• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու կոչերն են» Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու... 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 14:5609 Փտր, 2021

Մեր առաջիկա խնդիրը տնտեսության վերականգնումն է և դրան զուգահեռ զարգացման օրակարգ ձևավորելը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք:

Նախքան քննարկումը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: «Մինչ բուն քննարկմանն անցնելը ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա: Արդեն, ըստ էության, մեկ տարի Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ճգնաժամային կառավարման վիճակում: 2020 թվականի մարտից կորոնավիրուսը պաշտոնապես մուտք գործեց Հայաստան և, ինչպես աշխարհի շատ երկրներում, դարձավ սոցիալ-տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամի պատճառ:

Այդ ճգնաժամի գրեթե ողջ ընթացքում մեզ ի ցույց էին դրվում տարբեր օրինակներ, թե ինչպես է պետք կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը կարելի է ի ցույց դնել այլ երկրների, որոնք ժամանակին ի ցույց էին դրվում մեզ, թե ինչպես է պետք կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը: Եվ դարձյալ ուզում եմ բոլորիս և հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, օրինակ՝ հունիսին, հուլիսին, օգոստոսին 24 ժամ այս թեման շրջանառվում էր, որին մեր արձագանքը հետևյալն էր, որ դեռ չի ավարտվել պատմությունը, եկեք սպասենք պատմությունն ավարտվի՝ հետո նոր արդյունքները կամփոփենք: Իսկ հիմա ոչ մեկը չի հիշում ոչ հունիսը, ոչ հուլիսը, ոչ օգոստոսը: Բայց մենք պետք է հիշենք հունիսը, հուլիսը, օգոստոսը և այն մեղադրանքները, որոնք մեզ ասում էին, թե մենք ճգնաժամային կառավարում իրականացնել ի վիճակի չենք:

Հաջորդը, իհարկե, եկավ պատերազմը և կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Պետք է արձանագրել, որ ունեինք այդպիսի մարտահրավեր: Բայց այսօր շատ կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը և այդ կայունության միջազգային ճանաչում ստանալ եվրոպարտատոմսերի աճող թողարկման միջոցով, որովհետև ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է: Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս թողարկումը մեզ հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային: Եվ հետևաբար մենք այսօր, ըստ էության, ձևակերպում ենք այսօրվա մեր անելիքը:

Իմիջիայլոց, ուզում եմ արձանագրել հետևյալ փաստը. մենք այս առումով ունեցել ենք և մի ճգնաժամային տարի, և մի ոչ ճգնաժամային տարի: 2019 թվականի արդյունքները փայլուն են եղել բոլոր առումներով, այդ թվում՝ տնտեսական: 2020 թվականը եղել է ճգնաժամի տարի, և, իհարկե, պատերազմի հետևանքները մեզ համար դառն են, բայց ես նշեցի, որ ճգնաժամային կառավարման առումով կարողացել ենք լուծել մեր առաջ դրված խնդիրը: Հիմա երկրորդ խնդիրը, որ ձևակերպում ենք մեր առաջ՝ վերականգնումն է և հաջորդ խնդիրը՝ վերականգնմանը զուգահեռ զարգացման օրակարգն ու զարգացման տեմպը վերադարձնել Հայաստանի Հանրապետություն: Եվ, իհարկե, այս առումով Էկոնոմիկայի նախարարության դերակատարումն առանցքային է:

Այսօր կլսենք, թե ինչ ենք նախանշել, ինչ ենք պատրաստվում անել, ինչպիսի երաշխիքներ ենք ստեղծել: Շատ կարևոր է, որ մեր նախանշած պլաններն իրապես իրագործվեն՝ այն ինչ գրում ենք թղթի վրա, այն ինչ ունենք մտքում հնարավոր լինի կյանքի կոչել և դարձնել իրականություն»,- նշել է վարչապետը:

Այնուհետև ներկայացվել են տնտեսական աճի վերականագնման և բիզնես միջավայրի հետագա բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտերկրի, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանների շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման աշխատանքներին: Նշվել է, որ Հայաստանը ձևավորել է 30-ից ավելի տնտեսական միջկառավարական հանձնաժողովներ արտերկրի գործընկերների հետ, որոնց շրջանակում պարբերաբար քննարկվում են տնտեսական կապերի խորացմանը, առկա օրենսդրական խնդիրների լուծմանը, բիզնես համաժողովների անցկացմանը վերաբերող հարցեր, որոնց նպատակն է աջակցել տեղական արտադրողներին՝ արտերկրում նոր գործընկերներ ձեռք բերելու, նոր շուկաներ մուտք գործելու հարցերում:

Զեկուցվել է, որ ԵԱՏՄ շրջանակում քննարկման արդյունքներով այս ուղղությամբ արդեն իսկ կայացվել են մի շարք կարևորագույն որոշումներ, որոնց թվում առանցքայիններից է Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին ԵԱՏՄ մյուս պետությունների, այդ թվում՝ հայաստանյան ընկերություննհերի մասնակցության հնարավորությունը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու արդեն այս տարվա հունիս ամսից: Հայկական և մյուս երկրների ընկերությունները կկարողանան մասնակցել 10 ոլորտներին վերաբերող ՌԴ պետական գնումներին, որոնց թվում են՝ թեթև արդյունաբերությունը, շինարարությունը, ռազմարդյունաբերությունը և այլն:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ տեղական ընկերություններին լիարժեք ու մանրամասն տեղեկատվության տրամադրումը և նկատել, որ այն կարող է բիզնեսի համար բացել գործունեության լայն դաշտ՝ զարգացման լուրջ հեռանկարներով:

Տեղեկացվել է, որ ներկայումս թարմացվում է արտերկրում Հայաստանի առևտրային ներկայացուցչությունների ինստիտուտը, ինչը ևս նոր ազդակ կարող է հաղորդել կոնկրետ ոլորտներում արտահանման ծավալների ավելացմանն ու հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնմանը: Համապատասխան աշխատանքներ են տարվում հայկական գինիների, ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի այլ տեսակների արտահանման պոտենցիալը մեծացնելու և տեմպերն ավելացնելու ուղղությամբ: Դրանց էապես նպաստում են նաև արտոնյալ մաքսատուրքեր ապահովող ԵՄ-ի հետ GSP+ և ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի հետ գործող GSP համակարգերը:

Այնուհետև քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, հանրային ներդրումների խրախուսմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր:

Զեկուցվել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնը ներկայումս ներդրողների հետ քննարկում է 60 ներդրումային կոնկրետ ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 1,5 մլրդ դոլարի: Նշվել է, որ ծրագրերի մի մասը տարբեր ոլորտներում արդեն իսկ գտնվում են իրականացման փուլում: Կենտրոնը ներդրողների հետ գտնում է մշտական կապի մեջ և օժանդակում նրանց տարբեր խնդիրների լուծման գործում:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ պատասխանատուները նշել են, որ ներդրողների կողմից մեծ հետաքրքրություն է առկա հատկապես ջրամբարաշինության ոլորտում: Վարչապետը կարևորել է երկրում նոր ջրամբարների կառուցումն ու այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումը՝ ընդգծելով, որ ջուրը դառնալու է տարածաշրջանային կարևորագույն գործոն: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրի շուկայի ազատականացմանը և հողերի խոշորացմանը միտված կառավարության հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլցումների հետ կապված խնդիրների լուծմանը, ստանդարտների ինստիտուտի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Դիտումների քանակ72
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել էկոնոմիկայի նախարարությունում 12:5009 Փտր, 2021 ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել էկոնոմիկայի նախարարությունում Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր շուկաներ՝ նոր հնարավորություններ․ ՀՀ-ից ԱՄԷ ձկան արտահանումը հասել է 60 տոննայի 19:0004 Սեպ, 2026
  • Ապօրինի օտարել է 50 հեկտար հողատարածք. մեղադրյալի աթոռին Շողակաթի նախկին համայնքապետն է 18:5504 Սեպ, 2026
  • Սլովակիան չի աջակցի ԵՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելուն. Ֆիցո 18:4404 Սեպ, 2026
  • Մենք պետք է ՀՀ-ում կարողանանք ջրի շուկա ձևավորել. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին 18:3504 Սեպ, 2026
  • Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է. ՀՀ նախագահ 18:2404 Սեպ, 2026
  • Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է 18:1204 Սեպ, 2026
  • Սեռական խնդիրների մասին պետք է խոսել 18:1004 Սեպ, 2026
  • Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական են, քանի որ կղզիների ժողովուրդն ընտրել է լինել բրիտանացի. ՄԲ ՊՆ 18:0304 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015