Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի ՀՓՋ-ի ծառայողների կողմից Ագարակի հիմնական դպրոցում, Արագածի ՀՓՋ-ի ծառայողների կողմից Սադունցի հիմնական դպրոցում և Թալինի ՀՓՋ-ի ծառայողների կողմից Կաթնաղբյուրի մշակույթի տանն անցկացվել են «Հրդեհաշիջման և տարհանման կազմակերպումը» թեմայով վարժանքներ։
Արագածոտնի ՄՓՎ ծառայողները «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աշտարակի տեղամասում անցկացրել են «Կապի համակարգի վթարի դեպքում վթարավերականգնողական խմբերի գործողությունները» թեմայով վարժանք։
Արդյունքներն ամփոփելուց արձանագրված թերությունները վերացնելու համար առանձնացվել են խնդիրները և քննարկվել դրանց լուծման տարբերակները: