ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի պատճառով պետք է ակտիվացնի իր գործունեությունը Արկտիկայում, քանի որ այդ երկիրն այնտեղ ավելացնում է իր ներկայությունը:
«Վերջին տարիներին դաշինքն ամրապնդել է իր ներկայությունը Արկտիկայում, որի ռազմավարական կարևորությունը մեծացել է ինչպես գլոբալ տաքացման պատճառով, որի հերևանքով սառույցը հալվում է և ավելացնում չեզոք ջրերի տարածքները, այնպես էլ տարածաշրջանում Ռուսաստանի հզորացմամբ»,- ներկայացնում է ТАСС-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ նախկինում դաշինքը նշում էր հեռավոր Հյուսիսում լարվածության ցածր մակարդակի մասին, ինչն այսօր զգալի աճել է:
The National Interest-ի հեղինակները ենթադրել են, որ Արկտիկայում սկսվել է «մեծ տերությունների մրցակցություն», որին մասնակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը: Վաշինգտոնը հաղթելու հնարավորություն ունի, միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում հաստատվի ամերիկյան մշտական ներկայություն: