Հանրապետության տարածքում ապրիլի 9-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևելյան է՝ 5-10 մ/վ: Ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, ապրիլի 10-12-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-13-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ն սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Մանրամասները՝ տեսանյութում: