Այս տարի Լոռու մարզի 39 համայնքում նախատեսվել է թվով 121 ծրագիր՝ ընդհանուր մոտ 5.125 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 2.646 մլրդ դրամ: 2020 թվականին մարզի թվով 40 համայնքում իրականացվել է 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 3.8 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է 2.1 մլրդ դրամ (ծրագրերից 9-ը տեղափոխվել է 2021 թվական):
2021 թվականի սուբվենցիոն ծրագրեր նախատեսվում է իրականացնել հետևյալ ոլորտներում.
Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 38 ծրագիր մարզի 27 համայնքում՝ ընդհանուր մոտ 1 մլրդ 785 մլն դրամ արժեքով:
Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 12 ծրագիր՝ մարզի 11 համայնքում՝ ընդհանուր մոտ 537 մլն դրամ արժեքով:
Ոռոգման համակարգերի կառուցման 9 ծրագիր՝ մարզի 9 համայնքում՝ ընդհանուր մոտ 342 մլն դրամ արժեքով:
Լուսավորության համակարգերի կառուցման և ֆոտովոլտային կայանների տեղադրման 15 ծրագիր՝ մարզի 14 համայնքում՝ ընդհանուր մոտ 297 մլն դրամ արժեքով:
Գազաֆիկացման 2 ծրագիր մարզի 2 համայնքում՝ ընդհանուր մոտ 62 մլն դրամ արժեքով:
Մանկապարտեզների հիմնանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման 6 ծրագիր մարզի 6 համայնքում՝ ընդհանուր մոտ 605 մլն դրամ արժեքով:
Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական շենքերի՝ համայնքային կենտրոնների, մշակույթի տների, հանդիսությունների սրահների և մարզաառողջարանային կենտրոնի, կառուցման և հիմնանորոգման 12 ծրագիր մարզի 6 համայնքում՝ ընդհանուր մոտ 375 մլն դրամ արժեքով:
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգման՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ 8 ծրագիր մարզի 7 համայնքում՝ ընդհանուր մոտ 523 մլն դրամ արժեքով:
Այգիների, պուրակների, հրապարակների կառուցման և բարեկարգման 5 ծրագիր մարզի 5 համայնքում՝ ընդհանուր մոտ 347 մլն դրամ արժեքով:
Գյուղտեխնիկայի, հակակարկտային կայանների և գույքի ձեռքբերման 10 ծրագիր մարզի 9 համայնքում՝ ընդհանուր մոտ 187 մլն դրամ արժեքով:
Աղբավայրերի բարեկարգման(փակման) 1 ծրագիր մարզի 1 համայնքում՝ ընդհանուր մոտ 30 մլն դրամ արժեքով:
Համայնքների գլխավոր հատակագծերի մշակման 3 ծրագիր մարզի 3 համայնքում՝ ընդհանուր մոտ 35 մլն դրամ արժեքով: