Ucom-ի մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետի առաջարկին հաջորդում են նոր հնարավորություններով անակնկալներ ցանցի բաժանորդների համար:
Արա Խաչատրյան, Ucom ընկերության գլխավոր տնօրեն - Դեռ նախորդ տարի խոստացել էինք զարմացնել մեր հաճախորդներին, և պահում ենք այդ խոստումը։ Գարնանը բազմաթիվ առաջարկներով ենք հանդես եկել թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի մեր բաժանորդների համար:
Արինա Առուստամյան, Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն - Այսօրվանից Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններից հնարավոր է ձեռք բերել հզոր մարտկոցով Xiaomi Redmi 9T սմարթֆոնը լավագույն գնով՝ ամսական ընդամենը 2700 դրամով։
Նշված հեռախոսը կանխիկ ձեռք բերելիս գնորդները կվճարեն ընդամենը 97 200 դրամ։ Իսկ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։
Xiaomi Redmi 9T գնելու դեպքում հաճախորդները նվեր կստանան գեղեցիկ հեռախոսահամար, ինչպես նաև 12 ԳԲ ինտերնետ և 150 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր՝ 3 ամիս շարունակ։
Ընկերությունը ֆիքսված կապից օգտվող բաժանորդների համար նույնպես գարնանային նորություն է պատրաստել:
Արինա Առուստամյան - Ապրիլից սկսած՝ առանձնատների բնակիչները կարող են միանալ Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններին ավելի պարզեցված ընթացակարգով և մինչև երկու անգամ ավելի մատչելի սակագնով:
Իսկ Ucom շարժական կապի բաժանորդները կարող են ձեռք բերել Ucom գեղեցիկ հեռախոսահամարներն առցանց՝ gold.ucom.am կայքից: