• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԲՀԿ-ի խոստումները ԲՀԿ-ի խոստումները 20:40
Պուտինը կարևորել է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները. «Հարևաններ» Պուտինը կարևորել է Ադրբեջանի... 19:58
Բաց հարթակ․ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանը պետք է հասկանա՝ իրեն զոհաբերողը ՌԴ-ն է եղել. Գալստյան Բաց հարթակ․ Բաքվի բանտում... 19:55
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը. ՀՀ ՄԻՊ
Քաղաքականություն
22:1828 Դեկ, 2020

Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը. ՀՀ ՄԻՊ

Հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրանց վերաբերյալ արված որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ անդրադառնալով Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև զինված մարտերի վերաբերյալ տարածված տեղեկություններին: 

«Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձևակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
 
Այս լուրերի հրապարակումից անմիջապես հետո պաշտոնական հրատապ հարցումներով դիմել եմ ՀՀ պաշտպանության նախարարություն և Արցախի պաշտպանության բանակին: Երկու գերատեսչություններն էլ կտրականապես հերքել են տարածվող տեղեկությունները՝ հավաստիացնելով, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ինչպես նաև պնդել են, որ պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այնուհետև, այս նույն հարցերի վերաբերյալ հրապարակվել են պաշտպանության նախարարության և պաշտպանության բանակի դեկտեմբերի 28-ի հրապարակային հայտարարությունները:
 
Ավելին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դիտարկմամբ արձանագրել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իրանական «MiranPress» տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Հադրութի շրջանում մարտեր են տեղի ունեցել ոչ թե Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողներն են կրակել միմյանց վրա ու այդ կրակոցների հետևանքով ունեն երեք զոհ:
 
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ ներկայում ընթանում է մարդասիրական կարևորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Խոսքը, հատկապես, վերաբերում է գերիների վերադարձին և զոհվածների մարմինների փոխանակմանը:
 
Հատուկ զգուշացնում եմ, որ հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրանց վերաբերյալ արված որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:
 
Հիշեցնում եմ, որ որպես ելակետային փաստ՝ պետք է հիմք ընդունել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, կապված ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հետ, կողմերը հանձնառել են պահպանել և այն որևէ կողմի իշխանության մարմին չի վիճարկել:
 
Հետևաբար` որևէ գործոն, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրներով հրապարակվող ու պարբերական բնույթ ստացած զինված ընդհարումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկություն կամ զինված ընդհարումների որևէ սադրանք չի կարող լինել մարդասիրական կարևորագույն գործընթացի խափանման կամ կասեցման պատճառ՝ հատկապես կապված գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հետ:

Ուստի հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն առկա իրավիճակին՝ երաշխավորելու համար մարդասիրական նման առաքելության անընդհատությունը, արագացումը, ինչպես նաև բացառելու համար դրա բնականոն ընթացքի որևէ խոչընդոտ:

Սույն հայտարարությունն իմ ստորագրությամբ հասցեական սկզբունքով կուղարկվի միջազգային մարմիններին՝ յուրաքանչյուրին առանձին ստորագրությամբ:

Հետպատերազմական փուլերում մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրական իրավունքին առնչվող հարցերը շարունակելու են գտնվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- գրված է հայտարարությունում:
 

Դիտումների քանակ270
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, 38 անձի նկատմամբ հարուցվել հանրային քրեական հետապնդում 18:5627 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն Ռուսաստանի փոխարտգործնախարարին վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար 18:5527 Մայ, 2026
  • Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ 18:4627 Մայ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը և ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներն առանձնացրել են ՊԵԿ կարողությունների զարգացմանը միտված համագործակցության ուղղությունները 18:3927 Մայ, 2026
  • Կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները 18:3027 Մայ, 2026
  • Հոբելյանական հանձնաժողովը քննարկել է Աճառյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը 18:2327 Մայ, 2026
  • Հայաստանը դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից. Պեսկով 18:1527 Մայ, 2026
  • Բարաբաթումի եկեղեցին բացել է դռները հավատացյալների առջև 18:0727 Մայ, 2026
  • Կխթանվեն վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը 17:5827 Մայ, 2026
  • Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել 17:5127 Մայ, 2026
  • Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են. ՍԱՏՄ 17:4427 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա 17:3627 Մայ, 2026
  • «Խելացի» ակնոցը՝ տեսողության խանգարումներով անձանց օգնական 17:2827 Մայ, 2026
  • Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 17:1927 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները 17:0927 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | Փորձաշրջան և բալային սահմանափակում․ վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգավորում 17:0027 Մայ, 2026
  • Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի. Օվերչուկ 16:5727 Մայ, 2026
  • Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր 16:5027 Մայ, 2026
  • Կպարզեցվի ԱԲ կենտրոնների կառուցման նպատակով իրականացվող շինարարությունների ընթացքը 16:4327 Մայ, 2026
  • Կայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը 16:3827 Մայ, 2026
  • Թրամփի «Խաղաղության խորհուրդը» դոնորներից միջոցներ չի ստացել. FT 16:3427 Մայ, 2026
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ 16:1427 Մայ, 2026
  • Տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության. ուսուցչական համաժողովին մասնակցել է 700 մանկավարժ 16:0327 Մայ, 2026
  • «20 մանեթ կտաս քվորդ, մենք էլ կընտրենք Դոդին». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել 15:5227 Մայ, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել 15:4227 Մայ, 2026
  • Մայիսի 28-ին` Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ. ՊՆ 15:3227 Մայ, 2026
  • Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն 15:2527 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունն ամփոփել է Ռուբիոյի այցը Հայաստան 15:1427 Մայ, 2026
  • Սպասվում է ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց 15:0327 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Մինչև 5 մլն դրամ. սահմանվել են «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարի չափերը 15:0027 Մայ, 2026
  • ՀՌՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Նուռ» և «Արմա ԹիՎի» ՍՊԸ-ներին տրամադրված լիցենզիաները 14:5027 Մայ, 2026
  • Մայիսի 29-30-ն ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:4127 Մայ, 2026
  • Վաղը մարզերից եկող ճանապարհները չեն փակվի․ ՊՆ-ն հերքում է տարածվող լուրերը 14:2727 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը. Թրամփ 14:2227 Մայ, 2026
  • ՀԷՑ-ի կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն դոլարի չափով մարում կատարեցինք. Ռոմանոս Պետրոսյան 14:0827 Մայ, 2026
  • ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման միջգերատեսչական խորհրդի նիստը 13:4227 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն ցանկանում է միգրանտների «ապաստարան քաղաքներին» արգելել ընդունելու միջազգային չվերթեր 13:2827 Մայ, 2026
  • Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում. ՇՄՆ 13:2127 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն պատրաստում է Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակ՝ լարվածության սրման դեպքում. NBC 13:1527 Մայ, 2026
  • Պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road-ով 13:0827 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Զինանշանի նախկին տարբերակում առկա էր դրոշի պատկերման կոպտագույն սխալ. ՊՆ | 27.05.2026 13:0027 Մայ, 2026
  • Մենք կունենանք հուշանվերների նոր վաճառասրահներ Պատմության թանգարանում, Պատկերասրահում. Անդրեասյան 12:5927 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի գործ Մասիսում․ Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակիցները տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե 12:5227 Մայ, 2026
  • Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար․ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է 12:5027 Մայ, 2026
  • Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի 12:4327 Մայ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Բեռլինի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կա պլանավորված Պատմության թանգարանում. Ժաննա Անդրեասյան 12:3727 Մայ, 2026
  • Դիլիջանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը 12:3127 Մայ, 2026
  • Առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված անձը 1 տարի անց կարող է ստանալ այն՝ առանց քննությունների և 50 հազար դրամ վճարելով 12:2227 Մայ, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ 12:1227 Մայ, 2026
  • Միջինում նախատեսում ենք թանգարանային ոլորտի աշխատակիցների վարձատրության 57 տոկոս աճ. ԿԳՄՍ նախարար 12:0427 Մայ, 2026
  • 4 հայ բռնցքամարտիկ Բաթումում ընթացող մրցաշարի եզրափակչում են 11:5927 Մայ, 2026
  • Թանգարաններ այցելությունների թիվը 40 տոկոսով աճել է. 2025-ին գրանցվել է 1 մլն 353 հազար այցելություն 11:5327 Մայ, 2026
  • Լատվիան և Լիտվան կանչել են Ռուսաստանի դեսպաններին նոր սպառնալիքների պատճառով 11:4727 Մայ, 2026
  • Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացել 11:4227 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվել է 11:4027 Մայ, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 5 տարվա ծառայությունից հետո ևս 2 և 5 տարով ծառայությունը երկարացնելու դեպքում հավելյալ 1,5 և 5 մլն դրամ պատվովճար կտրվի 11:3127 Մայ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0027 Մայ, 2026
  • Իսպանական սարսուելաների երևանյան երեկո 10:5927 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը 10:4127 Մայ, 2026
  • Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ևս 3 ամիս կմնա կալանքի տակ 10:2927 Մայ, 2026
  • Արենի գյուղի տներից մեկում գազաբալոն է պայթել․ երկու անձ թեթև վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն 10:2627 Մայ, 2026
  • ԱԺ նիստին ժամը 10:00-ին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել 10:2227 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանը շատ կարևոր դեր է ունենալու նոր աշխարհում. ՀՀ ԱԳ նախարար | 27.05.2026 10:0027 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 09:5927 Մայ, 2026
  • Շառլ Ազնավուրի 102-ամյակին նվիրված համերգ՝ Լոս Անջելեսում 09:4127 Մայ, 2026
  • Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում 09:1327 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:4327 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1727 Մայ, 2026
  • Հայկական գինու և մշակույթի համադրություն՝ Գառնու տաճարում 08:0227 Մայ, 2026
  • 6-ամյա դադարից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը 01:1327 Մայ, 2026
  • Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ 01:0727 Մայ, 2026
  • Գոտեպնդված և ոգևորված ենք ՀՀ քաղաքացիների արձագանքներից․ Արարատ Միրզոյան 01:0327 Մայ, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» երկու օր եղել է Սյունիքում, հետո քարոզարշավը շարունակել ԱԱԾ շենքի մոտ 00:4627 Մայ, 2026
  • Հայաստանը հետաքրքրված է փոքր մոդուլային ռեակտորներով․ Միրզոյանը՝ ատոմակայանի մասին 00:4327 Մայ, 2026
  • Իրանի համար ԹՐԻՓՓ-ը հնարավորություններ է բերելու․ Արարատ Միրզոյան 00:2627 Մայ, 2026
  • Գույքահարկի զրոյացում, անվճար տրանսպորտ. ՔԱՎԱԶ կուսակցության առաջին քայլը՝ հաղթանակի դեպքում 00:1327 Մայ, 2026
  • Ինչո՞ւ Մարկո Ռուբիոն չհանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ․ պարզաբանում է Արարատ Միրզոյանը 00:0927 Մայ, 2026
  • 10.000 դրամով ևս կբարձրացնենք թոշակները». ՀԱԿ ներկայացուցիչները՝ Գյումրիում 23:5626 Մայ, 2026
  • Զորահանդեսի շրջանակում մայիսի 27-ի առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 23:3926 Մայ, 2026
  • Մեր համագործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ 3-րդ երկրի դեմ․ ԱԳ նախարար 23:3126 Մայ, 2026
  • Մեկ ժամ Երևանում. 20 րոպե երկկողմ հանդիպում և ստորագրված 3 փաստաթուղթ. ԱՄՆ պետքարտուղարի այցը 23:1926 Մայ, 2026
  • 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է․ Միրզոյան 23:0026 Մայ, 2026
  • «Միասնության թևեր»-ի քարոզարշավի 5 ամսվա պլանային բյուջեն 926,7 մլն դրամ է. Դոսյեի հետաքննությունը 22:5726 Մայ, 2026
  • Mazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին․ ՆԳՆ 22:5026 Մայ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի հետ կապված որևէ ընկերության հետ դեռ պայմանավորվածություն չկա․ Միրզոյան 22:3626 Մայ, 2026
  • Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է 22:3126 Մայ, 2026
  • Գերիների վերադարձի հարցը մշտապես մեր երկխոսության մաս է․ Արարատ Միրզոյան 22:2726 Մայ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0526 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը. Թրամփը՝ Ալիևին 22:0326 Մայ, 2026
  • Կան տարբեր երկրներ և ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ԹՐԻՓՓ-ի նկատմամբ․ Միրզոյան 21:5326 Մայ, 2026
  • ՀԿԿ-ն ընտրակաշառք բաժանելու դեպքեր է բացահայտել, ձայնագրություններ հրապարակել. 2 անձ կալանավորվել է 21:4326 Մայ, 2026
  • Տավուշի մարզային վարչության հերթափոխի տեսուչների հաստիքները համալրվում են պատրաստված մասնագետներով. էկոպարեկային ծառայություն 21:2726 Մայ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Կրեմլից մինչև Երևան. Թաթոյանի թիմի շուրջ սկանդալային բացահայտումներ 21:0026 Մայ, 2026
  • Մտադիր ենք զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը. Զախարովա 20:5826 Մայ, 2026
  • Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր 20:5226 Մայ, 2026
  • Մայիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4626 Մայ, 2026
  • Տոլմայի մոտ 40 տեսակ. համահայկական փառատոնը՝ «Զվարթնոց»-ում 20:4126 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.05.2026 20:3426 Մայ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 20:2826 Մայ, 2026
  • 3 խոշոր ծրագրեր՝ Իջևանում 20:2326 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015