Իսրայելի զինված ուժերը մի քանի հրթիռ են արձակել Սիրիայի Լաթակիա նավահանգստի ուղղությամբ, հայտնում է սիրիական Sana լրատվական գործակալությունը: Հրթիռակոծման թիրախում է եղել քաղաքի պլաստմասսայի գործարանը: Մեկ մարդ է զոհվել, վեցը վիրավորվել է: Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգին հաջողվել է ոչնչացնել մի քանի հրթիռ:
Sana գործակալությունը հիշեցնում է, որ իսրայելական բանակը 2011 թվականից հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին՝ թիրախավորելով, ենթադրաբար, իրանական հրթիռային ծրագրի հետ կապված օբյեկտները:
Իսրայելական կողմը չի մեկնաբանել օդային հարձակումները: