Բանգլադեշում գերբեռնված նավը բախվել է բեռնանավի, որի հետևանքով ջրային փոխադրամիջոցը ջրասույզ է եղել՝ փոխանցում է CNN-ը:
Նավաբեկության հետևանքով մահացել է 26 մարդ, որոնց մարմիններն արդեն հայտնաբերվել են, կան անհետ կորածներ: Հաջողվել է փրկել հինգ հոգու, որոնք հոսպիտալացվել են:
Բանգլադեշում նավաբեկությունների հետևանքով տարեկան մահանում են հարյուրավոր մարդիկ: