• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ընդդիմությունը Մոսկվայի հրամանով է դիմել Սահմանադրական դատարան. Գալստյան Բաց հարթակ․ Ընդդիմությունը Մոսկվայի... 20:42
Թուրքիան ԵՄ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է. Կալաս. «Հարևաններ» Թուրքիան ԵՄ-ի համար ռազմավարական... 19:46
Իսրայելի խաղը․ ինչո՞ւ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի խաղը․ ինչո՞ւ ճանաչեց... 19:44
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր. վարչապետ
Հասարակություն
13:0917 Փտր, 2021

Պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք:

Նախքան քննարկումը վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ կարևոր է, որպեսզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սինխրոն գործեն` հետպատերազմական սոցիալ-հոգեբանական և տնտեսական վերականգնման գործընթացն ապահովելու համար: Իհարկե, Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում մենք 2019 թվականին բավականին տեսանելի և շոշափելի տեղաշարժ տեսանք: Հետագայում կորոնավիրուսի համավարակը և պատերազմը որոշակիորեն փոխեցին իրավիճակը, բայց մենք պետք է հիմա ապահովենք, որպեսզի այն ծրագրերը, որ ունեցել ենք նախանցած շրջանում, ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և իսկապես փոխել ընդհանուր իրավիճակը, ընդհանուր տրամադրությունը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, Շիրակի մարզը, Գյումրին բերել մի այնպիսի իրավիճակի, որն առնվազն կբավարարի բոլորիս:

Ճանապարհին ես անընդհատ հիշում էի մեր կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Այդ կարգախոսը, որը որդեգրել ենք դեռևս ճգնաժամի նախընթաց շրջանում, հիմա առավել արդիական է հնչում բառիս բուն և փոխաբերական իմաստով: Եվ խնդիրը պետք է այսպես ձևակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել էր, արդեն շարունակվում է: Եվ սա շատ լավ դինամիկա է, օրինակ է, որը մենք կարող ենք շարունակել»:

Այնուհետև Շիրակի մարզպետը և փոխմարզպետերն անդրադարաձել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և պատերազմով, մարզում նախատեսված ծրագրերն իրականացվել են 80-90 տոկոսով և այս տարվա ընթացքում կիրականացվեն ինչպես կիսատ մնացած, այնպես էլ առաջիկայի համար ծրագրված նախագծերը: Տեղեկացվել է, որ նախորդ տարի մարզում կյանքի են կոչվել 3,3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման նպատակով: Ընթացիկ տարվա համար մարզի համայնքների կողմից արդեն իսկ ներկայացվել է 62 սուբվենցիոն ծրագրերի հայտ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 4,4 մլրդ դրամ:

Վարչապետը կարևորել է Շիրակի մարզում և ընդհանրապես հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը և ընդգծել ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի ու վերահսկողության անհրաժեշտությունը` աշխատանքի որակն ապահովելու համար:

«Անհրաժեշտ է հաշվի առնելով նախորդ տարվա առանձնահատկությունները` հանրապետությունում նոր թափով իրականացնել մեծածավալ կապիտալ ծրագրեր: Չպետք է լինի լավ, արդյունավետ, բովանդակություն ունեցող ու տրամադրություն հաղորդող որևէ լավ ծրագիր, որի համար ֆինանսավորում չտրամադրենք: Պետք է քաջալերել բոլոր համայնքներին, ներդրողներին` իրականացնելու նմանատիպ ծրագրեր, որոնք կունենան առավելագույն տնտեսական արդյունք, միաժամանակ կապահովեն որակն ու շինաշխատանքների արդյունավետությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով կառավարությունը պատրաստ կլինի նաև ներդրողներին աջակցել ենթակառուցվածքների` ասֆալտապատման, գազի, ջրի ցանցերի կառուցման աշխատանքներում: «Այսպիսով մենք պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում աշխատանքների ընթացքին` մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզում առկա 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի մշակվել է 47 հազար հեկտարը: Մարզպետարանը Էկոնոմիկայի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ շարորւնակում է աշխատանքները մշակվող հողատարածքների թիվն ավելացնելու, ժամանակակից այգիների, ջերմոցային տնտեսությունների հիմնումը խրախուսելու նպատակով:

Իր հերթին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադառնալով քաղաքում իրականացված աշխատանքներին` տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ընթացքում քաղաք է ներկրվելու շուրջ 70 ժամանակակից ավտոբուս, ինչն էապես կբարելավի տրանսպորտային ցանցը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում քաղաքում տեղադրվելու են ֆոտովոլտային պանելներ, ինչը թույլ կտա քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտներում խնայել մեծածավալ էլեկտրաէներգիա: Տեղեկացվել է, որ 2019 թվականից հետո Գյումրիում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել է 31 փողոց, ևս 37 փողոց էլ վերակառուցվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված միջոցների շրջանակում: Մինչև 2022 թվականի ավարտը նախատեսվում է, որ Գյումրիում հիմնանորոգված կլինի շուրջ 180 կիլոմետր ճանապարհ` քաղաքի փողոցների 70 տոկոսը:

Սամվել Բալասանյանի խոսքով` Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ այս տարի կբարելավվի նաև քաղաքի լուսավորության ցանցը: Աշխատանքներ են տարվում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով:

Ըստ քաղաքապետի` Գյումրիում հիմնանորոգվում են նաև կանգառները, լիարժեք լուծվել է սանմաքրման խնդիրը. քաղաքն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում «Բարեկամության» այգին հիմնանորոգելու ուղղությամբ, որն ունենալու է 7,2 հեկտար տարածք:

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին` պատասխանատուները զեկուցել են, որ այս տարվա ընթացքում նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները: Խոսելով կորոնավիրուսի հետ կապված վիճակի մասին` մարզպետը նշել է, որ այն կառավարելի է. ներկայումս մարզում առկա է կորոնավիրուսով հիվանդ 48 պացիենտ, իսկ հունվար ամսին, ընդհանուր առմամբ, արձանագրվել է հիվանդացության 265 դեպք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Գյումրիի տնակների հետ կապված խնդրի լուծմանը, պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Զեկույցներով հանդես են եկել նաև Դատախազության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Դիտումների քանակ131
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Գյումրին պետք է կառուցենք նորովի. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում 12:2517 Փտր, 2021 Գյումրին պետք է կառուցենք նորովի. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում Քաղաքականություն
  • Վարչապետ Փաշինյանն այցելել է Գյումրի. հանդիպելու է գերիների հարազատների հետ 11:2317 Փտր, 2021 Վարչապետ Փաշինյանն այցելել է Գյումրի. հանդիպելու է գերիների հարազատների հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԲՀԿ-ի միջնորդությամբ ստուգվել է ընտրական ծրարների թափանցիկությունը. ՍԴ նիստը 22:5030 Հնս, 2026
  • Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում․ Լևոն Ազիզյան 22:3030 Հնս, 2026
  • Մանդատները վերցնելու հարցում մենք ի վիճակի ենք ճիշտ որոշում կայացնել. Կարապետյան 22:1930 Հնս, 2026
  • Հարցազրույց Դավիթ Խուդաթյանի հետ 22:0530 Հնս, 2026
  • Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին 21:5630 Հնս, 2026
  • Հայաստանի տարածքում Ռուսաստանը կորցրել է իր մենաշնորհը և TRIPP-ը այդ շարքից է. փորձագետ 21:4530 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել 21:3930 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի 21:2230 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մենք մեր գաղտնի պլանն ունենք. Սամվել Կարապետյանը՝ ընդդիմադիրների հետ հանդիպման մասին 21:0030 Հնս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 20:5830 Հնս, 2026
  • Կալասը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին 20:5530 Հնս, 2026
  • Նպատակն է 3 միլիոն բնակչությանը ներառել ապահովագրության մեջ. Անահիտ Ավանեսյան 20:5130 Հնս, 2026
  • Յունիս 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4430 Հնս, 2026
  • Դրախտավարդի ջերմատուն Մխչյանում 20:3730 Հնս, 2026
  • Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները 20:3130 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.06.2026 20:2430 Հնս, 2026
  • Հայաստանում կներդրվի բջջային սարքերի IMEI կոդերի միասնական համակարգ. օրինագիծը քննարկման փուլում է 20:1930 Հնս, 2026
  • Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 20:1330 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 30.2026 20:0830 Հնս, 2026
  • Արդարադատության նախարարի տեղակալները և Էստոնիայի գլխավոր դատախազն անդրադարձել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին 20:0230 Հնս, 2026
  • Հուշող սարքեր չեն հայտնաբերվել. միասնական քննություն՝ ֆիզիկա և պատմություն առարկաներից 19:5730 Հնս, 2026
  • Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները 19:5330 Հնս, 2026
  • Սյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկել 19:4830 Հնս, 2026
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումը 19:4230 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը 19:3630 Հնս, 2026
  • Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա 19:3130 Հնս, 2026
  • Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 19:2430 Հնս, 2026
  • ՄԻՊ-ը և Էստոնիայի գլխավոր դատախազն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին 19:2130 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի 19:1330 Հնս, 2026
  • Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում 19:0230 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Լարվածություն ու մեծ սպասումներ․ միասնական քննությունների վերջին օրն էր | 30.06.2026 19:0030 Հնս, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալ 18:5430 Հնս, 2026
  • Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը 18:4930 Հնս, 2026
  • RSF-ը մտահոգված է Ադրբեջանի մեդիա ոլորտում նախատեսվող փոփոխություններից 18:4130 Հնս, 2026
  • Կողբ գյուղը՝ մեծ շինհրապարակ 18:2830 Հնս, 2026
  • Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին 18:1630 Հնս, 2026
  • Գնորդին աջակցող նոր օրենքներ՝ հուլիսի 1-ից 18:0230 Հնս, 2026
  • Սեուլում Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականը 17:4730 Հնս, 2026
  • Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել 17:3630 Հնս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 17:2730 Հնս, 2026
  • Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր 17:1930 Հնս, 2026
  • Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր 17:1230 Հնս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել 17:0530 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Քանի մարդ է օգտվել առողջության ապահովագրության համակարգից. նախարարը թվեր է հրապարակել 17:0030 Հնս, 2026
  • Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում հուլիսի 1-ին, 2-ին ջուր չի լինի 16:5630 Հնս, 2026
  • ԱՍՀ նախարարն ու ու ԱՄԿ բյուրոյի տնօրենը քննարկել են սոցիալական գործընկերության զարգացման և աշխատանքի ոլորտի բարեփոխումների հարցեր 16:4630 Հնս, 2026
  • Գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացության են արժանացել «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումները 16:3730 Հնս, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը 16:2930 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր 16:2130 Հնս, 2026
  • Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել 16:1730 Հնս, 2026
  • Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը 16:0230 Հնս, 2026
  • Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև իրավական օգնության և հանձնման վերաբերյալ փոխգործակցությունը շոշափելի արդյունքներ է տալիս 15:4930 Հնս, 2026
  • Կրեմլը բանակցություններ է վարում նավթամթերքի ներկրման շուրջ. Պեսկով 15:3830 Հնս, 2026
  • Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ 15:3130 Հնս, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 15:2430 Հնս, 2026
  • ՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովին 15:1630 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին 15:0330 Հնս, 2026
  • ՆԳ նախարարն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի իր գործընկերոջը 15:0130 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստանի արտադրանքի էական մասը արտահանվում է շատ լայն աշխարհագրությամբ. Պապոյան 15:0030 Հնս, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 416 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5730 Հնս, 2026
  • Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին 14:4630 Հնս, 2026
  • Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել 14:3130 Հնս, 2026
  • Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը 14:1930 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի ենթադրյալ ընտրակաշառքի նոր ձայնագրություն 14:1730 Հնս, 2026
  • Բաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների» 14:0330 Հնս, 2026
  • Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 13:5230 Հնս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊ 13:4130 Հնս, 2026
  • Պետական մի քանի գերատեսչություն «Մտադրությունների մասին» հուշագիր են ստորագրել 13:2930 Հնս, 2026
  • Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ Ավանեսյան 13:1630 Հնս, 2026
  • Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը 13:0730 Հնս, 2026
  • ՀՀ ՏԿԵՆ-ում քննարկվել են ապակենտրոնացման բարեփոխումների շրջանակում հայ-շվեդական համագործակցության հարցերը 13:0230 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 |«Մի հատ տաշոն կրի, լիքը թեմաներ կան ստե». «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող նոր գաղտնալսում 13:0030 Հնս, 2026
  • Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան 12:5230 Հնս, 2026
  • Պերուն նոր նախագահ ունի 12:4930 Հնս, 2026
  • Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը 12:4230 Հնս, 2026
  • Շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար է. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին 12:4030 Հնս, 2026
  • Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով 12:3630 Հնս, 2026
  • Վրաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի 12:2430 Հնս, 2026
  • Ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպք են բացահայտել 12:1230 Հնս, 2026
  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը | ՈՒՂԻՂ 12:0030 Հնս, 2026
  • Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 11:5130 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3930 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ 11:2730 Հնս, 2026
  • Ուիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները 11:2130 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին՝ առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից 11:0230 Հնս, 2026
  • Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ Աբիսողոմոնյան 10:4630 Հնս, 2026
  • «Լսի, քեզի Տաշիրի կողմից մարդ-մուրդ տեսե՞լ են». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 10:3930 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները 10:2430 Հնս, 2026
  • Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց 10:1230 Հնս, 2026
  • Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան․ նոր հորիզոններ են բացվում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար 10:0930 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Իրան-ԱՄՆ բանակցությունը ճշգրտել է նավթի շուկան, սև ոսկու գինը 69-73 դոլար է 10:0030 Հնս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել 09:5630 Հնս, 2026
  • Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով 09:5130 Հնս, 2026
  • Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան 09:4530 Հնս, 2026
  • Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:4130 Հնս, 2026
  • Լոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներ 08:5330 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2530 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:0430 Հնս, 2026
  • Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել 00:5230 Հնս, 2026
  • ՀՀ ամենամեծ շինհրապարակը. Քաջարանի թունելի կառուցման մեկնարկը՝ Իրանի փոխնախագահի մասնակցությամբ 00:2830 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015