• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին Համացանցում տարածվում են Քարի... 21:10
Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին 15:23
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Այսօր Հայ առաքելական եկեղեցին... 10:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը
Աշխարհ
12:5321 Նմբ, 2020

Մենք կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այն ներկայացվել է սենատորներ Բրունո Ռետայոյի, Պատրիկոի Մաննեի, Էրվե Մարսելի, Ալիան Աղասսիի և Գիլյոմ Գոնտարդի կողմից՝ հայտնում է «Արմենպրեսը»:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին՝ հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի Վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը: «Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի բանաձևի նախագիծը, որը Ֆրանսիային առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է նա «Թվիթերի» իր էջում:

Ավելի ուշ Ռետայոն զարգացրել է այդ թեման Sud-Radio-ին տված հարցազրույցում. «Սա առաջին անգամ է տեղի ունենում: Գործնականում 20 տարի առաջ աշխարհի բոլոր ժողովուրդներից առաջինը Ֆրանսիան ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Անկասկած է, որ նոյեմբերի 25-ին Սենատում մենք առաջին անգամ կքվեարկենք նախագծի համար, որը դատապարտում է Էրդողանի գործողությունները, ինչպես նաև կպահանջենք Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել: Սակայն առաջին հերթին մենք կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Չորեքշաբթի երեկոյան Փարիզի խորհրդի որոշմամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն հանդես է եկել նույնպիսի պահանջով. «Փարիզի խորհուրդը քվեարկել է մի շարք միջոցառումների օգտին՝ հակամարտության մի քանի շաբաթից հետո Լեռնային Ղարաբաղի տուժած հայերին օգնություն ցուցաբերելու համար՝ ցանկություն հայտնելով ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- բացատրել է նա:

Անուրանալի է արժեքների պահպանության գործում Ֆրանսիայի ներդրումը: Այդ երկրի մեծ թվով մտավորականներ արդեն դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու համար: Արցախի ճանաչումը, սակայն, այն եզակի հնարավորություններից մեկն է, որի դեպքում հայկական արժեհամակարգի պաշտպանությունը կդրվի իրավական հիմքի վրա, և հայ մարդը կամրանա իր հողի վրա:

Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Էմանուել Մակրոնի՝ իր իսկ երկրում ազգային քաղաքականության որոշակի միջոցառումների անցկացման վերաբերյալ որոշման, հանկարծ սկսեց վայրահաչությունն ու ողջ աշխարհի մահմեդականներին ուղղորդեց Ֆրանսիայի նախագահի դեմ, հասկանալի դարձավ, որ, ըստ էության, բացահայտվել է եվրոպական աշխարհամասի նկատմամբ թուրքական գաղտնի պլանը: Սա վկայում է ոչ թե այն մասին, որ Թուրքիան, իբր, պաշտպանում է մահմեդականներին (Ֆրանսիայում նրանք ավելի լավ են պաշտպանվել պետության կողմից), այլ ազդարարում է ի լուր ողջ աշխարհի, որ թուրք առաջնորդը մահմեդական ինչ-ինչ շրջանակների միջոցով ծրագրում է գրավել Հին աշխարհամասը և, հավատարիմ իր իսկ խառնվածքին, գենոցիդ իրականացնել եվրոպական ժողովուրդների նկատմամբ: Եթե Եվրոպայում մարդիկ այս գիտակցումն ունեն, բացառված չէ, որ կգնան համապատասխան քայլերի՝ Էրդողանին իրենց սահմաններից հեռու պահելու համար: Եվ այդ քայլերից մեկը կարող է լինել Արցախի Հանրապետության ճանաչումը:

Արցախահայության պայքարի գիտակցումն ու նրա՝ որպես անկախ պետության ճանաչումը ոչ միայն կհաստատի հայի իրավունքը՝ ազատ ապրելու հարազատ հողի վրա, այլև կդառնա համամարդկային արժեքների պաշտպանությանը միտված կարևոր միջոցառում: Այն, բնականաբար, կարժանանա նաև այլ երկրների խորհրդարանների ու կառավարությունների քննարկմանը՝ դառնալով թուրք-ադրբեջանական տականքի դեմ պայքարի դրոշ:

Ստորև ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բանաձևի նախագիծը:  

  1. Սենատը՝
  2. Հաշվի առնելով Սահմանադրության 34-1 հոդվածը,
  3. Ի գիտություն ընդունելով 1949 թ. Հյուսիսատլանտյան պայմանագիրը,
  4. Ի գիտություն ընդունելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման համաձայնագիրը,
  5. Հաշվի առնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ կրակի դադարեցման համաձայնագիրը,
  6. Հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին Ֆրանսիայի, Եվրոպայի ու այլ երկրների նկատմամբ ուժեղացրել է սադրանքները, ահաբեկումներն ու սպառնալիքները,
  7. Հաշվի առնելով, որ Թուրքիայի կողմից իրականացվող էքսպանսիոնիստական քաղաքականությունն Արևելյան Միջերկրականում, Մերձավոր և Միջին Արևելքում, իսկ հիմա նաև՝ Հարավային Կովկասում ապակայունացման հիմնական գործոնն է, քանզի նման ապակայունացումը սպառնալիք է ներկայացնում Ֆրանսիայի և, ընդհանուր առմամբ, Եվրոպայի համար,
  8. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծավալվում է հատկապես աշխարհի ամենաանկայուն երկու շրջանների՝ Կովկասի ու Մերձավոր Արևելքի սահմանին և որ այն նաև էսկալացիայի, տարածաշրջանային տերությունների վրա պոտենցիալ ազդեցության ռիսկ է պարունակում,
  9. Հաշվի առնելով, որ Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած ռազմական աջակցությունն ընկած է ագրեսիայի հիմքում, որն սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ, բացի այդ, հաշվի առնելով, որ Թուրքիան, որպես ադրբեջանական բանակին աջակցություն, ուղարկել է վարձկանների, որոնք ծառայել են Սիրիայի ջիհադական խմբավորումներում,
  10. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, երբ գտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, մեկ անգամ չի ենթարկվել կազմակերպված կոտորածի, մասնավորապես՝ Սումգայիթում (1988 թ. փետրվարի 25-27), Կիրովաբադում (1988 թ. նոյեմբերի 23), Բաքվում (1990 թ. հունվարի 12-19-ը) և Մարաղայում (1992 թ. ապրիլի 10),
  11. Հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության գոյության և ազատ ապրելու անհնարինության մասին,
  12. Այսպիսով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ազատությունը չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից,
  13. Հաշվի առնելով 1994 թվականից ի վեր Ֆրանսիայի կողմից Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ձեռնարկված ջանքերը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բացի այդ, հաշվի առնելով չեզոքության իր անփոփոխ դիրքորոշումն ու ձգտումը՝ նպաստելու հակամարտության փուլային լուծման բանակցային գործընթացին, բացի այդ, հաշվի առնելով, որ այս գործընթացին լրջորեն խոչընդոտում է Ադրբեջանի կողմից ռազմական լուծման դիմելը,
  14. Դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվում է թուրքական իշխանությունների և արտասահմանցի վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում ադրբեջանական զինված ուժերը և նրանց կողմնակիցներին անհապաղ հանել այն տարածքից, որը նվաճվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում անցկացված ռազմական գործողությունների արդյունքում:
  15. Կառավարությանը կոչ է անում զանգվածային հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներն ու օգտագործելով հասանելի բոլոր ուղիները,
  16. Կառավարությանը կոչ է անում Մինսկի խմբի շրջանակներում պաշտպանել բնակչության պաշտպանության անհապաղ իրականացումն իր հովանու տակ միջամտության միջազգային ուժերի տեղակայման ճանապարհով` համաձայն 2007 թվականի խաղաղության ծրագրի առաջարկությունների,
  17. Կառավարությանը կոչ է անում պահանջել Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննության անցկացում, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ և միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառմամբ,
  18. Կառավարությանը կոչ է անում իր ուժերի սահմաններում անել ամեն բան՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով բանակցությունների անցկացման ապահովման համար, ապահովել սահմանների վերականգնումը, որոնք որոշվել են 1994 թ., հայ բնակչության անվտանգությունն ու տեղափոխված անձանց վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը կարող է անհապաղ վերսկսվել Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահը Ֆրանսիան է,
  19. Կառավարությանը կոչ է անում ուշադրություն դարձնել այն դերի դիվանագիտական բոլոր հետևանքներին, որը խաղում են թուրքական իշխանությունները, և իր եվրոպացի գործընկերների հետ վերանայել առավել հարմար ու կոշտ պատասխանները,
  20. Կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել բանակցությունների գործիք՝ ամուր խաղաղություն հաստատելու համար: 
Դիտումների քանակ422
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան 21:4316 Օգս, 2026
  • Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին 21:1016 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին 21:0616 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համար 21:0116 Օգս, 2026
  • Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 20:4216 Օգս, 2026
  • Հայկական մշակույթի ուսումնասիրությունները Հարվարդի համալսարանում | Հարցազրույց Քրիստինա Մարանցիի հետ 19:5316 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 16.08.2026 19:0316 Օգս, 2026
  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ 18:0916 Օգս, 2026
  • Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են 16:4016 Օգս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:1216 Օգս, 2026
  • Կեչառիսի վանական համալիրում վարչապետը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 13:5016 Օգս, 2026
  • Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13:3716 Օգս, 2026
  • Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ 11:4816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում 11:2516 Օգս, 2026
  • Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ 10:3716 Օգս, 2026
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 10:1216 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5916 Օգս, 2026
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015