• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը ՀՀ անկախության թշնամիներն են. Սուքիասյան Բաց հարթակ․ Գագիկ Ծառուկյանն... 20:38
Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական անձնակազմը. «Հարևաններ» Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել... 20:35
Օրը՝ 60 վայրկյանում | 23.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.07.2026 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 15:2010 Հնվ, 2021

Հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ․ Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 10-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց մասնավոր աղոթք՝ արցախյան պատերազմի ընթացքում գերեվարվածների ու անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։
 
Պատարագի վերջում, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց մասնավոր աղոթքը, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին։
 
«Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև
Աստծու սերը սփռված է մեր սրտերում
Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։
(Հռոմ․ Ե 5)
 
Սիրելի հավատավոր հայորդիներ,
Այսօր համախմբվել ենք մեր սուրբ եկեղեցիներում՝ աղոթք բարձրացնելու առ Աստված արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած մեր քաջորդիների համար։
 
Մեր զինվորների հայրերի ու մայրերի, կանանց ու երեխաների հետ բոլորս մեր սրտերում փայփայում ենք մեր զավակների տուն վերադարձի հույսը։ Մեր հույսը պարզ մի զգացում, ցանկություն կամ լավատեսություն չէ, այլ Աստծո հավատարիմ սիրո վրա հիմնված վստահություն։ Այն երբեք չի ամաչեցնում, ինչպես ասում է առաքյալը, քանզի Աստված Սուրբ Հոգու միջոցով Իր սերը սփռել է մեր սրտերում։ Այդ հույսն է, որ մեզ զորացնում է ջերմեռանդ աղոթելու և անվհատ հետամուտ լինելու գերյալ մեր զավակների շուտափույթ ազատությանը, անհայտ կորածների հայտնաբերմանը։
 
Արցախյան հակամարտությունը, ցավալիորեն, հնարավոր չեղավ կարգավորել բանակցային խաղաղ գործընթացով։ Ադրբեջանական իշխանությունները ռազմատենչ ոգով հակված էին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ինչը և տեղի ունեցավ։ Պատերազմը խաթարեց տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը՝ պատճառելով մեր ժողովրդին մարդկային և տարածքային ծանր կորուստներ և անհուն վիշտ ու ցավ։
 
Նույն վարքագիծը ադրբեջանական իշխանությունները շարունակում են նաև այսօր՝ տարածքային նկրտումների հետ մեկտեղ շահարկելով ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների արտահանձնման խնդիրը։ Գերության մեջ հայտնված մեր զավակները անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում, ոտնահարվում են գերյալներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Անտեսվում են նաև մարդկային կյանքը, արժանապատվությունը և իրավունքները արժևորող երկրների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դիմումներն ու հորդորները։
 
Մեր կոչն ու ակնկալությունն է, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ի նպաստ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ Մեր եռակողմ հանդիպումների ոգուն համաձայն՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը անհրաժեշտ նպաստ բերի գերիների ազատության և զոհված ու կորուսյալ զինվորներին առնչված մարդասիրական գործողություններին։
 
Պատերազմի դադարեցման, խաղաղարար ու մարդասիրական գործունեության մեջ ներդրած անձնական ջանքերի համար Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինին։ Շնորհակալ զգացումներով եղբայրական Մեր սերն ենք հղում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին այս դժվարին օրերին մեր ժողովրդին և Եկեղեցուն ցուցաբերած զորակցության համար։
 
Մեր գնահատանքն ենք ցանկանում արտահայտել նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերին և բոլոր կազմակերպություններին ու անձանց, ովքեր շարունակական միջոցներ են ձեռնարկում իրավիճակի և առկա խնդիրների արդար հանգուցալուծման համար։ Միայն արդարության հիմքի վրա է խաղաղությունը հաստատուն մնում, ինչպես և վկայում է Սուրբ Գիրքը. «Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն» (Սաղմ. ՁԴ 11):
 
Սիրելի հավատավոր զավակներ, հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ՝ մեզ պատուհասած պատերազմի արհավիրքները հաղթահարելու, դժվարություններին դիմակայելու և հայրենիքի լուսավոր օրը կերտելու համար։ Մեր հորդորն է նաև մեր Սուրբ Եկեղեցու սպասավորներին նույն տեսլականով և եռանդով շարունակելու հովվական խնամք և կարելի աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժածներին և Աստծո խոսքով, Ավետարանի հույսի ու հավատի պատգամներով մխիթարելու գերության մեջ գտնվողների ու անհայտ կորածների ընտանիքներին։
 
Այս պահին, սիրելիներ, սրտաբուխ աղոթքը մեր շուրթերին, Երկնավոր Տիրոջից խնդրենք Ամենասուրբ Երրորդության օրհնությունն ու օգնականությունը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքին՝ հայցով, որ երկնային շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն մեզ և ամենքի հետ։ Հավատավոր Մեր զավակներիդ աղոթակցությամբ Մեր հայցն ենք բարձրացնում առ մարդասեր Փրկիչ Տերը գերյալների, անհայտ կորածների, վիրավորների և նրանց ընտանիքների համար։
 
Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ առաքեցիր՝ սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք Քեզ, Աստվածային Քո գթառատությամբ ողորմիր մեր գերիներին, որպեսզի ապահով և անվտանգ տուն վերադառնան։
 
Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր՝ զորացնելու բոլոր հայրերին ու մայրերին, հարազատներին, կանանց ու երեխաներին, ովքեր սրտի թրթիռով սպասում են գերեվարված կամ անհայտ կորած զինվորների վերադարձին, և նրանց պարգևիր ուրախությունը տեսնելու իրենց սիրելիներին։
Զորացրու, Տեր, բոլոր անձանց, ովքեր եռանդուն ջանքեր են ներդնում գերիներին ազատելու, անհայտ կորածներին գտնելու և զոհված մեր նահատակների անթաղ մամինները հայտնաբերելու և ընտանիքներին հանձնելու համար։
 
Արդ, Բարերար և բազումողորմ Աստված, ունկնդիր եղիր Քեզ հուսացող Քո ժողովրդի ծնրադիր աղոթքներին ու խնդրանքներին, օգնական ու ապավեն եղիր նրանց և պարգևիր քաջություն ու ոգու արիություն դժվարությունների ու նեղությունների մեջ, լցրու նրանց սրտերը բարի ու լուսավոր օրվա հույսով ու հավատով։
 
Ի խորոց սրտից աղոթում ենք և հավատում, Ամենակալ Տեր Աստված, որ ազատություն պիտի պարգևես մեր գերյալ զավակներին, որոնց վերադարձին անհամբեր սպասում ենք բոլորս, որպեսզի միասին՝ նրանց հետ գոհությամբ փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»,- ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն գերեվարվածների և անհետ կորածների համար աղոթքի արարողության ժամանակ։ 
 
 

 

   

Դիտումների քանակ616
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մայր Աթոռը հրավիրում է գերիների և անհայտ կորածների համար աղոթքի 16:1108 Հնվ, 2021 Մայր Աթոռը հրավիրում է գերիների և անհայտ կորածների համար աղոթքի Հասարակություն
  • Հավատում եմ, որ Արարչին կհասնեն մեր աղոթքները. Արցախի նախագահն այցելել է Ամարասի վանական համալիր 16:2420 Դեկ, 2020 Հավատում եմ, որ Արարչին կհասնեն մեր աղոթքները. Արցախի նախագահն այցելել է Ամարասի վանական համալիր Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ 16:1524 Հլս, 2026
  • 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի 16:0424 Հլս, 2026
  • Տեքստի հեղինակին մատնում են սեփական բառերը 15:5524 Հլս, 2026
  • 144 տեղ հզորությամբ դպրոց և 40 տեղ հզորությամբ մանկապարտեզ. Նոր Ամանոսում կրթահամալիր է կառուցվում 15:4124 Հլս, 2026
  • Միացյալ Նահանգները նոր մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերոջ, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ 15:2824 Հլս, 2026
  • Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը 15:1624 Հլս, 2026
  • Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է 15:0324 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Զանգվածային հոսանքազրկումներ ու ջրամատակարարման խնդիրներ Վրաստանում | 24.07.2026 15:0024 Հլս, 2026
  • Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում 14:4824 Հլս, 2026
  • ԵՄ-ն կանխարգելիչ պատժամիջոցներ է կիրառել Կուլևիի նավահանգստում գտնվող վրացական նավթավերամշակման գործարանի նկատմամբ 14:3724 Հլս, 2026
  • Կամո Արեյանը չի ընդունել մեղադրանքը. մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան 14:2424 Հլս, 2026
  • «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 26 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1324 Հլս, 2026
  • Վայլդբերիզի պահեստները հարձակման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի մոտակայքում 14:0224 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա 13:5324 Հլս, 2026
  • Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ» 13:4424 Հլս, 2026
  • ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ 13:3524 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները 13:2624 Հլս, 2026
  • Քննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը 13:1524 Հլս, 2026
  • Թեհրանի հարվածներից պատճառված վնասները կփոխհատուցվեն սառեցված իրանական ակտիվներից. Թրամփ 13:0424 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 105 մլն դրամի հողատարածքը ձևական աճուրդով վաճառվել է 12 մլն դրամով. Կամո Արեյանի գործ 13:0024 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն 13-րդ գիշերային հարվածն է հասցրել Իրանին 12:5324 Հլս, 2026
  • Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր 12:4024 Հլս, 2026
  • Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը 12:2924 Հլս, 2026
  • «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 12:1824 Հլս, 2026
  • Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ 12:0524 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 11:5324 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանում Հայաստանից կաթնամթերքի ներմուծման վրա 11:4824 Հլս, 2026
  • Թերլիցքավորման դեպք՝ Արագածոտնի լցակայաններից մեկում. սահմանվել է 1.1 մլն տուգանք 11:3924 Հլս, 2026
  • Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները 11:2524 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն 11:1024 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով 10:2024 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Գազի գինը փոխելու ՌԴ պնդումների դեպքում ՀՀ-ն կարող է վերանայել պայմանագիրը. փորձագետ 10:0024 Հլս, 2026
  • Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ 09:2924 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները 09:2124 Հլս, 2026
  • 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը 09:1724 Հլս, 2026
  • Ուկրաինան շարունակում է հարվածել Wildberries-ի պահեստներին 09:0624 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2024 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0524 Հլս, 2026
  • Ինսուլտի դեպքերի մինչև 90%-ը հնարավոր է կանխարգելել 01:0024 Հլս, 2026
  • Ամառային ճամբար՝ գյուղատնտեսության հետ 00:4524 Հլս, 2026
  • Հութիների հարվածներն էլ ավելի են սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում 00:2824 Հլս, 2026
  • Դիլիջանում հայտնաբերվել և ձերբակալվել են Երևանի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող 2 հետախուզվող 00:1024 Հլս, 2026
  • Համերգաշար՝ նվիրված Քրիստոնեության 1725-ամյակին 23:5423 Հլս, 2026
  • Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող 23:3523 Հլս, 2026
  • Քննարկվել են Պարագվայում բնակվող հայերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և համայնքի մասին առկա տվյալների ճշգրտման հնարավորությունները 23:1323 Հլս, 2026
  • Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ 23:0023 Հլս, 2026
  • Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք․ ծրագիրը մեկնարկել է համերգով և նամականիշի թողարկմամբ 22:4523 Հլս, 2026
  • ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր 22:2923 Հլս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ է իրականացրել 22:0923 Հլս, 2026
  • 30 տարվա էներգետիկ կախվածություն ՌԴ-ից՝ մեկ ստորագրությամբ. ՀՀ-ն կարող է գազ ներմուծել ևս 3 երկրից 21:5323 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել 21:3823 Հլս, 2026
  • Եվրոպայում օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում նոր ջերմային գմբեթ է սպասվում 21:2523 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական գյուղմթերքը՝ դեպի Եվրոպա․ ինչ խորհուրդներ են տալիս ԵՄ փորձագետները 21:0023 Հլս, 2026
  • Արջը, գայլն ու COP 17-ը 20:5923 Հլս, 2026
  • Հութիների գործողությունների համար Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին 20:5623 Հլս, 2026
  • Յուլիս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5323 Հլս, 2026
  • Կանայք բիզնեսում և ՏԻՄ-երում՝ որպես համայնքների զարգացման ներուժ 20:4923 Հլս, 2026
  • Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել 20:4423 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.07.2026 20:3923 Հլս, 2026
  • Տպավորություն է, որ Իրանը պատրաստ չէ գործարքի. Ռուբիո 20:3423 Հլս, 2026
  • Եվրահանձնաժողովը Google ընկերությանը պարտավորեցրել է 890 մլն եվրո տուգանք վճարել 20:2923 Հլս, 2026
  • Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման նոր կարգերը․ ԿԳՄՍՆ 20:2423 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 23. 2026 20:1923 Հլս, 2026
  • Իսրայելը ողջունել է Սաուդյան Արաբիայի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու վերաբերյալ Թրամփի առաջարկը 20:1423 Հլս, 2026
  • Արարատի մարզում բազմաբնակարանների կառուցմամբ կթարմացվի բնակարանային ֆոնդը. փոխվարչապետ 20:0923 Հլս, 2026
  • Եվրոպացի փորձագետները տպավորված են Հայաստանի ջերմատներով, ինտենսիվ այգիներով, ձկնաբուծարաններով 20:0423 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 19:5823 Հլս, 2026
  • Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին հաստատվել է 14 ծրագրային հայտ 19:4923 Հլս, 2026
  • Կառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը 19:3823 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան 19:3023 Հլս, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակելու մասին բանաձև է ընդունել 19:2423 Հլս, 2026
  • Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում 19:1723 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ միջուկային համագործակցության շուրջ 19:0823 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | «Առինջ մոլի» մի շարք տաղավարներ կնիքվել են. ՔԿ-ն ներկայացրել է պատճառները 19:0023 Հլս, 2026
  • Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր 18:5923 Հլս, 2026
  • Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև 18:4623 Հլս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան 18:3723 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները 18:2623 Հլս, 2026
  • Կալասը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մանրամասները 18:1823 Հլս, 2026
  • Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը 18:0923 Հլս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 17:5723 Հլս, 2026
  • Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի 17:4923 Հլս, 2026
  • Խաղաղություն, ենթակառուցվածքներ և երկկողմ կապեր․ Վահան Կոստանյանի քննարկումները Կանադայում 17:3823 Հլս, 2026
  • Սահմանվել է ֆոնդային բորսաների ցանկը 17:2623 Հլս, 2026
  • ՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալ 17:1423 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Հեռավար բնակարան գնելուց մինչև «Կանաչ տեխնոլոգիաների հաբ»․ Կառավարության նիստի որոշումները 17:0023 Հլս, 2026
  • Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով 16:5123 Հլս, 2026
  • Եթե Իրանը նավթ չվաճառի, ուրեմն ոչ ոք չի վաճառի. Ղալիբաֆ 16:3823 Հլս, 2026
  • Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն հրավիրում է հետևել #DipTalk-ին 16:2823 Հլս, 2026
  • ՄԻՊ-ը և Կապանի ղեկավարը քննարկել են մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները 16:1723 Հլս, 2026
  • Բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը 16:0623 Հլս, 2026
  • 2027 թվականին ԱՄՆ զինված ուժերին կհատկացվի աննախադեպ գումար՝ 1,15 տրիլիոն դոլար 15:5323 Հլս, 2026
  • Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները 15:2623 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում. Ռուբիո 15:1123 Հլս, 2026
  • Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը 15:0923 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Կրթական կենտրոն և տեխնոլոգիական 6 կացարան՝ Մարմաշենում. ներդրումը՝ 100 մլն դրամ 15:0023 Հլս, 2026
  • ԳԱԿ սաները՝ թատերական աշխարհում 14:5823 Հլս, 2026
  • Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը 14:4423 Հլս, 2026
  • 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում 14:2923 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածները շարունակվում են 14:1623 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015