Հանրապետության տարածքում փետրվարի 3-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում փետրվարի 3-4-ը, 5-ի գիշերը, 6-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ձնախառն անձրև։
Մանրամասները՝ տեսանյութում: