Բյուջեով հաստատված եկամուտների հավաքագրումը ընթանում է բնականոնից նույնիսկ մի փոքր լավատեսական սցենարով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
«Այս առումով կարևոր է նաև, որ 2019 թ. բիզնեսի շրջանառու միջոցների աննախադեպ վերադարձի միտումը պահպանվել է՝ մասնավորապես մարտի 10-ի դրությամբ անցումային գերավճարը նվազել է ևս շուրջ 80 մլն դրամով»,- գրել է պատգամավորը։
