Ռուսական զենիթահրթիռային S-400 համակարգեր կտեղադրվեն Արկտիկայի ռուսական մասում: Այստեղ կստեղծվի հակաօդային գմբեթ, ինչի շնորհիվ տարածքը կպաշտպանվի օդային բոլոր տեսակի հարձակումներից:
S-400 զենիթահրթիռային համակարգը նախագծված է ոչնչացնելու օդային-տիեզերական հարձակման բոլոր ժամանակակից և առաջադեմ միջոցները, որոնք թռչում են մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա տարբեր բարձրություններով: