Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 9-ին տեսահանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանում Հայաստանի ԱԺ հետ հարաբերությունների բարեկամության խմբի ղեկավար Մարիա Գոլուբևայի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն։ Դեսպան Մկրտչյանը զրուցակցին է ներկայացրել հրադադարի հաստատումից հետո Լեռնային Ղարաբաղում և շուրջը տիրող իրավիճակը, ներքաղաքական զարգացումները։