Ստեփանակերտում վերականգնվում են ճանապարհային երթևեկությունը, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, բացվում են խանութներ և սպասարկման հաստատություններ: Հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողությունը շարունակում են իրականացնել ռուս խաղաղապահները՝ հաղորդում է
tvzvezda.ru-ն։
Խաղաղապահների պատասխանատվության հյուսիսային և հարավային գոտիների 23 դիտակետերում սահմանված է շուրջօրյա վերահսկողություն: Արցախում կա 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:
Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Ամբողջ հզորությամբ վերսկսել է հացաբուլկեղենի արտադրությունը: Ստեփանակերտում ալյուրի և այլ սննդամթերքների մատակարարման ընդհատումներ չեն լինում: Կազմակերպվել է հացի առաքում մոտակա բնակավայրեր:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական։