Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3907 նոր դեպք: Ապաքինվել է 3780 մարդ՝ փոխանցում է StopCov.ge կայքը:
Վերջին 24 ժամում հարևան երկրում մահացել է 50 հիվանդ: Վրաստանում մահացության ընդհանուր թիվը 1744 է:
Վարակման ամենաբարձր ցուցանիշը Թբիլիսիում է՝ 1588 դեպք:
Worldometers կայքի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի վարակման վիճակագրությամբ Վրաստանն աշխարհում զբաղեցնում է 43-րդ տեղը: Ընդհանուր վարակվածների թիվը հասնում է 187006-ի: