Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ ներքաղաքկաան ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր տարբերակներին՝ նշելով, որ այն լուծելու համար իրենք պատրաստ են լինել բավականին ճկուն:
«Դեռևս նախկինում առաջարկել էինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչպես նաև վերջերս առաջարկել ենք դրան զուգահեռ սահմանադրական բարեփոխումների և հնարավոր կիսանախագահական կառավարման համակարգին վերադարձի հարցը: Մենք նախկինում հայտարարել էինք ընտրություններ կազմակերպելու մեր պատրաստակամության մասին, բայց դրան պատշաճ արձագանք չէր եղել, եթե անկեղծ լինենք, և կրկին պատրաստակամ ենք խորհրդարանական ընդդիմության հետ այդ քննարկումներն իրականացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և արտահերթ խորհրդարանականան ընտրություններ կազմակերպելու: Դրան զուգահեռ, պատրաստ ենք քննարկելու սահմանադրական բարեփոխումների օրակարգն ու գուցե նաև կիսանախագահական կառավարման համակարգին վերադարձը»,- նշեց Ավինյանը: