Այսօր սկսվել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ դատական լսումները, որոնք կարող են ավարտվել Նավալնիին մի քանի տարով ազատազրկելու վճռով: Այս մասին հայտնում է Euronews-ը:
ՌԴ իշխանությունների ակտիվ քննադատ 44-ամյա Նավալնին ձերբակալվել էր հունվարի 17-ին՝ Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո: Ռուս ընդդիմադիր գործիչը հինգ ամիս առաջ Բեռլին էր մեկնել Ռուսաստանում նյարդապարալիտիկ նյութից թունավորվելուց հետո ապաքինվելու նպատակով:
Իր թունավորման համար Նավալնին մեղադրում էր ՌԴ իշխանություններին, որոնք հերքել են իրենց միջամտությունն ու նշել, որ թունավորման ապացույցներ չկան: