• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:36
Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:31
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի ազգային հավաքականը նման է իսկական ընտանիքի. Խոակին Կապառոս
Հասարակություն
13:1204 Մայ, 2021

Հայաստանի ազգային հավաքականը նման է իսկական ընտանիքի. Խոակին Կապառոս

Ինչի՞ հաշվին հաջողվեց հասնել վերջին հաջողություններին, ի՞նչ սպասելիքներ կան ընկերական առաջիկա հանդիպումներից, ովքե՞ր են թիմի առաջատարները հանդերձարանում, և ինչպիսի՞ն է կյանքը Երևանում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որում անդրադարձել է այս և մի շարք այլ թեմաների:

- Պարոն Կապառոս, մարզչական հսկայական փորձ ունեք, Ձեր կարիերայի ընթացքում բազմաթիվ հաղթանակներ եք տարել: Այդուհանդերձ, անձամբ սպասո՞ւմ էիք այսքան հաջող մեկնարկ Հայաստանի ազգային հավաքականի ղեկին՝ առաջին տեղ Ազգերի լիգայի մրցաշարի մեր խմբում և 3 անընդմեջ հաղթանակ ընտրական փուլում:

- Առաջին բառերը, որ հասցեագրեցինք ֆուտբոլիստներին, այն մասին էին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք։ Կարող եմ ասել, որ դա մեզ հաջողվեց: Հենց դրա շնորհիվ շատ բաների հասանք։ Մենք չպետք է մեր առջև երկարաժամկետ հեռանկարներ և նպատակներ դնեինք, այլ անհրաժեշտ էր շարժվել առաջ քայլ առ քայլ՝ կենտրոնանալով յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։ Մեզ անհրաժեշտ էր նաև թիմային ուժեղ մենթալիտետ ձևավորել։ Այդ ընթացքում մենք պետք է ճանաչեինք ֆուտբոլիստներին, իսկ նրանք՝ ծանոթանային մեր գաղափարներին։ Եվ կարծում եմ՝ մենք կարողանում ենք իրականացնել մեր նպատակները, չնայած որ առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է լինենք հավաքական, սակայն հավաքականի ներքո պետք է ներկայանանք՝ որպես իսկական թիմ։

- Այդուհանդերձ, հատկապես ինչի՞ հաշվին հաջողվեց տանել 5 անընդմեջ հաղթանակ և անընդմեջ չպարտվել 8 խաղում:

- Շնորհիվ այս մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության՝ մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չէ, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը։

- Ի՞նչ կասեք ՀՖՖ-ազգային հավաքական համագործակցության մասին:

Մարզչական շտաբի, ՀՖՖ նախագահի և աշխատակազմի միջև համագործակցությունը շատ թափանցիկ է, ճկուն և հիմնարար նշանակություն ունի։ Բոլորս միևնույն նպատակն ենք հետապնդում։ Արդյունքները միշտ էլ կախված են նախագահից և իր՝ ղեկավար մարմին կազմող աշխատակիցներից։ Նրանք են անձնակազմի ընտրություն կատարում, և այդ մարդիկ այնուհետև պետք է կազմեն իրենց աշխատանքային խմբերը։ Հիանալի հարաբերություններ ունենք ղեկավարության հետ, միևնույն նպատակներն ենք հետապնդում և ունենք միատեսակ մտածելակերպ։ Այս ամենի շնորհիվ մենք կարող ենք լավատես լինել՝ կապված հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հետ։

-Ձեզ խանգարո՞ւմ է լեզվական խոչընդոտը՝ այն, որ Դուք չեք խոսում հայերեն, իսկ ֆուտբոլիստների մեծ մասը՝ իսպաներեն, և մինչ օրս ի՞նչ հայերեն բառեր եք հասցրել սովորել:

Հայերեն բառե՞ր (ծիծաղում է)։ «Հանգիստ», «լավա», «արագ» և մի քանի այլ բառ։ Խոստովանեմ ազնվորեն՝ ի սկզբանե կարծում եի, որ կլինեն դժվարություններ՝ կապված լեզվական խոչընդոտի հետ, սակայն սխալվեցի: Այստեղ կա ոչ վերբալ հաղորդակցություն, երբ մարդիկ պարզապես նայում են միմյանց աչքերի մեջ և գրկախառնվում են։ Սա հաճախ շատ ավելի մեծ ուժ ունի, շատ ավելի ազնիվ ու անկեղծ է, քան խոսքերը, որոնք կարող ես հասցեագրել կոլեկտիվին։ 

- Շատ մարզիչներ ունենում են սխեմաներ, որոնց մեջ տեղավորում են ֆուտբոլիստներին: Ինչպիսին է Ձե՞ր մոտեցումը: Դուք նույնպես Ձեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին տեղավորում եք այն սխեմայի մեջ, որը նախընտրում եք, թե՞ հակառակը՝ ընտրում եք սխեման՝ ելնելով Ձեր ֆուտբոլիստների կարողություններից:

- Այստեղ երկու տարբեր բան կա։ Առաջինը, դու գալիս ու ընդունում ես մի թիմ, օրինակ, ազգային հավաքականը, և պետք է հարմարվես նրան։ Պանդեմիայի պայմաններում տանը փակված լինելով՝ հավաքականի բազմաթիվ հանդիպումներ ենք ուսումնասիրել Բերեզովսկու, Չախալյանի, Լուսիանո Մարտինի և Արա Արոյանի հետ։ Ամեն օր գրեթե 24 ժամ աշխատում էինք՝ դիտելով թիմի խաղը։ Բոլոր ֆուտբոլիստներին վերլուծել ենք անհատապես։ Աստիճանաբար հասկանում էինք ֆուտբոլիստների առանձնահատկությունները և մեր պահանջները։ Բացի դրանից՝ այս թիմային մենթալիտետով և ֆուտբոլիստների վստահությամբ աշխատանքի նկատմամբ մենք պետք է ինտենսիվ խաղ ցուցադրող և ագրեսիվ պրեսինգ կիրառող թիմ լինենք, ինչպես նաև պետք է գործենք բարձր արագություններով, օգտագործենք ազատ գոտիներն ու դավանենք ուղղահայաց ֆուտբոլ։ Սա այն է, ինչին ձգտում ենք հավաքականում:

- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված տարիների ընթացքում արմատացած 4-2-3-1-ից 4-4-2-ի անցումը՝ Հենրիխ Մխիթարյանի, Արշակ Կորյանի կամ այլ ընդգծված 10 համարի բացակայությա՞մբ, թե՞ ֆուտբոլիստների այսպիսի ընտրությամբ սա, միևնույն է, տակտիկական ամենահարմար դասավորությունն է:

- Ազգային հավաքականը չի կարող կախվածության մեջ լինել մեկ կամ երկու ֆուտբոլիստից և ադապտացվել նրանց։ Այստեղ այն սկզբունքն է գործում, որի մասին խոսել ենք թիմի հետ ի սկզբանե՝ պետք է իսկական ֆուտբոլային թիմ լինենք և քաղենք առավելագույնը յուրաքանչյուր խաղացողից։ Մենք չենք կարող դաշտում նախաձեռնությանը տիրել, քանի որ չունենք համապատասխան որակի ֆուտբոլիստներ։ Սակայն մենք կարող ենք խաղալ ուղղահայաց ֆուտբոլ և պրեսինգի ենթարկել հակառակորդին։ Մեր խաղաոճը չի կարող պայմանավորված լինել առանձին ֆուտբոլիստներով։ Մեզ դաշտում իսկական թիմային ոգի և վարքագիծ է անհրաժեշտ։ Հանդիպումը 90 րոպե է տևում, և դրա ընթացքում կարող ես փոխել ռազմավարությունդ։ Ինքներս պետք է լավ իմանանք մեր ռազմավարությունն ու մոտեցումները, իսկ մարդիկ պետք է ճանաչեն մեզ մեր ինքնության շնորհիվ։     

- Հունիսին հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում. Առաջին մրցակիցը աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիան է, երկրորդը՝ Եվրոպայի ուժեղագույն թիմերից Շվեդիան: Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր ուժեղ թիմերի դեմ խաղալն ընկերական խաղերում: Արդյոք դա հենց Ձե՞ր պահանջն է եղել, և ի՞նչ եք պատրաստվում փորձարկել այդ խաղերում:

- Առաջին՝ ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ։ Եվ մենք պետք է քաջ գիտակցենք դա։ Երբ հավաքականի մարզաշապիկն ես կրում, ընկերական խաղ գոյություն չունի, քանի որ թիկունքում ողջ երկիրն է, և պետք է նվաճել մարզասերի վստահությունը։ Այս առումով մենք պետք է միայն ավելի ուժեղացնենք մեր խաղային գաղափարները։ Պատրաստվում ենք անել դա այնպիսի հավաքականների հետ պայքարում, ինչպիսիք են Խորվաթիայի և Շվեդիայի ընտրանիները։ Հնարավոր է՝ մեզ որևէ ֆուտբոլիստ միանա, բայց պնդում եմ՝ մենք պետք է միայն ուժաղացնենք և կատարելագործենք մեր ռազմավարությունը։ Այդ իսկ պատճառով էլ չկան ընկերական խաղեր, և հենց այս մենթալիտետով պետք է մոտենանք առաջիկա երկու հանդիպումներին։

- Դուք հայտնի եք որպես երիտասարդ տաղանդներ բացահայտող մարզիչ: Շարունակելո՞ւ եք ներգրավել այլ երիտասարդների առաջիկա խաղերին և կարո՞ղ եք հիմա անուններ տալ:

- Ես ոչ մի անուն չեմ տա։ Շանսեր կտանք այս կամ այն ֆուտբոլիստին՝ համաձայն մեր մտահղացումների, եթե նպատակահարմար համարենք։ Եթե ֆուտբոլիստը երիտասարդ է կամ տարեց է, դա չի նշանակում, որ նա հավաքականում հանդես գալու իրավունք ունի։ Խաղում են այն ֆուտբոլիստները, որոնք տվյալ պահին համապատասխան մարզավիճակում են։ Ինքս երբեք չեմ վարանել երիտասարդ ֆուտբոլիստին նորամուտը նշելու հնարավորություն տալու հարցում։ Եթե տեսնենք, որ այս կամ այն ֆուտբոլիստը տաղանդավոր է և կարող է օգտակար լինել թիմին, ապա կմտածենք և որոշում կկայացնենք։ Սակայն առաջիկա երկու հանդիպումներին ճնշող մեծամասնությամբ կհրավիրվեն նրանք, ովքեր հանդես են եկել վերջին խաղերում։ 

- Ազգերի Լիգայում 6-ից 5 խաղում խաղադաշտ դուրս բերեցիք Վահան Բիչախչյանին: Վերջին խաղերում նա ընդամենը 1 րոպե անցկացրեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Այս անգամ դաշտ դուրս եկան այլ ֆուտբոլիստներ։ Օրինակ՝ Ժիրայր Շաղոյանն ու Էդուարդ Սպերցյանը։ Լավ և կարևոր է, երբ թիմումդ մրցակցություն կա։ Սա ավելի է ուժեղացնում հավաքականը։ Մենք շատ գոհ ենք Վահանից։ Ինքն էլ պետք է հասկանա, որ հարկավոր է քրտնաջան աշխատել։ Վահանն այն խաղացողն է, որ կստանա իր շանսերը, սակայն նորից ասեմ, որ հայտնվել են նաև այլ ֆուտբոլիստներ։ Ես՝ որպես ամենամեծ պատասխանատվություն կրող անձնավորություն, համարել եմ, որ այդ հանդիպումներւմ դաշտ պետք է դուրս գան ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ։ 

- ԲԿՄԱ-ի կազմավորումը ՀՖՖ գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Ի՞նչ կարող եք ասել այդ նախագծի մասին և համարո՞մ եք, որ Ժիրայր Շաղոյանի հայտնվելն ազգային հավաքականում արդեն իսկ վկայում է, որ այն սկսել է տալ իր առաջին պտուղները:

- Իհարկե։ Այդ թիմի տղաներին ընտրել են, և նրանք իրենց տրամադրության տակ ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դաշտեր, մարզիչներ, ֆուտբոլի ակադեմիան։ Եվ այս տղաները պետք է կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում աճեն, բայց դա տեղի կունենա այն դեպքում, եթե նրանք խաղային պրակտիկա ունենան Պրեմիեր լիգայում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս տղաները ծառայությունից հետո, երբ վերադառնան իրենց ակումբներ, չունենան խաղային պրակտիկա։ Ինչպես ես եմ ասում, կա ոչ միայն կրթական ձախողում, այլ նաև՝ մարզական։ Այնպես որ տղաները պետք է հանդես գան երկրի ամենաուժեղ առաջնությունում, ուր նրանց առջև շատ բարձր պահանջներ կդրվեն։ Հենց դա էլ կնպաստի նրանց աճին։    

 - Մշտապես հետևում եք Հայաստանի առաջնությանը և այն մարզիչներից եք, որոնք առանց վարանելու նաև ֆուտբոլիստներ են հրավիրում ներքին առաջնությունից: Ի՞նչ կարծիքի եք մեր առաջնության ընդհանուր մակարդակի մասին և ինչի՞ հաշվին այն կարող է քայլ առաջ կատարել:

Այստեղ երկու տարբերությունների մասին կխոսեի։ Երբ նոր էինք եկել Հայաստան, սկսեցինք դիտել ազգային առաջնության խաղերը։ Պարզվեց, որ կան թիմեր, որոնց կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ հանդես չէր գալիս։ Հարց էի տալիս ինքս ինձ՝ ինչպե՞ս խաղացողների ընտրություն կատարել։ Իրավիճակը փոխեց ՀՖՖ-ի նախագահը՝ կանոնակարգի մեջ մտցնելով խաղադաշտում նվազագույնը երկու հայ ֆուտբոլիստի առկայության պարտադիր կետը։ Այժմ այլ իրավիճակ է, և երբ դիտում ենք առաջնության հանդիպումները, նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստ ենք տեսնում թիմերի կազմերում։ Սա կարևոր քայլ է։ Իհարկե, ես կուզեի, որ յուրաքանչյուր թիմում երեք հայ ֆուտբոլիստ պարտադիր դուրս գար խաղադաշտ։ Օրինակ՝ շատ կուզեի, որ Հայաստանի Գավաթի հանդիպումներում ավելի շատ քանակությամբ հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս գար։ Ես չեմ ասում՝ թիմերը 100%-ով հայերից բաղկացած լինեին այս մրցաշարում, բայց գոնե չորս-հինգ ֆուտբոլիստի առկայությունը պարտադիր լիներ։ Բնականաբար, ես իմ շահերն եմ սպասարկում՝ որպես հավաքականի մարզիչ։ 

- Դիտակետում կա՞ն արդյոք VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող երիտասարդ կենտրոնական պաշտպաններ՝ հատկապես հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը չի մասնակցելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը:

- Իհարկե, մենք հետևում ենք երիտասարդ կենտրոնական պաշտպանների ելույթներին։ Հնարավոր է, որ այս ընկերական խաղերում որևէ մեկին հրավիրենք։

- Առհասարակ, ինչպե՞ս եք փորձելու լուծել 3 առաջատար ֆուտբոլիստների բացակայության հարցը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում:

- Մենք նույնիսկ չպետք է խոսենք այս իրավիճակի մասին։ Պետք է վստահենք մեր ուժերին, ընդունենք մարտահրավերը և վստահ եմ՝ ֆուտբոլիստները, որոնք դաշտ դուրս կգան, 100% նվիրվածությամբ կխաղան։ Իսկ երբ վերջանա այդ հանդիպումը, կմտածենք մյուսի մասին։ Այժմ իմաստ չունի խոսել այդ մասին։ Ինչպես նշեցի, մեր թիմը չպետք է կախվածության մեջ լինի առանձին ֆուտբոլիստներից։

- Այդ խաղում, հնարավոր է, խաղադաշտ վերադառնա Գևորգ Ղազարյանը: Վերջին 3 խաղերին նա չկարողացավ օգնել թիմին խաղադաշտում, բայց նրա ներկայությունը կարևոր էր հոգեբանական առումով: Ինչպե՞ս եք գնահատում նրա դերը թիմում:

- Դեռ կտեսնենք՝ որքանով Գևորգը պատրաստ կլինի։ Նա պետք է խաղային պրակտիկա ունենա իր թիմում և համապատասխան խաղամակարդակ ցուցադրի։ Այլ հարց է, թե ինչ նշանակություն ունի նրա ներկայությունը թիմում։ Գևորգն առաջատարի որակներով է առանձնանում, լիովին ինտեգրված է թիմում։ Մենք շատ լավ շփում ունենք միմյանց հետ։ Նրա՝ խաղադաշտ դուրս գալը կախված կլինի այդ պահին նրա մարզավիճակից: Իսկապես, Գևորգը շատ կարևոր դերակատարություն ունի թիմում։

- Հստակ երևում են, թե ովքեր են առաջատարները խաղադաշտում, իսկ ովքե՞ր են եղանակ ստեղծում հանդերձարանում, ոգևորում թիմին, կամ ապահովում բարձր տրամադրություն:

- Առաջատարությունը տարբեր ձևերով է դրսևորվում։ Ոմանք կարող են ավելի լռակյաց և ինտրովերտ լինել, բայց դաշում իրենց տաղանդի, կարողությունների և վարքագծի շներհիվ շահում են թիմակիցների և մարզչական շտաբի վստահությունը։ Եվ կան այլ տիպի խաղացողներ՝ նրանք շատ ավելի բաց են, ավելի էքստրավերտ և կենսուրախ։ Բայց կոլեկտիվում պետք է լինեն բոլոր տիպի մարդիկ։ Ես պնդում եմ, որ մենք շատ լավ կոլեկտիվ ունենք՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, ակադեմիայի և ՀՖՖ-ի աշխատակիցները։ Մենք մեկ ընտանիքի պես ենք, և դա մեծ ուրախություն է պարգևում բոլորիս։ Այս ամենը պետք է պահպանենք։ Իսկ ֆուտբոլիստները, որոնք չեն ադապտացվի այս ամենին, չեն կարող հրավիրել հավաքական։ Այլապես դա կնշանակի, որ կոտրում ենք մեր իսկ գաղափարները։ Մենթալիտետը, որն ունես դաշտից դուրս, այնուհետև իր արտացոլանքն է գտնում խաղադաշտում։ 

- Ֆուտբոլիստները սովորաբար սնահավատ են լինում, իսկ Դուք որևէ ֆուտբոլային սնահավատություն ունե՞ք:

- Իհարկե ունեմ։ Դրանք նույնիսկ մի քանիսն են, բայց չեմ բացահայտի, թե որոնք են։ Քանի որ դրանք հաճախ կորցնում են ազդեցությունը բացահայտվելուց հետո (ծիծաղում է)։

- Վերջին հաղթանակներից հետո Հայաստանում վերածվել եք հերոսի, որից սպասելիքներն անչափ մեծ են: Կա տեսանյութ, թե ինչպես են Ձեզ մեծարում Երևանի ռեստորաններից մեկում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի երևույթներին, դա Ձեզ դո՞ւր է գալիս, և որքանո՞վ եք հարմարվել Երևանյան կյանքին:

- Երևանում ինձ շատ լավ եմ զգում՝ ինչպես իմ տանը։ Նույնը կարող եմ ընտանիքիս անդամների մասին ասել։ Եվ դրա համար շնորհակալ եմ Հայաստանին, ինչպես նաև ՀՖՖ նախագահին, որը հավատաց մեզ։ Առաջին իսկ զրույցի ժամանակ համակրանք զգացինք միմյանց հանդեպ։ Սակայն «հերոս» բառը բոլորվին դուր չի գալիս ինձ։ Մենք բոլորս ենք հասել նրան, ինչին հասել ենք։ Այնպես որ, հերոսներ են ֆուտբոլիստները, ողջ մարզչական շտաբը, մեր բոլոր երկրպագուները։ Ես միշտ ասում եմ, որ գոլը չի խփում այն ֆուտբոլիստը, որը վերջին հարվածն է կատարում դարպասին։ Դարպասի գրավումը մեծ աշխատանքի պտուղ է։ Գոլը խփվում է նրա շնորհիվ, ով կազմակերպում է թիմի մեկնումն ու տեղաշարժը, ինչպես նաև ֆիզիոթերապևտների, խոհանոցի աշխատակիցների և այլն։ Հենց այստեղից էլ սկսվում է գոլի հասունացումը։ Ցավոք, չեմ կարող բոլորին անհատապես շնորհակալություն հայտնել, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ մարդկանց առջև։ Ինձ ևս հայ եմ զգում և հայի նման եմ մտածում: Սրտանց եմ ասում այս խոսքերը։ 

- Իսպանիայում մարզել եք թիմեր, որոնք ունեն կատաղի երկրպագուներ: Ինչ կարծիքի եք մեր երկրպագուների մասին՝ դատելով այն խաղերից, որոնք նրանք ներկա են եղել:

- Հուզական շատ մեծ նշանակություն ունեն մարզասերները։ Նրանք շատ էին ոգեշնչում տղաներին։ Նրանք այս մրցաշարում երեք հանդիպում էին անցկացնում մեկ մրցափուլում, և հենց մարզասերներն են, որոնք հոգնածության և ծանր պահերին ֆուտբոլիստներին թթվածին և շունչ են հաղորդում։ Ցավոք, մարզասերների քանակը սահմանափակ էր հայտնի պատճառներով, բայց վստահ եմ, որ տղաների փողոցներում ողջունում և ոգեշնչում են։ Մենք շատ ենք զգում մեր մարզասերների պահանջը, նրանք մեզ շատ են օգնում։ Եվ սա էլ ավելի է ավելացնում քո պատասխանատվության զգացումը։

Դիտումների քանակ428
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել. Փաշինյանը՝ PISA-ի հետազոտության մասին 11:5711 Սեպ, 2026
  • Իրանը միջուկային զենք չի ունենա. Թրամփ 11:4911 Սեպ, 2026
  • Ամեն ինչ հիանալի անցավ․ Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողը կիսվել է տպավորություններով 11:4311 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3811 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Շավքաթ Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր 11:3011 Սեպ, 2026
  • Հանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն 11:2611 Սեպ, 2026
  • 1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանը 11:2511 Սեպ, 2026
  • ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 11:1711 Սեպ, 2026
  • Աննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազի հետ քննարկել է քրեական գործերով միջազգային համագործակցությունը 11:1511 Սեպ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0011 Սեպ, 2026
  • Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները 10:3911 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը 10:2911 Սեպ, 2026
  • Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը 10:1911 Սեպ, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է ՀՄԿ 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին․ հուշագիր է ստորագրվել 10:1311 Սեպ, 2026
  • ԱԹՍ հարձակում՝ Սարատովի «Օզոն»-ի լոգիստիկ կենտրոնում․ հրդեհ է բռնկվել, աշխատակիցները տարհանվել են 10:1011 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Սովորողների 90 տոկոսը դպրոցը համարում է անվտանգ միջավայր. հետազոտություն | 11.09.2026 10:0011 Սեպ, 2026
  • COP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները 09:5511 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը 09:4911 Սեպ, 2026
  • Նորոգվում է Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ավտոճանապարհը 09:4211 Սեպ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում 09:2911 Սեպ, 2026
  • Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը 09:2011 Սեպ, 2026
  • Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան 09:1011 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 08:5211 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2711 Սեպ, 2026
  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ Ավանեսյան 08:0511 Սեպ, 2026
  • Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳՆ 01:0611 Սեպ, 2026
  • PISA-ի արդյունքները ցնցել են հանրությանը. ոլորտի պատասխանատուների ու փորձագետների համար անսպասելի չէ 00:3511 Սեպ, 2026
  • Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր 00:2011 Սեպ, 2026
  • Պետաջակցության ծրագրերից օգտվել են, ցորենի բերքն այս տարի առատ է, դժգոհ են իրացման գնից 00:0111 Սեպ, 2026
  • Հանդիպեցի վարժական հավաքների մասնակիցների հետ, պատասխանեցի նրանց հարցերին․ Պապիկյան 23:4010 Սեպ, 2026
  • Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին 23:2310 Սեպ, 2026
  • Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը 23:0010 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել 22:4810 Սեպ, 2026
  • 4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը 22:3010 Սեպ, 2026
  • Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 22:1610 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0010 Սեպ, 2026
  • Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի 21:5010 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ի շուրջ նոր տեղեկատվական հարձակում․ Իրանի անունից կեղծ հայտարարություն 21:0010 Սեպ, 2026
  • Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան 20:5910 Սեպ, 2026
  • 74-ամյա Վահրամ պապը՝ Էլբրուսի գագաթին 20:5710 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015