2020-ին կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված՝ բիզնեսներն ավելի շատ են կենտրոնանում նոր տեխնոլոգիաների և որոշ գործընթացների ռոբոտացված համակարգերի վրա՝ փոխանցում է Life.ru կայքը:
Արդյունքում՝ որոշ մասնագիտություններ կհայտնվեն անհետացման վտանգի տակ:
Առաջինն իրենց ապագայի համար պետք է մտահոգվեն խորհրդատու-վաճառողները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ առևտուրը շատ դեպքերում իրականացվում է առցանց: Այնուհետև՝ վտանգված է գանձապահի մասնագիտությունը, քանի որ շատերն օգտվում են ավտոմատացված դրամարկղերից: Վտանգված մասնագետներ են նաև հաշվապահներն ու սկսնակ ֆինանսիստները: Ցանկում են հայտնվել զբոսաշրջության, անշարժ գույքի, կրթության ոլորտների, վաճառքի մենեջերները: Վտանգված մասնագետներից են նաև Call-կենտրոնների օպերատորները: Այժմ տեղեկություն ստանալու համար հեռախոսազանգերին պատասխանում են ռոբոտները: