ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Իրինա Ղափլանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: