• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը լուռ էր, երբ Քոչարյանն ու Սարգսյանը ՀՀ-ն մատուցում էին ՌԴ-ին. Բլեյան Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը... 20:41
Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 20:27
Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական գործընկերություն են հաստատել. «Հարևաններ» Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տարածաշրջան 17:5705 Փտր, 2021

Սիրիայի հայ արհեստավորները վերականգնում են իրենց գործը՝ կառավարության աջակցության շնորհիվ

Հալէպը, որ նախապատերազմեան շրջանին Սուրիոյ, նոյնիսկ Միջին Արեւելքի, արդիւնաբերութեան ու ճարտարարուեստի մայրաքաղաքը կը համարուէր, պատերազմէն ետք յայտնուեցաւ աննախանձելի իրավիճակի մէջ։ Պարզուած ծանր կացութիւնը մեծապէս ազդեց քաղաքի արհեստաւորներուն վրայ, որոնք նիւթական մեծ վնասներ կրեցին։ Թէեւ տարբեր արհեստներու հայ վարպետներէն շատեր գաղթեցին երկրէն, այսուհանդերձ պատկառելի թիւ մը որոշեց տոկալ եւ բարելաւման յոյսով շարունակել գործել ու արդիւնաբերել։

Աբիկը Հալէպի ապրած պատերազմի վեցամեայ տարիներուն բնաւ չհեռացաւ իր գործատեղիէն, նոյնիսկ ամենավտանգաւոր պահերուն։

Աբրահամ Ատուրյան (հաստոցագործ) - Պատերազմի վիճակը շատ վատ էր, միշտ հաուն (հրասանդ) կ՛իյնար, ճարրա (կազի տակառ) կ՛իյնար, բայց մենք թաղէն չփախանք, մնացինք։ Վստահ որ բոլորս ալ վնասներ կրեցինք, շատ մը անգործութեան վնասներ։ Գործաւորութիւն ըրինք մինչեւ որ թաղերը շտկուեցան։

Արհեստաւորներուն ապրած տագնապը մեղմացնելու նպատակով՝ երկրի նախագահական պալատին կողմէ մշակուեցաւ փոքր ձեռնարկութիւններու նիւթական աջակցութեան ծրագիր, որ գործադրութեան դրուեցաւ նախագահին անմիջական հետապնդումով ու սատարումով։

Աբրահամն այդ օժանդակութենէն օգտուողներէն մէկն էր, ան ստացած գումարով կրցաւ գնել պահանջուած մեքենան։

«Մենք այդ դրամով այս ֆրեզան գնեցինք, որպէսզի կրնանք գործերնիս աւելի յառաջացնել, կրնանք աշխատիլ, մեր գործին ծառայող գործիքներէն մէկն է»։

Աբիկ Տիգրանեանն աւելի քան քառասուն տարի առաջ Հալէպի Նոր Գիւղի հայահոծ շրջանին մէջ հիմնած է իր արհեստանոցը եւ տքնաջան աշխատանքով դարձած է քաղաքի յայտնի վարպետներէն մէկը։ Աբիկը բնաւ չէր մտածած Հալէպէն գաղթելու մասին, նոյնիսկ պատերազմի ծանր օրերուն, որովհետեւ հաստատած էր, որ այս երկիրը շատ բան տուած է հայուն։

Աբիկ Տիգրանյան (մեքենագործ, հաստոցագործ) - Պատերազմին կ՛աշխատէինք, մենք չէինք գոցած խանութը, նոյնիսկ երբ վտանգաւոր էր, ռումբեր կ՛իջնէր խանութը կը բանայինք, այստեղ տասը ռումբ իջած է։ Այս երկիրը երբեք բան չէ խնայած մեզի, մենք նոյնն ալ տուած ենք այս երկրին։

Վարպետ Աբիկը, նիւթապէս բաւարարուած ըլլալով, դիմում չէր կատարած արհեստաւորներու յատուկ օժանդակութենէն օգտուելու համար, սակայն բարձր կը գնահատէ կատարուած նախաձեռնութիւնը, որ ըստ անոր երիտասարդ արհեստաւորները խրախուսելու ողջունելի քայլ է։

«Շատ-շատ ուրախացանք, ան որ պէտք ունէր օգտուեցաւ, մենք պէտք չունէինք, չդիմեցինք։ Իրենց մեծ յոյս էր ասի եւ փառք Աստուծոյ մինչեւ օրս արդիւնքները շատ-շատ լաւ են, եթէ ասանկ տեւէ, մէկ տարիէն գումարը կրնան հանել։

Աբիկը խրախուսեց հալէպահայ վարպետները վերադառնալու եւ վերակառուցելու իրենց լքած գործատեղիներն ու կալուածները։

«Հայ վարպետներուն կ՛ըսենք, ինչու չէք դառնար, ձեր խանութները, տուները, օդօները, ֆապրիքները կեցեր են, երկիրը պէտք ունի իրենց եւ կը շահին, հոս դրամ կայ, շահ կայ, հոն գործաւոր ես, հոս վարպետ ես»։

Աբիկը կը հաւատայ, որ սփիւռքի սիրտը հանդիսացող Հալէպը հայութեան համար շատ լաւ տեղ է։

«Կը կարծեմ այս երկիրը մեզի համար շատ լաւ երկիր է, ինչ որ տուին մեզի մենք փոխադարձ դարձուցինք ջարդէն ետք։ Ասանկ երկիրէ չեմ կարծեր մենք դիւրին-դիւրին վազ անցնինք, քանի որ այս երկիրը երկրորդ մեր հայրենիքն է, մեր երկրորդ Հայաստանն է»։

Այսօր, երբ ԱՄՆի կողմէ տնտեսական ծանր պատիժներ տնօրինուած են Սուրիոյ նկատմամբ, հայ արհեստաւորները երկրի տնտեսութիւնը փրկելու համար ջանք չեն խնայեր նորարարելու եւ ստեղծագործելու։

«Չեղած բաները կը ստեղծէինք, աշխարհը ամէն մեր վրայ կը կտրէր, չեղած մեծ գործիքները մենք կը շինէինք, կը ստեղծէինք այստեղ, բանի մը պէտք չենք ունեցած, մինչեւ այսօր նոյնն է, հայ արհեստաւորները նոյն ուժով կ՛աշխատին։

Աբիկը, ինչպէս ե՛ւ սուրիահայութիւնը, անընդմէջ կը յայտնէ իր երախտագիտական զգացումները Սուրիոյ արաբ ժողովուրդին, ցեղասպանութենէն ճողոպրած հայերուն նկատմամբ եղբայրական վերաբերմունք ցուցաբերելուն համար։

«Որ ջարդէն եկանք արաբը հացը կիսեց, կէսը ինք կերաւ, կէսը մեզի տուաւ։ Նախագահը անձամբ ըսաւ եւ աշխարհը ամբողջ լսեց, որ հայը այս երկիրը շինեց եւ մինչեւ այսօր կը շինէ։ Բոլոր աշխարհը գիտէ որ հայը Սուրիայի համար ինչ է»։

Վարդանը թէեւ նշեց ելեքտրական հոսանքին եւ քարիւղին առնչուած տագնապներուն պատճառով հայ արհեստաւորներուն դիմագրաւած դժուարութիւնները, այսուհանդերձ իրավիճակի բարելաւման յոյս յայտնեց։

Վարդան Պետրոսյան (շարժիչագործ) - Հալէպի մեծ վարպետները գացին դժբախտաբար, բայց եթէ դառնան աւելի լաւ կըլլայ, Հալէպը վարպետներու կարիք ունի, Հալէպ գործ կայ, Հալէպ ետ առաջուան օրերը կը դառնայ, հայութիւնը պէտք է Հալէպին, Հալէպը կ՛աշխատի հայերով։

Վարդանին ընկերներէն շատերը օգտուած են արհեստաւորներուն տրամադրուած օժանդակութենէն եւ վերստին գործի սկսած։

«Ունինք ընկերներ, որ օգտուեցան նախագահի տուած գումարներէն, իրենց գործը սկիզբէն սկսան կազմակերպել եւ աշխատիլ, մեքենաներ առին, խանութներ վարձեցին եւ սկսան իրենց գործին»։

Հալէպի դարբիններու, կաղապարագործներու եւ մետաղագործութեան արհմիութեան փոխնախագահն իր կարգին շեշտադրեց, որ երկրի ճարտարարուեստի վիճակը բարելաւելու համար անհրաժեշտ է տարբեր միջոցներով նեցուկ կանգնիլ արհեստաւորներուն։
 
 Հալէպի հայ արհեստաւորները, շնորհիւ իրենց ստեղծագործ աշխատանքին, հնարամտութեան եւ հմտութիւններուն Սուրիոյ տարածքին յարգանք ու պատիւ վաստկած են։

Հեղինակ`Մարիա Գաբրիելյան
Դիտումների քանակ63
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:2322 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը 09:1322 Հլս, 2026
  • Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը 08:5722 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին 08:1722 Հլս, 2026
  • «Ապրելու արվեստ»՝ թումանյանական նոր պատկերագիրք 08:0722 Հլս, 2026
  • «Սպայկա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 51 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:5922 Հլս, 2026
  • «Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ 00:3922 Հլս, 2026
  • Հարավային Կովկասն ավելի կարևոր է դառնում որպես Եվրոպան Ասիային կապող օղակ. Մերցը՝ Ալիևին 00:2322 Հլս, 2026
  • Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ 00:0622 Հլս, 2026
  • Օձի կծելը սիրահարվելու, հետապնդելու, մուռ պահելու հետ կապ չունի. քանի դեպք է գրանցվել 23:4121 Հլս, 2026
  • Ընդգծվել է ՀՀ հանձնառությունը՝ ձևավորելու մրցունակ, ներառական և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսական համակարգ 23:2221 Հլս, 2026
  • Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ 23:0021 Հլս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՄ-ում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցչի հետ 22:3921 Հլս, 2026
  • Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ 22:2721 Հլս, 2026
  • Հրդեհ Նազարբեկյան թաղամասում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ 22:1521 Հլս, 2026
  • Վահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումը 22:0421 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից 21:5721 Հլս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 21:4521 Հլս, 2026
  • ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները 21:4221 Հլս, 2026
  • Որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորի մանդատը և դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները․ Գարիկ Սարգսյան 21:2621 Հլս, 2026
  • «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ քաղաքապետարան 21:2221 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Երևանում հողերի ապօրինի օտարմանը մասնակցել է Արեյանը, Վանաձորում՝ Ասլանյանը 21:0021 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 21. 2026 20:5921 Հլս, 2026
  • Էնդոուրոլոգիան ու Հայաստանը 20:5521 Հլս, 2026
  • Թրամփը հյուրընկալել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին 20:5121 Հլս, 2026
  • Յուլիս 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4621 Հլս, 2026
  • Վանաձորը՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ խոշորացված համայնք 20:3921 Հլս, 2026
  • Թուրքիան ստացել է ASEAN-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ 20:3221 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 20:2721 Հլս, 2026
  • Բաքվում կայացել է Գերմանիայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում. Ալիև 20:2221 Հլս, 2026
  • Դատվածություն ունեցող միգրանտներին կարգելվի բնակվել Ռուսաստանում 20:1321 Հլս, 2026
  • Մոսկվան Քիշնևին մեղադրել է դիվանագիտական նորմերը խախտելու համար 20:0721 Հլս, 2026
  • «Վանաձոր 200». քաղաքի ինքնությունը՝ արվեստի լեզվով 19:5721 Հլս, 2026
  • Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական գործընկերություն են հաստատել 19:4621 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը ընդլայնում է անվտանգային աջակցությունը ՀՀ-ին. Ներկայացուցիչների պալատը նախագիծ է ընդունել 19:3221 Հլս, 2026
  • Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ 19:2121 Հլս, 2026
  • 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում 19:1221 Հլս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ 19:0121 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | 1.4 մլն դրամ ընտրակաշառք Դավիթ Ղազինյանից. քրվարույթի նյութերը դատարանում են 19:0021 Հլս, 2026
  • «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿ 18:5321 Հլս, 2026
  • Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ամփոփվել է փրկարարական ծառայողների վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը. ՆԳՆ ՓԾ 18:4221 Հլս, 2026
  • Ռուսաստանը շարունակում է պատերազմը՝ թույլ չտալու, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայվեն. Պեսկով 18:2921 Հլս, 2026
  • Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ աղջիկների մասնակցությամբ միջադեպի մասին 18:1721 Հլս, 2026
  • Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով 18:0921 Հլս, 2026
  • ՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներին 17:5921 Հլս, 2026
  • Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն 17:4221 Հլս, 2026
  • Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն․ Արթուր Մարտիրոսյան 17:2921 Հլս, 2026
  • Մեղադրյալի աթոռին են Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներ՝ կաշառքի ու խաբեության համար 17:2121 Հլս, 2026
  • Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին 17:1321 Հլս, 2026
  • Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը 17:0621 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Գումարը վերցնում է, ժպիտ է հայտնվում դեմքին. կաշառքի դեպք՝ Վանաձորի համայնքապետարանում 17:0021 Հլս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 16:5421 Հլս, 2026
  • Քննչական կոմիտեն համալրվել է 35 քննիչով 16:4221 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն հրապարակեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների անունները 16:3221 Հլս, 2026
  • Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄ 16:2921 Հլս, 2026
  • Նյու Դելիում հազարավոր ցուցարարներ պահանջում են Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 16:1921 Հլս, 2026
  • Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփեց մանդատների բաշխումը 16:1021 Հլս, 2026
  • ՀՀ ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային հանդիպմանը 16:0221 Հլս, 2026
  • Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի անընդհատ ապակուն բախվելու տրամաբանությունից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:5321 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:4421 Հլս, 2026
  • Վանաձորի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար. համայնքին պատճառվել է 24,8 մլն դրամի գույքային վնաս 15:3321 Հլս, 2026
  • Վենետիկի ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել են Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները 15:2421 Հլս, 2026
  • Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Երևանի նախկին փոխքաղաքապետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 15:1121 Հլս, 2026
  • Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ 15:0221 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ընթանում է ԿԸՀ նիստը. ովքեր են հրաժարվել, ովքեր կստանան պատգամավորի մանդատ 15:0021 Հլս, 2026
  • Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում 14:4421 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել 14:2721 Հլս, 2026
  • Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար 14:0321 Հլս, 2026
  • Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 13:4621 Հլս, 2026
  • Հուլիսի 21-26-ը հանրապետությունում կդիտվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Հիդրոմետ 13:3221 Հլս, 2026
  • Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը 13:2221 Հլս, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել 13:1621 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան. Իսպանիա, Պորտուգալիա արտահանում չունենք. Պապոյան 13:0021 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը սկսել է ձևավորել իր կաբինետը 12:5921 Հլս, 2026
  • ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս Պետրոսյան 12:4921 Հլս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին 12:4421 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները 12:2921 Հլս, 2026
  • 6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 12:1421 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները 12:0321 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը 11:5321 Հլս, 2026
  • Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում 11:3721 Հլս, 2026
  • Նիկարագուայում այլևս ընտրություններ չեն անցկացվի, որ ընդդիմությունը չգա իշխանության. Օրտեգա 11:2321 Հլս, 2026
  • Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները 11:0821 Հլս, 2026
  • Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը. Փաշինյան 10:5321 Հլս, 2026
  • Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C 10:4421 Հլս, 2026
  • Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս 10:1321 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության. Պապոյան 10:0021 Հլս, 2026
  • Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք 09:3821 Հլս, 2026
  • «Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ 09:2621 Հլս, 2026
  • Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին 09:1921 Հլս, 2026
  • Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը 08:5821 Հլս, 2026
  • Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան 08:3121 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2721 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0321 Հլս, 2026
  • ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը 00:2921 Հլս, 2026
  • 62 մլն դրամ արժողությամբ ճանապարհաշինական ծրագիրը մոտենում է ավարտին Արաքսում 00:0921 Հլս, 2026
  • Վարդենիսում քննարկվել են համայնքի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները 23:5120 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.07.2026 23:3620 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ 23:2020 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015