ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ փետրվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստը:
Քննարկվեցին և հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվեց մինչև երեք ժամ:
Փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 16 հարց:
Փոփոխություններ կատարվեցին Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մի շարք որոշումներում: Հետայսու Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով՝ «Եվրանեսթում» հայկական պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: