• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայ-ադրբեջանական երկխոսություն․ ի՞նչ է քննարկվել Ադրբեջանում Հայ-ադրբեջանական երկխոսություն․ ի՞նչ է... 19:40
Ընդդիմությունը ցանկանում է, որ Վրաստանն ընդգրկվի «Թրամփի ուղի» նախագծում. «Հարևաններ» Ընդդիմությունը ցանկանում է, որ... 19:39
Օրը՝ 60 վայրկյանում | 13.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.04.2026 20:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է. վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում. մաս 2-րդ
Քաղաքականություն
23:3501 Մար, 2021

Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է. վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում. մաս 2-րդ

Երևանի Հանրապետության հրապարակում այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը՝ ի հիշատակ Մարտի 1-ի և ներքաղաքական իրավիճակի լուծման ուղիների շուրջ: Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացվում է ամբողջությամբ:

«Հիմա այս թեմայով հետագա անելիքների մասին: Այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքներով ընդունվել է հետևյալ հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը: Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը՝ որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի Զինված ուժերի բնագավառում Զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական, այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»:

Ժողովուրդ ջան, գիտեք, որ Հանրապետության նախագահն իմ միջնորդագիրն առարկություններով վերադարձրել է, և մենք առարկություններին պատասխանել ենք և միջնորդությունը հետ ենք ուղարկել Նախագահի աշխատակազմ: Հիմա Հանրապետության նախագահը պետք է կայացնի որոշում: Եվ ես հույս եմ հայտնում, որ Արմեն Սարգսյանը, լինելով բազմափորձ պետական գործիչ, կկայացնի այն որոշումը, որը բխում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի, պետության կայունության շահերից: Ես ասեմ, որ Հանրապետության նախագահը վատառողջ է, ես այսօր այցելել եմ նրան և ուզում եմ իմ և բոլորիս անունից առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել:

Ժողովուրդ ջան, ես ուզում եմ արձանագրել նաև հետևյալը. իրականում պետք է, ի վերջո, խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ: Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այս Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք, ի վերջո, սա պետք է խոստովանենք: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում:

Իսկ մինչ այդ՝ մեր Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել Ազգային ժողովում տեղի ունենալիք քվեարկության միջոցով: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով՝ Ազգային ժողով-Կառավարություն-Հանրապետության նախագահ-քաղաքական ուժեր, աշխատենք՝ լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա՝ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունների և խորհրդակցությունների արդյունքում: Սա մի աշխատանք է, որը պիտի անենք: Այս թեմաները բազմիցս բարձրացվել են թե՛ քաղաքացիական հասարակության կողմից, թե՛ քաղաքական ուժերի կողմից, թե՛ Ազգային ժողովում են քննարկումներ տեղի ունեցել, Հանրապետության նախագահը նույնպես այդ թեմաներով խոսել է: Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի սահմանադրական այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը:

Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ նաև խոսել մի շատ կարևոր թեմայի մասին, որի շուրջ, ճիշտն ասած, այսօր չէի պլանավորում խոսել, բայց նաև պիտի խոսեմ: Դուք գիտեք, որ նախորդ տարեվերջին, որպես հանրային համերաշխության վերականգնման միջոց, ես առաջարկեցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այդ առաջարկն առաջին հերթին ուղղված էր խորհրդարանական ուժերին, և խորհրդարանական ուժերը հունվարին, փետրվարին, այսինքն՝ մինչև փետրվար շարունակաբար մերժում էին այդ առաջարկը: Եվ մենք ասացինք, որ եթե ընդդիմությունը, առավելևս՝ խորհրդարանական ընդդիմությունը և Վազգեն Մանուկյանի կողմից ղեկավարվող 17-ի շարժումը մերժում են այդ առաջարկը, ուրեմն իմաստ չունի, ի հեճուկս ամբողջ քաղաքական դաշտի, անել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բայց այսօր խորհրդարանական ուժերից մեկի ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը, հայտարարել է հետևյալը - ես սա շատ կարևոր եմ համարում - որ մենք դեռ այն ժամանակվանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկն արել ենք՝ ընտրություններ չանելու համար: Այսինքն՝ դա եղել է ձևական առաջարկ, մենք սպասել ենք, որ իրենք մերժեն, իրենք էլ մերժել են, և մենք, այսպես ասած, ի սկզբանե պլանավորված ձևով մերժել ենք խորհրդարանական ընտրությունների առաջարկը:

Ես հիմա ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել հետևյալը, որ եթե խորհրդարանական ուժերը, առաջին հերթին խորհրդարանական ուժերը, կընդունեն մեր՝ դեռևս հունվարին, դեկտեմբերի վերջին ձևակերպած առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել, մենք ասել ենք, մենք մեր խոսքի տերն ենք և, այո, այդ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույնկերպ, իր ազատ կամարտահայտմամբ, ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն:

Նրանք չկարողացան իրենց բոլոր հնարավորություններով հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իմ հրաժարականը: Նրանք չկարողացան դա անել: Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը և նետում եմ այս մարտահրավերը՝ դե եկեք գնանք ժողովրդի առաջ ընտրության, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը, տեսնենք՝ ի՞նչ է պահանջում ժողովուրդը: Եվ որ ասում են՝ մենք ձևի համար ենք խորհրդարանական ընտրություններ առաջարկել, ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացել՝ մենք նույնիսկ այն ժամանակ կարգախոսների տարբերակներ էինք մտածել, և այդ կարգախոսների տարբերակներից մեկը հետևյալն էր, որ մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցենք «Վերջ թավիշին» կարգախոսով:

Ժողովուրդ, հետևյալն ասեմ. ես ձևակերպեցի, որ մենք համոզված ենք մեր ժողովրդի դիրքորոշումների մեջ, բայց դա նույնիսկ էական չէ: Ես ասել եմ և ասում եմ հետևյալը՝ դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակի, և դուք, միայն դուք կարող եք ինձ հեռացնել այդ կարգավիճակից: Եվ ես ուզում եմ, ես անկեղծ եմ ուզում, որ ժողովուրդն այդ հնարավորությունը ստանա, քվեարկությամբ ստանա այդ հնարավորությունը, որպեսզի ես համոզված լինեմ: Ես այսօր ձեզանից ներողություն խնդրեցի: Ես ուզում եմ համոզված լինել, որ դուք ինձ ներում եք, որ դուք մեզ ներում եք և մեզ ներել եք: Եվ այդ մարտահրավերը ես նետում եմ խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ խորհրդարանանական ընտրությունների, և ես ձեզ խնդրում եմ, սիրելի ժողովուրդ, աջակցեք այս կոչին, աջակցեք այս կոչին: Մի՛ վախեցեք, դուխով իմ հզոր ժողովուրդ, աջակցեք այս կոչին:

Բայց էլի ուզում եմ ասել հետևյալը. այդ՝ ընտրություներ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի` որքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, ելույթներով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փնտրելու ենք ձեր հաղթանակը: Որովհետև դուք պետք է հաղթեք: Հայաստանի Հանրապետությունում որևէ ուժ հաղթող պետք է չլինի, պետք է լինի միայն ու միայն մեկ ուժ` ժողովուրդը: Մնացած ուժերը՝ քաղաքական ուժերը, Զինված ուժերը, բոլոր ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությանը: Ուրիշ տարբերակ պարզապես չկա:

Եվ ուրեմն՝ Կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜նք մենք և մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, կեցցե՜ Արցախը, կեցցե՜ հայությունը, կեցցե՜ մեր բանակը՝ մեր հերոսական բանակը, մեր զինվորները, մեր հերոսական գեներալները, մեր հերոսական սպաները և մեր զոհերը, նրանց հարազատները, նրանց մայրերը, նրանց հայրերը, նրանց կանայք և երեխաները:

Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և, եթե կարող եք, ներեցեք մեզ մեր բոլոր-բոլոր սխալները: Դե եթե լույսերը վառում եք, եկեք մեր լույսերը բոլոր վառենք և նվիրենք մեր զինվորների, մեր զոհված զինվորների, մեր զոհված սպաների հոգիներին, լույս իջնի, լույս իջնի ձեր հոգիների վրա:

Ժողովուրդ ջան, հանրահավաքը, ելույթը կենդանի օրգանիզմ է, և այսօր այնպես ստացվեց, որ ես շատ թեմաների չանդրադարձա: Մենք ունենք բազմաթիվ պրոբլեմներ: Մենք պետք է բազմաթիվ հարցեր լուծենք` առաջին հերթին մեր գերեվարված եղբայրների և անհետ կորածների հարցերը: Բայց այդ հարցերի հրապարակային քնարկումները, ճիշտն ասած, ես այդքան էլ նպատակահարմար չեմ գտնում: Ցավոք, փաստն այն է, որ մեր իրավիճակը, այո, նախորդ շաբաթվա իրադարձությունները որոշակի խնդիրներ են հարուցել այդ պրոցեսում, բայց չեմ ուզում մանրամասնել: Ուղղակի ուզում եմ, որ մեր գերեվարված եղբայրների ու քույրերի հարազատները, մեր անհետ կորած եղբայրների ու քույրերի հարազատները վստահ լինեն, որ մենք ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չենք մոռանում նրանց մասին, նրանց առաջ մեր ունեցած պարտավորությունների մասին: Ուզում եմ ասել` ձեր բոլոր ցավերն իսկապես մեր սրտում են, ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, և հավատացեք` մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտն է ցավում:

Հայկական ասացվածք կա՝ մի տնից չենք, մի հալի ենք, բայց սա այն դեպքն է, որ հենց մի տնից ենք: Որովհետև Հայաստանն իմ օջախն է, և ժողովուրդն իմ ընտանիքն է: Սա պետք է լինի, այո՛, պետք է շարունակի լինել մեր կարգախոսը: Եվ այդ ընտանիքում, այո՛, կլինի վեճ, այդ ընտանիքում կարող է լինել անախորժություն, այդ ընտանիքը կարող է ունենալ անհաջողություն, այդ ընտանիքը կարող է ունենալ պարտություն, բայց, ի վերջո, այդ ընտանիքում պետք է սերը, ներդաշնակությունը, երջանկությունը, միասնությունը, միասնության ուժը, հավատը ապրեն և վերականգնվեն:

Հանուն մեր նահատակների Հայաստանի Հանրապետությունում բռնությունը և բռնությունով քաղաքական հարցեր լուծելը, որևէ հարց լուծելը պետք է բացառվեն: Մենք Հայաստանի ներսում թշնամի չենք ունեցել, չունենք և չենք ունենալու, ինչը չի նշանակում, որ Հայաստանում չպետք է օրինականություն հաստատվի: Բայց Հայաստանի Հանրապետությունում, այս պահին եմ ասում, օրինականություն չի հաստատվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք, ժողովրդական կամքով իրար հետ, օրենսդրությամբ չենք բացառել դատական համակարգի և Զինված ուժերի քաղաքականացումը: Մենք նոյեմբեր-դեկտեմբերին տեսանք մի այսպիսի զազրելի երևույթ, երբ ոմանք փորձ էին անում քաղաքականացնել նաև դատական համակարգը: Ով ասում էր՝ վարչապետին ու կառավարությանը սպանելու ենք, ոչ միայն կալանք չէին տալիս, քիչ էր մնում՝ մի հատ էլ ինդուլգենցիա տան: Մարդկանց սպանել կարելի է, ճշմարտությունը սպանել` ոչ, և ճշմարտությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր այսօր ուզում են տանկերով, ժողովրդին տրորելով, ովքեր ուզում են բանակը հանել ժողովրդի դեմ, այդ մարդիկ պարտված են: Եվ այդ մարդիկ Հայաստանում այլևս երբեք իշխանություն չեն լինելու, որովհետև Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը, միայնումիայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը:

Եվ կրկին, սիրելի ժողովուրդ, առաջարկում եմ, որ այսօրվա մեր հավաքն ավարտենք երթով: Բաղրամյան պողոտայում գտնվող մարդիկ մեր հարազատն են, մեր քույրերը և եղբայրներն են: Այո, նրանք մեր մասին վատ բաներ են ասում, բայց նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Դա կապ չունի: Ես առաջարկում եմ երթն անցկացնել հետևյալ երթուղով՝ Մաշտոցի պողոտայով կքայլենք, հետո կբարձրանանք Կորյունի փողոց, Աբովյան փողոցով կիջնենք, Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ կդնենք Մարտի 1-ի զոհերին ի հիշատակ և հրաժեշտ կտանք իրար, կգնանք մեր գործերով, մեր տներով:

Եվ, ամենակարևորը, հավատացեք ժողովրդի ուժին: Որևէ մեկը չի կարող կանգնել ժողովրդի ուժի դիմաց` տանկով կլինի, ինքնաթիռով կլինի, ատոմային զենքով կլինի: Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է, և ժողովուրդը հզոր է, և ժողովուրդը հպարտ է, և ժողովուրդը հաղթելու է: Շնորհակալ եմ բոլորիդ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանրահավաքն ավարտվել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթով: Վարչապետը՝ երթի մասնակիցների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Դիտումների քանակ98
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է. վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում. մաս 1 23:2901 Մար, 2021 Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է. վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում. մաս 1 Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Գյումրիում 27 նոր սոցիալական բնակարան կկառուցվի․ ովքեր կօգտվեն ծրագրից 23:4013 Ապր, 2026
  • Դիփֆեյքերի բախվելիս նախ պետք է դիմել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին. փորձագետ 23:1713 Ապր, 2026
  • Կանխիկ մեծ գումարի մուտքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է. 45 օրում 9 հոգի ձերբակալվել է 23:0013 Ապր, 2026
  • Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը առաջին անգամ հանդես կգա Երևանում 22:4913 Ապր, 2026
  • 73 դիմում արդեն ստացվել է. ԱԳՆ-ն փոխհատուցում է չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած հայերին 22:3313 Ապր, 2026
  • Երևանում գրանցվել է 17․250-ից ավելի խախտում՝ բեռնատարների մուտքի սահմանափակման պայմաններում 22:1913 Ապր, 2026
  • Քաղաքացիական պայմանագիր - Ուժեղ Հայաստան. Մեծ բանավեճ 22:0713 Ապր, 2026
  • Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան վիճարկում է ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի օրինականությունը 22:0113 Ապր, 2026
  • Վերապատրաստման պահանջ՝ համատիրություններին 21:5713 Ապր, 2026
  • Հայտնաբերվել է 416 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 21:5713 Ապր, 2026
  • Ապրիլի 14-ին մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան․ Հայհիդրոմետ 21:4213 Ապր, 2026
  • Հորդորում ենք նշված ուղղությունը շրջանցել․ ՃԴ-ն՝ Արմավիրից Երևան ուղղությամբ Իսակովի պողոտայի փակ լինելու մասին 21:2713 Ապր, 2026
  • Ապրիլ 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:1513 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում 21:1413 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Քաղաքացին 47,5 միլիոն ռուբլի էր ՌԴ-ից Հայաստան բերել. ՊԵԿ խստացված հսկողությունը | 13.04.2026 21:0013 Ապր, 2026
  • Պետեր Մադյարը հեռացող արտգործնախարարին մեղադրել է գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու համար 20:5913 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.04.2026 20:5913 Ապր, 2026
  • 8.6 մլրդի հափշտակություն և հարկերից խուսափել, իշխանազավթման կոչ. Կարապետյանի գործը դատարանում է 20:5513 Ապր, 2026
  • Էրեբունու համայնքային ոստիկանները ձերբակալել են երեք տղամարդու․ հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածել էին ավտոբուսի վարորդին 20:5113 Ապր, 2026
  • Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է. ՆԳՆ խոսնակ 20:4513 Ապր, 2026
  • Գոլային իրավիճակը ստեղծված է, հարկավոր է այն օգտագործել. վարչապետի ուղերձը խոշոր գործատուներին 20:4113 Ապր, 2026
  • Արտադրանքի սերտիֆիկացման վճարների փոխհատուցման ծրագիր 20:3613 Ապր, 2026
  • Ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում. ԲՏԱ նախարար 20:3613 Ապր, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ 20:3113 Ապր, 2026
  • Իմամօղլուն բողոք է ուղարկել ՄԻԵԴ 20:2613 Ապր, 2026
  • Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարությունը՝ ավարտական փուլում․ ՆԳ նախարարը ծանոթացել է կայանի և Ջրային պարեկային ծառայության նավամատույցի կառուցման տեխնիկական լուծումներին 20:2113 Ապր, 2026
  • Լոնդոնն ու Փարիզը Հորմուզի նեղուցի բացմանը նվիրված գագաթնաժողով կանցկացնեն 20:1613 Ապր, 2026
  • ՀԷՑ-ի տարածքային մասնաճյուղերի և էլցանցերի ղեկավարների հետ առանձին աշխատանքային քննարկումները շարունակվում են. Ռոմանոս Պետրոսյան 20:1013 Ապր, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 20:0413 Ապր, 2026
  • Ճապոնիայի նոր ռազմականացումը սպառնում է ամբողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանը. Պատրուշև 19:5813 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 13. 2026 19:5113 Ապր, 2026
  • «Էս ընդ էյ մայնինգ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 373 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4413 Ապր, 2026
  • Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել հրաժարվել միաձայնությունից ԵՄ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս 19:3813 Ապր, 2026
  • Սարուխանցի Զոյայի սիրտը. թանկարժեք վիրահատություն 19:3213 Ապր, 2026
  • Օսլոյում շրջայցի ընթացքում ծանոթացանք քաղաքային միջավայրում կիրառվող բնահենք լուծումներին. ՇՄ նախարար 19:2513 Ապր, 2026
  • Գյումրիում այրվել է տնակ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն 19:1813 Ապր, 2026
  • Հայաստանը մասնակցում է Big Cat Conservation գլոբալ նախաձեռնությանը. քննարկվել են Դելիի հռչակագրի նախագիծն ու IBCA գագաթնաժողովը 19:1213 Ապր, 2026
  • Վահե Դավթյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են կլիմայի փոփոխության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին 19:0113 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | 44-օրյայի ընթացքում Քաշաթաղից սարքեր է բերել ՀՀ. Սամվել Կարապետյանի գործի դրվագները 19:0013 Ապր, 2026
  • Լոնդոնը չի աջակցի Թրամփի հայտարարած Իրանի նավահանգիստների շրջափակմանը 18:5413 Ապր, 2026
  • Աչաջուրի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:4813 Ապր, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել 18:3813 Ապր, 2026
  • Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել նոր նախագիծ 18:3113 Ապր, 2026
  • Բնակապահովման նոր ծրագիր՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար. ԱՍՀՆ 18:2513 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր՝ ապրիլի 13-ին, չի ստացել 18:1813 Ապր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը և Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները 18:1213 Ապր, 2026
  • Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը 18:0613 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենի հետ 17:5913 Ապր, 2026
  • ՀՀ դատախազությունը և Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազությունը համագործակցության մասին փաստաթուղթ կստորագրեն 17:5413 Ապր, 2026
  • Իրանը Հորմուզի նեղուցի վերահսկողության մշտական մեխանիզմ կներդնի 17:4713 Ապր, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ 17:4013 Ապր, 2026
  • ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 17:3413 Ապր, 2026
  • Իրանը սպառնում է պատասխան միջոցներ ձեռնարկել Պարսից ծոցի նավահանգիստների շրջափակման դեպքում 17:2613 Ապր, 2026
  • Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` մարտի հաշվետվությունը 17:1513 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և Նորվեգիայի իր գործընկերն անդրադարձել են մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակման քաղաքականությանը 17:0513 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | Եվրոպացի առաջնորդները ողջունում են Մադյարի հաղթանակը. Փաշինյանը ևս շնորհավորել է 17:0013 Ապր, 2026
  • Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ 16:5613 Ապր, 2026
  • ՀՀ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրակարգին. Առնակ Ավետիսյան 16:4813 Ապր, 2026
  • Թրամփի քննադատությունից հետո Հռոմի Պապը հայտարարել է, որ չի վախենում նրանից 16:4013 Ապր, 2026
  • Կրթական նախագծի շրջանակում դպրոցականները շրջայց են կատարել նախագահի նստավայրում, հանդիպել ՀՀ նախագահի հետ 16:3313 Ապր, 2026
  • Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը 16:2613 Ապր, 2026
  • ԱՄՆ-ը սկսում է Իրանի ծովային շրջափակում 16:2213 Ապր, 2026
  • ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր 16:1113 Ապր, 2026
  • Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգերը՝ Մավր Մկրտչյանի կատարմամբ 16:0913 Ապր, 2026
  • Կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի 2-րդ հանրապետական օլիմպիադան 16:0113 Ապր, 2026
  • Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատմամբ. Ֆիդան 15:5113 Ապր, 2026
  • Հայաստանի վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին՝ հաղթանակի առթիվ 15:4413 Ապր, 2026
  • Ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, հովտային գոտիներում՝ անձրև 15:4113 Ապր, 2026
  • ՆԳ նախարարությունում քննարկվել են Road Control հավելվածի կատարելագործմանն ուղղված լուծումները 15:3413 Ապր, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին 15:2813 Ապր, 2026
  • Փրկարարները Ծաղկահովիտ գյուղի տներից մեկին կից օժանդակ շինությունից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր 15:2213 Ապր, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին 15:1613 Ապր, 2026
  • Պատրաստ ենք Հունգարիայի հետ կառուցողական աշխատանքի. Զելենսկի 15:1013 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ. վարչապետ | 13.04.2026 15:0013 Ապր, 2026
  • Երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ բիզնես–բիզնես, պետություն–բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի. Փաշինյան 14:5913 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը 14:5013 Ապր, 2026
  • Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25 հազար աշխատատեղ ստեղծելու հարցը. Փաշինյան 14:4313 Ապր, 2026
  • Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է. Աննա Վարդապետյան 14:3713 Ապր, 2026
  • Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ 14:3313 Ապր, 2026
  • Առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ. Փաշինյան 14:2713 Ապր, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատում 14:2113 Ապր, 2026
  • «Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը. ՊԵԿ 14:1313 Ապր, 2026
  • «Վանանդ կաթի» արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:0813 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել 14:0013 Ապր, 2026
  • Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ 13:4913 Ապր, 2026
  • «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին 13:3713 Ապր, 2026
  • Եվրոպան ողջունում է Պետեր Մադյարին՝ հաղթանակի կապակցությամբ 13:2613 Ապր, 2026
  • Այսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը 13:1613 Ապր, 2026
  • Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը 13:1113 Ապր, 2026
  • Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին. էկոնոմիկայի նախարարի տեղակալ 13:0313 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Քաղաքագետները ցանկալի են համարում ԱԺ-ում ընդդիմափոխությունը | 13.04.2026 13:0013 Ապր, 2026
  • Գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 12:5413 Ապր, 2026
  • Երեք օրում գրանցվել է 32 ավտովթար, 7 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 12:4213 Ապր, 2026
  • Խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ. Նաիրա Սուլթանյանը՝ Գաբալայում հանդիպման մասին 12:3413 Ապր, 2026
  • 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում 12:2713 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:2013 Ապր, 2026
  • Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը. Մադյար 12:1513 Ապր, 2026
  • TRIPP-ը մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանակում. փորձագետ 12:0813 Ապր, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրում 12:0113 Ապր, 2026
  • Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստ. հարցաքննում են տուժողին 11:5513 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015