Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, դեկտեմբերի 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա գիշերը 4-6, ցերեկը 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Մանրամասները՝ տեսանյութում: