Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը 0.86 մետրով ավելի բարձր է, քան նախկինում հաշվվել էր: Այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Նեպալի ու Չինաստանի իշխանությունները՝ փոխանցում է BBC-ն:
Մինչև այժմ տարբեր երկրների ներկայացրած՝ Էվերեստի ամենաբարձր գագաթի բարձրությունը տարբերվում էր ձյան շերտի հաստության պատճառով: Այժմ ամենաբարձր գագաթը 8848.86 մ է:
Ավելի վաղ, Չինաստանի պաշտոնական տվյալների համաձայն, գագաթի բարձրությունը հասնում էր 8844.43 մետրի, ինչը Նեպալի հրապարակած թվից 4 մետրով պակաս էր:
Էվերեստը գտնվում է Չինաստանի ու Նեպալի սահմանագծին, լեռնագնացները այն մագլցում են երկու կողմից էլ: Երկու երկրները համամիտ են Էվերեստի ամենաբարձր գագաթի նույն ցուցանիշին: