Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի Սահմանադրությունը նորացնելու և «քաղաքացիական» դարձնելու անհրաժեշտության մասին՝ փոխանցում է Euronews-ը:
Կառավարության անդամների հետ հանդիպումից հետո հեռուստաելույթի ժամանակ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի՝ 1961-ին և 1982-ին ուժի մեջ մտած վերջին երկու Սահմանադրությունները կազմվել են ռազմական հեղաշրջումներից հետո և «ռազմական խնամակալության» անջնջելի հետք են պարունակում:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկրի նոր Սահմանադրությունը պետք է լինի «քաղաքացիական», սակայն այլ մանրամասներ չի հաղորդել: