Սիրիայի Գերագույն սահմանադրական դատարանը նշել է այն թեկնածուներին, ովքեր իրավունք են ստացել մասնակցելու առաջիկա նախագահի ընտրություններին, հայտնում է SANA գործակալությունը:
Նրանք երեքն են՝ երկրի գործող նախագահ Բաշար ալ Ասադը, ընդդիմադիր Ժողովրդավարական ճակատի գլխավոր քարտուղար Մահմուդ Ահմադ Մերիին և Սոցիալիստական յունիոնիստական կուսակցության անդամ, Ժողովուրդների ժողովի նախկին նախարար Աբդուլլահ Սալում Աբդուլլահը:
Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 51 անձ, սակայն 48-ին մերժել են «սահմանադրական և իրավական նորմերի հետ անհամապատասխանության համար», հայտնում է գործակալությունը:
Սիրիայում նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին: Բաշար ալ Ասադը երկու ժամկետ անընդմեջ զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը և մտադիր է ընտրվել երրորդ անգամ:
Մարտի կեսերին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվեցին արդար ճանաչել Սիրիայում կայանալիք նախագահի ընտրությունները: