Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը 2021 թ. ապրիլի 20-ի դրությամբ:
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 95.0 մլն մ³-ով պակաս է:
Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը 27.3 մլն մ³-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ծավալից, Ապարանի ջրամբարում՝ 11.6 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 19.1 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 3.07 մլն մ³-ով: