ՀՀ-ում ռազմարդյունաբերության նպատակներն ըստ էության արդյունաբերական պոտենցիալի ու արտադրական հզորությունների ավելացումն են: Հայաստանի շուկայի սահմանափակ լինելը հաշվի առնելով՝ այդ հզորությունները պետք է միտված լինեն արտահանմանը: Եվ ներդրումները, որ կատարվում են, նաև արտահանման միտում ունեն՝ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով՝ արտադրական կարողությունների առումով 2021 թ. բավական լուրջ ձեռքբերումներ են գրանցվել ու դեռ կլինեն: