ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացվի «անսովոր ձևաչափով», որը կներառի ուղիղ եթերի տարրեր՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք արդեն պատրաստում ենք նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը: Իհարկե, հասկանալի պատճառներից ելնելով, այն կունենա անսովոր ձևաչափ»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Մամուլի խոսնակը խոստացել է ժամանակին հայտնել միջոցառման անցկացման ժամկետները, ինչպես նաև մանրամասն պատմել մամուլի ասուլիսի ձևաչափի մասին: