Ամենահնարավոր ապաքաղաքական նախագիծն է սա՝ ԱԺ ելույթում հայտարարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին:
Նա անդրադարձավ բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորմանն ու բուհերի ինքնավարության պահպանմանը: Ըստ Հայրապետյանի՝ կարևոր է նաև նախկին շրջանավարտներին բուհերի զարգացման գործում ներգրավելը: «Ասում ենք՝ կուսակցական պաշտոն ունեցող մարդը չի կարող բուհում պաշտոն զբաղեցնել: Սա ապաքաղաքակա՞ն մոտեցում է, թե՞ չէ: Ես կարծում եմ՝ ակնհայտ է»,- վստահեցրեց Հայրապետյանը: