Միացյալ Նահանգների գլխավոր դատախազը դաշնային դատախազներին հրահանգել է ամբողջ երկրում քննություն սկսել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հավանական ընտրակեղծիքները բացահայտելու գործով: Այս մասին հայտնել են ԱՄՆ արդարադատության նախարարությունից՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Հայտնի է դարձել, որ քննությունը պետք է անցկացվի միայն այն դեպքում, եթե կան «խախտումների մասին հստակ ու վստահելի տեղեկություններ» և եթե այդ տեղեկությունները կարող են ազդել այս կամ այն նահանգի քվեարկության արդյունքների վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը շաբաթ օրը հայտարարել էր իր հաղթանակի մասին: Ավելի վաղ այդ մասին հայտնել էին նաև ամերիկյան լրատվամիջոցները: