Ժամը 16:20-ի դրությամբ Ազատության հրապարակում հանրահավաքի վայրից ոստիկանություն բերված 135 քաղաքացուց 70-ն արդեն ազատ է արձակվել՝ 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել էր դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը: