• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Արգենտինայում ևս պայքարում են ընտրակաշառքի դեմ. Թոքատլյան Բաց հարթակ․ Արգենտինայում ևս... 20:40
«Օրակարգում ռուս-ուկրաինական լճացած պատերազմը և Ղրիմի ճգնաժամն են» «Օրակարգում ռուս-ուկրաինական լճացած պատերազմը... 20:03
Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:1729 Նմբ, 2020

Հարցազրույց Եվրախորհրդարանի պատգամավոր Օզլեմ Դեմիրելի հետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության և տարածաշրջանային զարգացումներում Եվրամիության դերի մասին «Լուրեր»-ի թղթակից Լիլիթ Գասպարյանը զրուցել է Գերմանիան ներկայացնող ծագումով քուրդ պատգամավոր Օզլեմ Ալև Դեմիրելի հետ:


Լիլիթ Գասպարյան- Բարի երեկո, շնորհակալություն մեզ միանալու համար։

Օզլեմ Ալև Դեմիրել (Եվրախորհրդարանի պատգամավոր)- Բարև Ձեզ։

Լիլիթ Գասպարյան- Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում Թուրքիան բազմիցս ԵՄ-ի և հատկապես՝ ԵԽ-ի օրակարգում էր՝ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում տիրող պատերազմային ֆոնին։ Թուրքիան ակնհայտ մասնակցություն և աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանի հրահրած պատերազմում։ Ըստ Ձեզ՝ որն էր Թուրքիայի՝ այս պատերազմին մասնակից դառնալու իրական նպատակը։

Օզլեմ Ալև Դեմիրել- Ռազմական ճանապարհով տարբեր երկրներում Թուրքիայի արտաքին քաղաքականություն վարելը տարբեր պատճառներ ունի։ Հիմնական պատճառներից մեկն էլ արտաքին հարաբերություններում մեկուսացումն է, և դա, Միջերկրականում տեղի ունեցածին նայելով, հստակ հասկանում ենք։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում միջամտությանը, իմ կարծիքով՝ դա Թուրքիայի և ավելի շատ՝ Էրդողանի ու իր կուսակցության ներքաղաքական խնդիրներից է բխում։ Գիտեք՝ մոտ ապագայում ընտրություններ են սպասվում Թուրքիայում, և մինչև այդ ընտրությունները ներկա իշխանության ու իր կոալիցիայի գոյատևումը հարցականի տակ է։ Ի վերջո, երկրում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, որն օր օրի խորանում է։ Թուրքական լիրան արժեզրկվում է, օտարերկրյա ներդրումներն են պակասում, շատ շարժ չկա։ Այս ամենի ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանը ինչպե՞ս կարող է իր աթոռը պահել։ Օրինակ՝ թուրք ազգայնականությունն ու կրոնի վրա կառուցած քաղաքականությունն էլ ավելի հրահրելով՝ փորձում է ցույց տալ, որ իրեն այլընտրանք չկա, և «Ազգայնական շարժում» կուսակցության, և այդ կուսակցությունից անջատված, բայց քիչ թե շատ նույն հայացքներ ունեցողներին փորձում է «ազգային կամք» եզրույթի շուրջ հավաքել։ Ադրբեջանին սատարելը, Լեռնային Ղարաբաղի հարցում վարած քաղաքականությունը պետք է այս համատեքստում դիտարկել։ Ռուսաստանը հստակ ցույց տվեց, որ Թուրքիային կամ Էրդողանին տարածաշրջանում շնչելու տեղ շատ չի թողնելու։ Վերջերս մի ուրիշ հարցազրույցի ժամանակ լրագրողը դիպուկ նկատեց՝ Թուրքիան ամենուր է, բայց երբեք սեղանի շուրջ չէ։ Եվ Հարավային Կովկասում էլ է այդպես։


Լիլիթ Գասպարյան- Բայց Թուրքիայում պատկերը բոլորովին այլ են ներկայացնում։ Իրենց բաժինն են տեսնում հաղթանակում, նույնիսկ թուրքական զինված ուժերից ոմանք ասում են, թե ռուս խաղաղապահներին միանալու են գնալու։ Սա էլ է փաստորեն թուրք հասարակությանը նետված խայծ։

Օզլեմ Ալև Դեմիրել- Տեսեք, Թուրքիայի և Էրդողանի գերիշխող քաղաքականությունն անկեղծ ու բաց չէ, հռետորաբանության վրա է կառուցված։ Իշխանության առաջին օրվանից ենք դա տեսնում։ Ռուսաստանը Թուրքիային գուցե խորհրադանշական կարևորություն կամ դեր տա, բայց ամեն ինչ խորհրդանշական էլ կմնա, քանի որ Մոսկվան ոչ մի դեպքում իր դերն ու դիրքը չի զիջի։ Էրդողանը գուցեև կայսերական, նեոօսմանյան երազներ ունի, բայց ի վիճակի չէ դրանք կյանքի կոչել, քանի որ կայսերական միտումների հիմքում տնտեսությունն է, իսկ Թուրքիայի տնտեսությունը՝ հատկապես ներկայիս քաղաքականության հետևանքով, անդունդ է գլորվում։ Սա շատ վտանգավոր է, քանի որ հասարակությունն է տուժում, բայց նրանց դա չի հետաքրքրում։ Փաստորեն, սեփական ժողովրդի մասին չմտածողին չեն հետաքրքրում նաև Լեռնային Ղարաբաղում մարդկային ողբերգությունները։ Բայց, կարծում եմ, թե՛ Թուրքիայի հասարակությունը և թե՛ միջազգային հանրությունն արդեն տեսնում են Անկարայի վարած վրիժառու և նողկալի քաղաքականությունը։

Լիլիթ Գասպարյան- Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականության դեմ իրենց բողոքն են արտահայտում շատ ԵՄ երկրներ՝ հատկապես դատապարտող բանաձևերի տեսքով։ Քաղաքական ժեստից բացի, ի՞նչ արժեք ունեն այս բանաձևերը։

Օզլեմ Ալև Դեմիրել- Միջազգային քաղաքականությունը, գերտերությունները՝ լինի դա ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը, այդքան էլ խանդավառ չեն Էրդողանի քաղաքականությամբ։ Բայց Թուրքիայի կարևոր աշխարհաքաղաքական դիրքը միշտ առաջին պլանում է։ Ակնհայտ է նաև, որ Թուրքիան զարգացած տնտեսություն, երիտասարդ բնակչություն և, ի վերջո, ռազմական ուժ է՝ ՆԱՏՕ-ի անդամ։ Այս համատեքստում՝ մյուս գերտերություններն, իհարկե, ցանկանում են, որ Թուրքիան ավելի հավասարակշռված քաղաքականություն վարի, և սա ոչ թե ի շահ Թուրքիայի ժողովրդի են ուզում, այլ՝ հենց իրենց համար։ ԵՄ-ն և անդամ գերտերությունները Թուրքիայի հանդեպ վարած իրենց քաղաքանությունում իրական փոփոխությունների կգնան միայն այն ժամանակ, երբ այլևս տնտեսական և քաղաքական բավարար շահ չտեսնեն։ Այո, շատերն են քննադատում, բանաձևեր են ընդունվում և վերջ։ Այո, դա բնական է, քանի որ սեփական շահն են հետապնդում, և ըստ դրա՝ քաղաքականություն վարում։ Բայց եկե՛ք վերհիշենք Էրդողանի՝ մոտ անցյալի մյուս գործողությունները։ Ի դեպ, Էրդողանը սիրում է հակասություններն օգտագործել, դրանց հետ խաղալ։ Նախ՝ ԱՄՆ-ՌԴ լարվածությունն օգտագործեց, Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստան, ԵՄ և հատկապես՝ Ֆրանսիա հակասությունները առաջ քաշեց։ Բայց Բայդենի իշխանության գալուց հետո գործերն ավելի են վատթարանալու։ Դժվար կացության մեջ էր, դրա համար էլ ռազմական լուծումներ էր փնտրում, բայց հիմա ավելի է փակուղի մտնելու։

Լիլիթ Գասպարյան- Այո, նեղ կացության մեջ լինելը ցույց տվող օրինակներից մեկն էլ Թուրքիայի իշխանությունների վերջին հայտարարություններն են։ Մեկ ամիս առաջ հայտարարում էին, որ չեն պատրաստվում մտնել մի միության մեջ, որտեղ նացիզմի մնացորդներ են ապրում, և արժեհամակարգ՝ որպես այդպիսին, չկա։ Այսօր էլ հայտարարում են, որ իրենց եվրոպական ընտանիքում են տեսնում միայն։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Թուրքիայի այս կեցվածքը։

Օզլեմ Ալև Դեմիրել- Տեսեք, այստեղ նորից հռետորաբանության հետ գործ ունենք։ Այո, նազիցմի մնացորդներ է ասում, բայց հիշենք իր երազների Օսմանյան կայսրությունը՝ ո՞վ էր այդ երկրի հիմնական գործընկերը՝ իհարկե, Նացիստական Գերմանիան։ Այստեղ քաղաքական մեծ հակասության չկա, իհարկե, բայց ժողովրդի ենթագիտակցության վրա ազդեցություն ունենալու միտում կա։ Եվրոպայում գաղթական թուրքերին ազգայնականության կաղապարի մեջ պահելու համար օգտագործվող միջոց է։ Կիպրոսի հարցում վարած վերջին քաղաքականությունից հետո հստակ հասկացավ՝ վտանգը որտեղ է։ Ինչու է հիմա ԵՄ տանիքի մասին խոսում, քանի որ հասկանում է, որ մի կետից հետո Բրյուսելն այլ կերպ է վարվելու։ Բայդենի իշխանության բնույթի, իր քաղաքականության հանդեպ դիրքորոշումն էլ գիտի, Լեռնային Ղարաբաղի հարցում էլ տեսավ, որ Ռուսաստանն իրեն պարզ ասում է՝ եղբա՛յր մի կողմ քաշվիր, դու ո՞վ ես։ Հետևաբար, փորձում է ԵՄ-ին մոտենալ։ Անկարան Բրյուսելի համար կարևոր է, շատ կարևոր է հատկապես փախստականների հարցում, և Եվրամիությունը շատ լավ գիտի, որ Էրդողանի քաղաքականությունը չափից ավելի պրագմատիկ է։ Գիտի, որ որոշ հայտարարություններ ուղղակի հռետորաբանություն են, այդ պատճառով էլ կոշտ քայլերի չի դիմում։ Բայց այս ամենը մի կողմ թողնելով՝ ես կարծում եմ, որ ԵՄ-ի երկերեսանիությունը պետք է քննադատել։ Տարբեր տարածաշրջաններում հակամարտություններում միջամտություն ենք տեսնում։ ԵՄ-ն պետք է նախ դադարեցնի զենքի վաճառքը հակամարտություններում միջամտող ցանկացած երկրի։ Առհասարակ, զենքի վաճառքը պետք է հարցականի տակ դնենք։

Լիլիթ Գասպարյան- Մինչ օրս ԵՄ-ի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառման որոշմանը դեմ էին քվեարկում հիմնական երեք երկրները՝ Մալթա, Հունգարիա, Լեհաստան և Գերմանիան։ Հատկապես Գերմանիայի կեցվածքի պատճառը երկրում բնակվող մի քանի միլիոնանոց թուրքական սփյուռքն է արդյոք։ Թեպետ Մի քանի օր առաջ Անգելա Մերկելն առաջին անգամ խոսեց հնարավոր պատժամիջոցների մասին։ Սպասվող ԵՄ լիդերների գագաթնաժողովին՝ ի՞նչ արդյունքեր եք ակնկալում։

Օզլեմ Ալև Դեմիրել- Կտեսնենք։ Մեկ ամիս առաջ հարցնեիք, կպատասխանեի, ոչինչ էլ չի լինի։ Նախորդ գագաթնաժողովին էլ սպասումները մեծ էին, չարդարացան։ Փոխարենը ԵՄ-Թուրքիա փոխադարձ հարաբերությունների, ընդհանուր շահերի համատեքստում հայտարարություն արվեց։ Թուրքիայի վերջին քայլից, հատկապես ԵՄ անդամ Կիպրոսի հանդեպ ագրեսիվ կեցվածքից հետո, գուցե որոշակի գործողություններ ձեռնարկվեն։ Բայց արդյոք այդ քայլը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցում կլինի, կամ Թուրքիային այլևս որևէ աջակցություն չի ցուցաբերվի։ Կարծում եմ՝ ոչ․ միայն ու միայն խորհրդանշական որոշում կկայացվի։ Թերևս Էրդողանը հենց այսպիսի որոշման հավանականությունն աչքի տակ առնելով՝ սկսեց ԵՄ-ին որպես գործընկեր ներկայացնել իր հայտարարություններում։ Գերմանիան և Ֆրանսիան պատժամիջոցների հարցում համակարծիք չեն։ Ֆրանսիան ավելի կոշտ դիրքորոշում ունի, քան Գերմանիան, և դրա միակ պատճառը թուրքական սփյուռքը չէ։ Ռազմավարական և ռազմական մի շարք համագործակցություններ կան, գերմանական մի շարք ընկերություններ Թուրքիայում մեծ ներդրումներ ունեն։ Մեկ այլ պատճառ էլ, թե ինչու է Ֆրանսիան ավելի շահագրգռված պատժամիջոցների հարցում, սիրիացի փախստականների շուրջ զարգացող քաղաքականությունն է, որը էապես տարբերվում է Գերմանիայի մոտեցումներից, և Թուրքիան սա օգտագործում է։

Լիլիթ Գասպարյան- Մի քանի տարի առաջ, երբ Գերմանիան Հայոց ցեղասպանությոնը ճանաչող բանաձև ընդունեց, շատ փորձագետներ կարևոր համարեցին, քանի որ ոչ միայն դատապարտում էր, այլև ընդունում մեղքի իր բաժինը։ Բայց տեսեք․ այստեղ՝ Եվրախորհրդարանում, ԼԵռնային Ղարաբաղի հարցը, Թուրքիայի անմիջական մասնակցությունը, վարձկաններ տեղափոխելը երկար ժամանակ օրակարգում էր, և Գերմանիան ոչ միայն ԼԵռնայն Ղարաբաղի, այլև Սիրիայում, Լիբիայում, Միջերկրականի ջրերում Թուրքիայի վարած քաղաքականությանը սպասվածի չափ կոշտ չարձագանքեց։ Այս դեպքում էլ քաղաքական և տնտեսական շահերն ավելի արժեքավոր են, քան մարդկային կյանքերը։

Օզլեմ Ալև Դեմիրել- Այո, Գերմանիայի վարած քաղաքականության համատեքստում կարևոր էր Ցեղասպանության ճանաչումն ու իր մեղքի բաժինը խոստովանելը։ Բայց ես կարծում եմ՝ Գերմանիան բավականաչափ չի առերեսվել իր պատասխանատվության բաժնի հետ, ինչը շատ ավելի հստակ պետք է աներ և վաղուց։ Լեռնային Ղարաբաղում բախումները սկսվեցին ԱՄՆ ընտրություններից առաջ և ավարտվեցին նույն ընտրությունների արդյունքները հայտարարելուց առաջ։ Սա Գերմանիայի համար կարևոր քաղաքական հանգրվան էր։ Եթե Թրամփը վերընտրվեր, հարաբերություններն այլ էին լինելու, գուցեև Ռուսաստանի հետ հարաբերություններն ուրիշ ձևաչափ կունենային։ Բայդեն, ՆԱՏՕ և այլ գործոնների արդյունքում, այո, Գերմանիան ավելի չեզոք և պասիվ կեցվածք ընդունեց։ Առհասարակ, Գերմանիայի արտաքին քաղաքականությունը միշտ այդպիսին է․ Մերկելը երբեք չի շտապում, նախ ուսումնասիրում է, հետևում զարգացումներին և հետո նոր՝ որոշում կայացնում։ Գուցե Գերմանիան և, առհասարակ, ԵՄ-ն ցանկանան Ադրբեջանի և Հայաստանի շուկան օգտագործել, բայց երբեք Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության և լարվածության չեն գնա։ Սա շատ հստակ է։ Ի դեպ, սա Ուկրաինայում էլ տեսանք։ Եվ այնտեղ էլ խառնակիչը ԵՄ-ն էր, ամեն ինչ տակն ու վրա արեց ու այդպես էլ թողեց։ Սա է ԵՄ արտաքին քաղաքականությունը:

Լիլիթ Գասպարյան- «Գորշ գայլեր»-ի գործունեությունն արգելվեց Ֆրանսիայում, Գերմանիայում ևս այն օրակարգային է։ Ի՞նչ նշանակություն ունի այս կառույցի արգելվելը, և արդյոք Գերմանիան կգնա դրան։

Օզլեմ Ալև Դեմիրել- Այո, Գերմանիայում առաջարկը աչքի տակով անցկացնելու որոշում է կայացվել։ Այո, կարծում եմ՝ «Գորշ գայլեր»-ի վարած քաղաքականությունը նացիստական կազմակերպությունից չի տարբերվում, և պատմության ընթացքում տեսել ենք, որ ֆաշիստական այս մոտեցումները կոտորածներով են ավարտվում։ Այո, ֆաշիստական բոլոր կառույցները պետք է փակվեն։ Բայց այդ կառույցների արգելումը քաղաքական համատեքստում է օրակարգ բերվել։ Ինձ համար ավելի կարևոր և արդյունավետ է, որ երկրները պատերազմների վերաբերյալ նախ իրենց քաղաքականությունը փոխեն, զենքի վաճառքն արգելեն։ Երբ իրենց ձեռնտու է, բացում են, երբ ձեռնտու չէ, փակում են: Ամեն ինչ խորհրդանշական է, և ոչ մի անկեղծություն կամ սկզբունքայնություն չկա։ 

Լիլիթ Գասպարյան- Գուցեև Գերմանիան էլ կարգելի։

Օզլեմ Ալև Դեմիրել- Հայտնի չէ, թե ինչ կանի Գերմանիան, ժամանակը ցույց կտա։

Լիլիթ Գասպարյան- Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, տիկին Դեմիրել:

Օզլեմ Ալև Դեմիրել- Ես եմ շնորհակալ։

Դիտումների քանակ199
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին 11:3627 Հնս, 2026
  • Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները 11:2727 Հնս, 2026
  • Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին 11:1727 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 11:0827 Հնս, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:0427 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 10:4927 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան 10:3727 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 10:1927 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 10:1227 Հնս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում 10:0327 Հնս, 2026
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան 09:4227 Հնս, 2026
  • Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը 09:3327 Հնս, 2026
  • Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը 09:2227 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4927 Հնս, 2026
  • Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան 08:3527 Հնս, 2026
  • Սպիտակ քաղաքում գազանջատումներ կինեն 08:1127 Հնս, 2026
  • ՀՀ-Արևմուտք ներդրումային հնարավորությունները. գործարար համաժողով 01:0227 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել 00:4227 Հնս, 2026
  • Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը 00:1127 Հնս, 2026
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում 23:4926 Հնս, 2026
  • «Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի». ՍԴ-ն ավարտեց ընտրության արդյունքներից դժգոհ ուժերին լսելու փուլը 23:1226 Հնս, 2026
  • 8 ոսկե, 13 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ կիրառական կենսաբանության օլիմպիադայից 23:0026 Հնս, 2026
  • Սահմանել ընտրելու իրավունքի ցենզ, թե ոչ. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 22:5126 Հնս, 2026
  • Կներդրվի թվային կրթության որակի ապահովման միասնական գործիքակազմ 22:4326 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 22:3526 Հնս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն 22:3126 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները 22:2526 Հնս, 2026
  • Հարցազրույց Վահան Հովսեփյանի հետ 22:0526 Հնս, 2026
  • Յունիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:5126 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը 21:4626 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 21:2026 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան 21:1026 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրությունների գործով ՍԴ առաջին նիստը․ ինչ պահանջներ ներկայացրին ընդդիմադիր ուժերը 21:0026 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիին 20:5826 Հնս, 2026
  • ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ 20:5526 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղարը անդրադարձել են քաղաքացիների փոխայցելությունների համար մուտքի դյուրացմանը 20:4926 Հնս, 2026
  • Մնացական Սաֆարյանը և Ֆրանո Մատուշիչը բարձր են գնահատել Հայաստանի և Խորվաթիայի միջև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը 20:4426 Հնս, 2026
  • «Ռոսատոմը» Թուրքիայում սկսել է «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկումը 20:3826 Հնս, 2026
  • ՀՀ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ փոխնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին 20:3126 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով 20:2426 Հնս, 2026
  • Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին 20:1626 Հնս, 2026
  • Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է 20:0826 Հնս, 2026
  • Լատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի 20:0226 Հնս, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարությունը 19:5026 Հնս, 2026
  • Բեյրութը և Իսրայելը վիճում են, թե Լիբանանի որ տարածքներից պետք է իսրայելական զորքերը դուրս բերվեն. The National 19:4026 Հնս, 2026
  • Հայաստանում շատանում են թմրամոլները 19:3326 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:3226 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի 19:2626 Հնս, 2026
  • Թմրամիջոցներից կախվածությունը թոթափածներն աջակցում են այլոց ազատվել կախվածությունից 19:2026 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 26. 2026 19:1426 Հնս, 2026
  • Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ 19:0826 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ն բախվել է համակարգված քաղաքական և տնտեսական ճնշումների. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 19:0026 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015