Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988-ի աղետալի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր:
Փաշինյանին Գյումրիում մոտեցել են մի խումբ քաղաքացիներ, զրուցել:
«Դու մեզ մենակ չթողնես, մենակ էդ եմ խնդրում՝ մեզ մենակ չթողնես էդ դավաճանների ձեռքը»,- ասել է գյումրեցի մի կին:
Բնակիչներից մեկն էլ շնորհակալություն է հայտնել վարչապետին Գյումրիի զարգացման ուղղությամբ արած քայլերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: