Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին, 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը՝ պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 17-ին, 18-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
