Տարեսկզբից «Արդշինբանկը» վերսկսել է մասնաճյուղերի վերազինման խոշոր գործընթաց: Հրազդանցիներին հայտնի Սպանդարյան 5/1 հասցեում բանկը դռները բացել է նորովի: Այստեղ ևս մեծ ու հարմարավետ սրահներում հասանելի են բոլոր ծառայությունները, տեղադրվել են հերթերի կառավարման սարքեր, հասանելի է ինքնասպասարկման 24/7 հատվածը:
Արսեն Թամազյան, «Արդշինբանկի» մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ, վարչության պետ - Փորձում ենք մեր հաճախորդների համար անել հնարավորը:
Մասնաճյուղերի նորոգման աշխատանքներին չխանգարեց անգամ Քովիդը: Բանկում վստահ են՝ բարձրորակ սպասարկումն ու աշխատակիցների համար հաճելի միջավայրն առաջնահերթություն են:
Բանկը նույն տեղում է՝ նույն գույներով նաև Դիլիջանում: «Արդշինբանկի» հավատարիմ հաճախորդները հենց առաջին օրը շտապում են գործարք կատարելու:
Հրաչուհի Գրիգորյան, Դիլիջան համայնքի բնակիչ - Միշտ մնում եմ իմ սկզբունքներին հավատարիմ, այս բանկի հավատարիմ հաճախորդն եմ: 2003 թվականից միշտ ֆինանսական գործառույթ եմ ունեցել այս բանկում և գոհ եմ բանկի աշխատակիցների ուշադիր վերաբերմունքից:
Դիլիջանը Հայաստանում հավակնում է դառնալ ֆինանսական կենտրոն: «Արդշինբանկը» կարող է նոր ֆինանսական հարթակ ու մշակույթ ձևավորել՝ վստահ է Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը:
Հայկ Չոբանյան, Տավուշի նախկին մարզպետ - Սա դիտարկում ենք ոչ միայն որպես մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, այլ ենթադրում ենք նաև նոր բովանդակության ներմուծում՝ հատկապես բիզնեսին ուղղված, որովհետև այդպիսին է «Արդշինբանկի» դիրքավորումն ընդհանրապես:
«Արդշինբանկի» մոտեցումը նույնն է՝ բոլոր ծառայությունները հասանելի դարձնել անգամ ամենահեռավոր մարզերում: