Հանրապետության տարածքում ապրիլի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։ Ապրիլի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան է՝ 2-5 մ/վ:
Երևանում ապրիլի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մանրամասները՝ տեսանյութում: