ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի մյուս անդամների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին և դատավորներին սոցիալական երաշխիքների տրամադրմանը՝ տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն: