• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:36
Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:31
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը
Հասարակություն
17:0804 Դեկ, 2020

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

ԵՊՀ դեկանները և մի շարք ստորաբաժանումների ղեկավարները պահանջում են Ազգային ժողովից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«ԵՊՀ դեկանները և ստորաբաժանումների ղեկավարները պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակհազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, ինչպես նաև սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03․12․2020 թ․ նիստում անհիմն և անբացատրելի մոտեցմամբ՝ որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց, օրակարգում ընդգրկեց և բնականաբար հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից  և ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

ա) անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից,

բ) հանրապետության գիտական և կրթական հանրության հետ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար:

Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր
գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար»:

Հայտարարությունը ստորագրել են՝

Ռուբեն Մելքոնյան – Արևելագիտության ֆակուլտետի դեկան
Էդիկ Մինասյան – Պատմության ֆակուլտետի դեկան
Գեղամ Պետրոսյան – Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան
Գևորգ Բարսեղյան – Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան
Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան – Աստվածաբանության ֆակուլտետի դեկան
Խաչիկ Ներկարարյան – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան
Ալեքսան Բաղդասարյան – Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան
Մարատ Գրիգորյան – Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան
Հայկ Սարգսյան – Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան
Գագիկ Ղազինյան – Իրավագիտության ֆակուլտետի դեկան
Տարիել Ղոչիկյան – Քիմիայի ֆակուլտետի դեկան
Ռաֆիկ Հակոբյան – Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան
Արթուր Մկրտիչյան – Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան
Նաղաշ Մարտիրոսյան – Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան
Պավել Բալայան – Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան
Արամ Սիմոնյան – Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
Աշոտ Սաղյան – Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն
Սամվել Շուքուրյան – ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն
Արմեն Ավետիսյան – ԵՊՀ արհմիության նախագահ
Դավիթ Ափոյան – ՈՒԽ նախագահ

Դիտումների քանակ54
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին 12:4611 Սեպ, 2026
  • Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN 12:3711 Սեպ, 2026
  • Դանակահարություն Երևանում. ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին 12:2911 Սեպ, 2026
  • Խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք 12:2111 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1511 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը 12:1411 Սեպ, 2026
  • Պետք է հարգել Եմենի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Իրանի ԱԳՆ 12:0411 Սեպ, 2026
  • Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել. Փաշինյանը՝ PISA-ի հետազոտության մասին 11:5711 Սեպ, 2026
  • Իրանը միջուկային զենք չի ունենա. Թրամփ 11:4911 Սեպ, 2026
  • Ամեն ինչ հիանալի անցավ․ Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողը կիսվել է տպավորություններով 11:4311 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3811 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Շավքաթ Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր 11:3011 Սեպ, 2026
  • Հանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն 11:2611 Սեպ, 2026
  • 1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանը 11:2511 Սեպ, 2026
  • ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 11:1711 Սեպ, 2026
  • Աննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազի հետ քննարկել է քրեական գործերով միջազգային համագործակցությունը 11:1511 Սեպ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0011 Սեպ, 2026
  • Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները 10:3911 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը 10:2911 Սեպ, 2026
  • Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը 10:1911 Սեպ, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է ՀՄԿ 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին․ հուշագիր է ստորագրվել 10:1311 Սեպ, 2026
  • ԱԹՍ հարձակում՝ Սարատովի «Օզոն»-ի լոգիստիկ կենտրոնում․ հրդեհ է բռնկվել, աշխատակիցները տարհանվել են 10:1011 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Սովորողների 90 տոկոսը դպրոցը համարում է անվտանգ միջավայր. հետազոտություն | 11.09.2026 10:0011 Սեպ, 2026
  • COP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները 09:5511 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը 09:4911 Սեպ, 2026
  • Նորոգվում է Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ավտոճանապարհը 09:4211 Սեպ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում 09:2911 Սեպ, 2026
  • Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը 09:2011 Սեպ, 2026
  • Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան 09:1011 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 08:5211 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2711 Սեպ, 2026
  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ Ավանեսյան 08:0511 Սեպ, 2026
  • Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳՆ 01:0611 Սեպ, 2026
  • PISA-ի արդյունքները ցնցել են հանրությանը. ոլորտի պատասխանատուների ու փորձագետների համար անսպասելի չէ 00:3511 Սեպ, 2026
  • Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր 00:2011 Սեպ, 2026
  • Պետաջակցության ծրագրերից օգտվել են, ցորենի բերքն այս տարի առատ է, դժգոհ են իրացման գնից 00:0111 Սեպ, 2026
  • Հանդիպեցի վարժական հավաքների մասնակիցների հետ, պատասխանեցի նրանց հարցերին․ Պապիկյան 23:4010 Սեպ, 2026
  • Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին 23:2310 Սեպ, 2026
  • Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը 23:0010 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել 22:4810 Սեպ, 2026
  • 4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը 22:3010 Սեպ, 2026
  • Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 22:1610 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0010 Սեպ, 2026
  • Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի 21:5010 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ի շուրջ նոր տեղեկատվական հարձակում․ Իրանի անունից կեղծ հայտարարություն 21:0010 Սեպ, 2026
  • Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան 20:5910 Սեպ, 2026
  • 74-ամյա Վահրամ պապը՝ Էլբրուսի գագաթին 20:5710 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015