• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու կոչերն են» Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու... 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք երբե՛ք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա, երբե՛ք. Հայաստանի նախագահ
Քաղաքականություն
18:2809 Նմբ, 2020

Մենք երբե՛ք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա, երբե՛ք. Հայաստանի նախագահ

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին:

Kathimerini - Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը վերջին վեց շաբաթների ընթացքում սառեցված հակամարտությունից վերածվել է հյուծող պատերազմի: Կարո՞ղ եք ներկայացնել՝ ինչպիսի՞ն է իրավիճակը տեղում և ի՞նչ կորուստներ ունի հայ ժողովուրդը:

Արմեն Սարգսյան - Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սառեցված» չէի անվանի, քանի որ 1994 թվականից ի վեր, ինչ Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հաստատվել էր զինադադար, ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր ռազմական միջոցներով վիճարկել և փոխել ստատուս քվոն: Շուրջ երեք տասնամյակի ընթացքում ադրբեջանական կողմը, հակամարտության վերջնական լուծումը գտնելու նպատակով բանակցային սեղանն օգտագործելու փոխարեն, ոչ միայն զերծ չմնաց զինադադարի ռեժիմը պարբերաբար ու կանխամտածված խախտելուց և շփման գծում հայ զինվորներին, իսկ Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում՝ քաղաքացիական անձանց սպանելուց, այլև այդ ընթացքում ձեռք բերեց մեծ քանակությամբ ու միլիարդավոր ԱՄՆ դոլար արժողությամբ ժամանակակից, այդ թվում և՝ արգելված զենք-զինամթերք՝ ողջ տարածաշրջանը վերածելով վառոդի տակառի: Ավելին, Ադրբեջանն սեփական ժողովրդին նախապատրաստում էր պատերազմի, մինչդեռ հայկական կողմն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա խաղաղ կարգավորման ջատագով է, իսկ հայկական էլիտայի ներկայացուցիչներն որոշ ընդդիմադիր գործիչների կողմից անգամ երբեմն քննադատվում էին ռազմական ծախսերն ավելացնելու ու հռետորաբանությունը խստացնելու փոխարեն խաղաղասեր լինելու համար:

1990-ականների սկզբից Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 10 անգամ և երբեք չի հրաժարվել խիստ այլատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունից: Ադրբեջանական ղեկավարությունը մշտապես սպառնացել է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ կիրառել ռազմական ուժ, և այժմ մենք նրա ցեղասպան մտադրությունների ականատեսն ենք արդեն լիարժեք գործողության մեջ: Ժողովուրդները կարող են հակասություններ կամ վեճեր ունենալ, բայց անընդունելի է, երբ անհամաձայնությունը, անգամ խոր անհամաձայնությունը վերածվում է իսկական պատերազմի, ուր երկու կողմում մարդկային ողբերգություն է: Ավելին, այս անմարդկային ագրեսիան, որը սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց Ադրբեջանի ոչ ժողովրդավար ռեժիմի կողմից, ռազմական ու քաղաքական լիակատար աջակցություն ստացավ մեկ այլ ոչ ժողովրդավար ռեժիմի կողմից Թուրքիայում: Բռնապետությունների համար միևնույնն են սեփական ժողովրդի ճակատագիրն ու բարեկեցությունը, առավել ևս՝ նրանք չեն հարգում պարզ մարդկային կյանքը, արժեքներն ու արժանապատվությունը: Ոչ ժողովրդավար ռեժիմը, լինի Բաքվում, Անկարայում կամ այլուր, իր «ուժն» ու «հպարտությունը» կառուցում է սեփական ժողովրդի տառապանքի վրա, ուստի և շատ ավելի անմարդկային է այլ ժողովուրդների նկատմամբ: Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, այլ՝ հպարտ հայ ժողովրդի պայքարը՝ հանուն իր անվտանգության, հպարտ կյանքի և արժանապատվության՝ ընդդեմ սպանությունների, նվաստացումների ու տառապանքների:

Ինչ վերաբերում է հայ ժողովրդի մարդկային կորուստներին, Հայաստանի կառավարությունն ամեն օր պաշտոնապես տեղեկատվություն է տրամադրում և չի թաքցնում թվերը՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը որևէ տեղեկություն չի տալիս մարդկային կամ այլ կորուստների մասին: Հայկական կողմի ցանկացած կյանք չափազանց կարևոր է մեզ համար, և այստեղ հարցը թվերը կամ պարզ մաթեմատիկան չեն: Հայկական կողմում ցանկացած սրտի բաբախյունն անգին է մեզ համար, և մենք պետք է դադարեցնենք ադրբեջանցիների, թուրքերի և ահաբեկչական խմբերի կողմից հայկական հողի վրա սանձազերծված արյունահեղությունը:

Kathimerini - Ո՞վ է մեղավոր երեք իրար հաջորդած, ժամանակավոր հրադադարների խախտման ու Մինսկի խմբի, մասնավորապես՝ Ռուսաստանի միջնորդած ժնևյան բանակցությունների փակուղու համար:

Արմեն Սարգսյան - Բոլոր երեք հրադադարները կամ մարդասիրական հրադադարի շուրջ համաձայնությունները գրեթե անմիջապես խախտվել են ադրբեջանական կողմից, որը ոչ միայն չդադարեցրեց ռմբակոծությունները, այլև սկսեց հրետակոծել նաև Հայաստանի տարածքը: Սա Ձեզ կարող է անտրամաբանական թվալ, եթե ուզում եք հասկանալ, թե ինչու է կնքվում համաձայնություն, եթե ադրբեջանական կողմը չի պատրաստվում հարգել այն և փոխարենն անմիջապես խախտելու է: Տրամաբանությունն այն է, որ հենց ադրբեջանական, այլ ոչ թե հայկական կողմն է սանձազերծել այս մանրամասն ծրագրած ու կազմակերպած ռազմական ագրեսիան և պատերազմը՝ թուրք գեներալների, սպաների, հատուկ ջոկատայինների, «Բայրաքթար» մահվան մեքենաների, ինչպես նաև ջիհադիստների ու սիրիացի վարձկանների ուղղակի մասնակցությամբ, որոնց նմաններն այսօր Փարիզում, Վիեննայում կամ այլուր սպանում են անմեղ քաղաքացիների: Նույն պատկերն է նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանի ու Թուրքիայի պրոֆեսիոնալ մարդասպանները դուրս են եկել ընդդեմ անմեղ ժողովրդի: Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը մի կողմից ստորագրում, մյուս կողմից՝ խախտում հրադադարը: Ամեն ինչ շատ պարզ է՝ Բաքվի և Անկարայի բռնապետները չեն ավարտել իրենց «առաքելությունը», այն է՝ «ազատել» Լեռնային Ղարաբաղն այնտեղ հազարավոր տարիներ բնակվող հայերից:

Այս գործողությունը կամ քաղաքականությունը կոչվում է էթնիկ զտում, և հենց սա է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի այս անմարդկային ագրեսիայի վերջնական նպատակը: Այդ պատճառով էլ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ դադարեցնել իր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ անմեղ ժողովրդի, այլ՝ ցանկանում է ավարտին հասցնել գործը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու անվան տակ նրանք ցանկանում են ոչ թե խաղաղություն, այլ՝ ողբերգություն, քաղաքացիների սպանություններ, եկեղեցիների, հիվանդանոցների ու մանկապարտեզների ավերում և ահաբեկչության տարածում: Ո՞վ կհամաձայնի ապրել այդ բարբարոս ահաբեկիչների հետ: Բանակցությունների շուրջ 25 տարիների ընթացքում Ադրբեջանը չի համաձայնել որևէ սցենարի, որը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո, անկախ նրանից՝ դրա համար միջնորդում էր Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, թե բոլոր երեք համանախագահ երկրները միասին: Միակ տարբերակը, որին կողմ էր Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղին առանց հայերի տիրանալն էր: Եվ սա այն է, ինչ տեղի ունեցավ իմ ժողովրդի հետ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում՝ Հայոց Ցեղասպանությունը: Մենք երբե՛ք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա, երբե՛ք: Հենց սա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:

Kathimerini - Ձեր ադրբեջանցի գործընկերը՝ նախագահ Իլհամ Ալիևը, պնդում է, թե հակամարտությունը կարող է ունենալ ռազմական լուծում: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին ռազմական տեխնիկայի և մարդուժի տեսանկյունից, ինչպե՞ս եք ապացուցելու, որ նա սխալվում է:

Արմեն Սարգսյան - Իմ ժողովուրդը կարիք չունի որևէ մեկին որևէ բան ապացուցել, հատկապես նրանց, ովքեր հակամարտության համար միայն ռազմական լուծում են տեսնում և խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցանք են գործում: Հայաստանի զինված ուժերի զորությունը և հայ ժողովրդի ոգին երևացին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում: Եվ այստեղ խնդիրը ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելը չէր, այլ՝ ապրելու և ազատ լինելու մեր իրավունքը պաշտպանելը: Ուստի, այստեղ հարցը թվերի ու քանակի հասարակ հաշվարկը չէ: Մենք կռվում ենք մեր տների, հայրենիքի, երեխաների, հազարավոր տարիների հայկական մշակութային ժառանգության պահպանության համար: Հենց սա է, որ ոմանք չեն կարողանում հասկանալ: Սա տարածքային կամ կրոնական հակամարտություն կամ վեճ չէ:

Այս հակամարտությունը պարտադրվել է մեզ, քանի որ Լեռնային Ղարաբաղը, որը գերազանցապես բնակեցված էր հայերով, չէր ցանկանում շարունակել իր պարտադրված գոյությունը Խորհրդային Ադրբեջանի կազմում, ուստի հռչակեց իր անկախությունն Ադրբեջանից՝ համաձայն բոլոր գոյություն ունեցող կանոնների ու օրենքների, ընդ որում, կիրառելով նույն գործընթացները, որոնք Ադրբեջանն օգտագործեց Խորհրդային Միությունից անկախանալու համար: Ադրբեջանական կողմը, որպես իսկական բռնապետություն, չի հանդուրժում մյուս ժողովուրդների ազատությունները և իրավունքները, այդ պատճառով նրանք փորձեցին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հետ իրենց խնդիրը լուծել ՝ օգտագործելով ռազմական տեխնիկա ու մարդուժ, որը, ինչպես նշեցիք, գերազանցում է հայկականին: Նրանք մեզ պատերազմ պարտադրեցին ու ստացան պատասխանը և պարտվեցին: Ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել ժողովրդին՝ իրացնելու ազատ ու անվտանգ ապրելու իր իրավունքը:

Kathimerini - Ճի՞շտ է՝ ասել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը քաջալերում է Բաքվին՝ ցուցաբերելու հնարավորինս անհաշտ վարքագիծ: Եթե այո, ապա ի՞նչ նպատակով:

Արմեն Սարգսյան - Այս հակամարտությունում Թուրքիայի դերի վրա առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել՝ այն խորությամբ ընկալելու համար: Ինչպես արդեն ասացի, Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է հակամարտությունում իր ռազմական ուժով և քաղաքական-դիվանագիտական աջակցությամբ: Այս ուղղակի մասնակցությունն ավելացնում է հակամարտող կողմերի թիվը և միջազգայնացնում հակամարտությունը: Թուրքիայի՝ արդեն ապացուցված ներգրավվածությունը, որը թեպետ թուրքական կողմն անհուսորեն հերքում է, սաստկացնում է հակամարտությունն ու դրամատիկորեն մեծացնում դրա ծավալները, ուժգնությունը և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները: Մոլեռանդ ջիհադիստների ու սիրիացի և այլ վարձկանների ներկայությունն ամբողջական պատկերը դարձնում է ավելի բարդ ու խճճված և վտանգում ողջ տարածաշրջանի անվտանգությունը, ինչը կարող է Կովկասը վերածել նոր Սիրիայի:

Թուրքիան ոչ միայն քաջալերում է Բաքվին՝ դառնալու խաղաղ բնակչության կույր մարդասպան ու խախտել հրադադարի մասին համաձայնությունը, այլև Ադրբեջանին դարձնում է իր գերին՝ վերածելով նրան իր քաղաքական մանիպուլյացիայի նոր գործիքի՝ ընդդեմ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Իրանի: Կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանը կարող է ուրախ լինել, որ Թուրքիան իր կողքին է և նրանից ստանում է աջակցություն խաղաղ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, սակայն միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում դա ձախողում է, և միայն հետո Ադրբեջանը կգիտակցի, թե ինչ աստիճանի է դարձել Թուրքիայի կովկասյան խամաճիկը:

Թուրքիան տարածաշրջանային խաղացող է՝ կայսերապաշտական հավակնություններով և ախորժակով, սակայն սահմանափակ ռեսուրսներով ու խամրող միջազգային հեղինակությամբ: Նա խնդիրներ է ստեղծում Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան շրջանում և այլուր: Ուստի, սեփական նպատակներին հասնելու համար Ադրբեջանին օգտագործելը, այդ թվում՝ պատերազմ սանձազերծելը հրահրելը և քաջալերելը, նվազագույնն է, որ Թուրքիան կարող է անել տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս:

Kathimerini - Անկարան և Բաքուն իրենց ներկայացնում են որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորներ՝ պնդելով, որ հայկական զինված ուժերը կարող են թիրախավորել նավթատար և գազատար խողովակները, որոնք անցնում են տարածաշրջանով: Դա իրակա՞ն սպառնալիք է, թե՞ պարզապես խուճապի համար է:

Արմեն Սարգսյան - Դա անհիմն մեղադրանքների և համապատասխան քարոզչության մասին է, որը Ադրբեջանի կառավարությունն ու իր ազգային շահերի վճարովի քարոզիչներն Արևմուտքում և այլուր ձգտում են տարածել տասնամյակներ շարունակ: Հայաստանը որպես տարածաշրջանի ապակառուցողական ուժ ներկայացնելու հետևողական փորձերը, որն իբր թե «սպառնալիք է» էներգետիկ ենթակառուցվածքների համար, եղել և շարունակում է մնալ հակահայկական հորինվածքների հիմքում, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է արտաքին լսարանին: Սրա նպատակն է բարոյապես արդարացնել հայերի դեմ շարունակվող ագրեսիան և սանձազերծված պատերազմը: Չնայած այս հարցում Ադրբեջանի կողմից ջանասիրաբար առաջ քաշած բազմաթիվ հերյուրանքներին և կանխամտածված կեղծ մեկնաբանություններին, չեմ կարող գտնել Հայաստանի գործող բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կողմից արված հայտարարություն կամ թաքնված մտադրություն, որով կարող էին հիմնավորվել նման մեղադրանքները:

Ընդհակառակը, դեռ հուլիսին, երբ հայ-ադրբեջանական սահմանագծին՝ Տավուշ-Թովուզ հատվածում, մարտերը հասան իրենց գագաթնակետին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հստակ հայտարարությամբ, վերահաստատելով, որ Հայաստանը երբեք մտադրություն կամ ծրագիր չի ունեցել վնասել նավթի և գազի խողովակաշարերը, որոնք գտնվում են Հայաստանի սահմանի մոտ: Ավելին, հայկական կողմը շարունակում է կառուցողական լինել` կապված այն էներգետիկ ենթակառուցվածքների հետ, որոնք կարևոր են Եվրոպայի, Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների տնտեսությունների համար:

Ի վերջո, այս հարցի պատասխանը տրամաբանորեն պարզ է. եթե Հայաստանը երբևէ ցանկանար թիրախավորել և ոչնչացնել այդ գազատարներն ու նավթատարները, ապա դա անելու համար ուներ բազմաթիվ հնարավորություններ: Բայց ինչու՞ պետք է դա անեինք: Տարիներ շարունակ ադրբեջանական անհիմն ու անտեղի խուճապ առաջացնող հայտարարությունները և մանիպուլյացիաներն ուղղված են եղել արտասահմանում հակահայկական տրամադրություններ սերմանելուն, և այժմ ցավալի է տեսնել, որ Եվրոպայում և դրանից դուրս քաղաքական որոշ շրջանակներ սկսել են հավատալ այդ ապակողմնորոշող կեղծ պատմություններին:

Kathimerini - Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և նրա հետ կնքել է ռազմական պայմանագրեր, որոնք չեն ներառում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանը: Հակամարտության ընթացքում Մոսկվան իրեն պահում է որպես խաղաղության հասնելու համար ազնիվ, անկողմնակալ միջնորդ: Ակնկալու՞մ էիք ավելին Ձեր ազգի համար այս ամենադժվար պահերին:

Արմեն Սարգսյան - Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Մոսկվան հավատարիմ է մնում Երևանի հետ ունեցած անվտանգության մասին պայմանագրերին: Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարգել Հայաստանի հետ ունեցած յուրաքանչյուր պայմանագիր, և դա բացարձակապես հստակ ուղերձ է: Մինչ Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ջանք չի խնայում մարտերը դադարեցնելու համար, Թուրքիան լիովին խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը՝ իր չարամիտ ազդեցությամբ և միջամտությամբ թեժացնելով պատերազմը:

Հաշվի առնելով դա՝ «Վալդայ» ակումբում վերջերս կայացած քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ չնայած, ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերությունները դրականորեն աճում են, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում:

Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական մրցակցության համատեքստում Ռուսաստանը Հայաստանում դիտարկվում է որպես հակամարտող կողմերի միջև վստահելի և ակտիվ միջնորդ: Այս հարցում Ռուսաստանը կարևոր դեր է խաղում և ցույց է տվել իր նվիրվածությունը հակամարտության խաղաղ լուծումը գտնելուն` հոկտեմբերի 10-ին միջնորդելով հրադադարի հաստատումը: Եվ պետք է ընդունենք, որ դա համարձակ և ժամանակին արված քայլ էր, չնայած ադրբեջանական կողմը շարունակեց մնալ ագրեսիվորեն համառ և լիովին կործանարար դիրքում: Անկախ այն ջանքերից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ բոլոր երեք նախագահները ներդրել են հրադադարի հաստատման համար, Ադրբեջանը խախտել է դրանք բոլորը, և մարտերը շարունակվում են:

Հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը (ինչպես մենք ենք ասում) Հայաստանի անվտանգության գերակա շահն ու գերակայությունն է, և Երևանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և ապահովության համար, հայկական կողմը նախաձեռնել է պարբերական և համապարփակ խորհրդակցություններ ռուսական կողմի հետ: Հակամարտության այս փուլում առանցքային խնդիրներից մեկը, որը երկկողմ մտահոգություն է առաջացնում Երևանում և Մոսկվայում, Սիրիայից, Լիբիայից և այլ վայրերից ջիհադիստների հայտնվելն է, որոնց Թուրքիան տեղափոխում է Ադրբեջան՝ հայերի դեմ պայքարելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ նրանցից շուրջ 2000-ն արդեն հասել է տարածաշրջան: Տասնամյակներ շարունակ տարածաշրջանը զերծ է եղել իսլամական ֆունդամենտալիզմից, և այժմ Ադրբեջանի ներսում ունենք այնպիսի ոչ պետական դերակատար, որն ահաբեկչությունն օգտագործում է որպես անմարդկային նոր գործիք խաղաղ բնակչության դեմ: Սա շատ կործանարար գործոն է տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը բնորոշ չէ մեր տարածաշրջանին, և իրոք լուրջ մարտահրավեր է ոչ միայն տարածաշրջանային ուժերի, այլև, առաջին հերթին, կովկասյան երկրների համար, քանի որ ջիհադիստական վարձկաններն Ադրբեջանում մեծացնում են անվտանգության ռիսկերը գլոբալ նախագծերի և օտարերկրյա ենթակառուցվածքային ներդրումների համար: Ի դեպ, այդ վարձկաններն իրական ուղղակի սպառնալիք են նաև հենց ադրբեջանական հասարակության համար:

Հայաստանը գնահատում է Մոսկվայի, որպես պայմանագրային դաշնակցի և ազնիվ միջնորդի ջանքերը՝ դադարեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված հրդեհածին և հիբրիդային պատերազմը, և ես վստահ եմ, որ մեր առջև ծառացած այս մարտահրավերը դրական թեսթ է Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ ռազմավարական կապի համար:

Kathimerini - Մեկուկես ամսվա պատերազմից հետո ադրբեջանցիները տարածքային ձեռքբերումներ ունեն, և վերադարձը ստատուս քվոյին անհնար է թվում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և սահմանների վերաբերյալ ո՞ր քաղաքական լուծումը ձեզ համար իրատեսական և ընդունելի կլինի:

Արմեն Սարգսյան - Թույլ տվեք այս կերպ արձագանքել. Լեռնային Ղարաբաղում ընթանում է ինտենսիվ պատերազմ, և տարաբնույթ ռազմական մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ կամ ձեռքբերումներ: Թույլ տվեք հիշեցնել, որ 1992-ի ամռանը կարող էր թվալ, թե հայկական կողմը պարտվում է պատերազմում, երբ փորձում էր հետ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանական առաջին ագրեսիան: Սակայն 1994-ի մայիսին, երբ Ադրբեջանը հուսահատորեն զինադադար խնդրեց, իրավիճակը բոլորովին այլ էր:

Ինչ վերաբերում է քաղաքական լուծմանը, պարզ է, որ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից կառավարվող այսպիսի դաժան ու անմարդկային ագրեսիան, որն ուղեկցվում է ռազմական հանցագործությունների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, հօդս է ցնդեցնում ցանկացած կցկտուր հույս, որ որոշ օտարերկրյա փորձագետներ ունեին Ադրբեջանի սահմաններում ղարաբաղահայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասով: Հայկական կողմի համար այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղի հայերի գոյատևման միակ իրատեսական տարբերակն իրենց պատմական հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքի ճանաչումն է՝ Ադրբեջանի սահմաններից դուրս:

Այդպիսով, Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևման միակ միջոցը Հայաստանի հետ հուսալի տարածքային կապ ունեցող Ղարաբաղի ճանաչումն է, որը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Kathimerini - Հայ և հույն ժողովուրդները կապված են պատմամշակութային կապերով: Ի՞նչ եք ակնկալում մեր կառավարությունից և մեր ժողովրդից ձեր պատմության այս դժվարին պահին:

Արմեն Սարգսյան - Հունաստանը և հույները հատուկ տեղ են զբաղեցնում հայերի մտքում և սրտում: Սա փոխադարձ զգացում է, որը ոմանք հակված են բնութագրել որպես բնական դաշնակիցների հարաբերություն: Դարեր շարունակ բազմիցս փորձարկվել է հայերի և հույների բնական դաշինքը, և այդ կապերը ձեռք են բերել ոչ միայն պատմական և մշակութային, այլև՝ քաղաքակրթական բնույթ՝ հիմնված մարդկանց միջև համակրանքի, միանման մտածելակերպի, պատմական ճակատագրի և, ինչ-որ առումով, միմյանց նկատմամբ ձգողականության վրա: Մեր ժողովուրդների միջև քաղաքական հարաբերությունների դինամիկան ապացուցել է, որ Հայաստանն ու Հունաստանը կարող են օգտվել ընդհանուր աշխարհաքաղաքական տեսլականից և երկկողմ ռազմավարական հարաբերություններից՝ միասին ինստիտուցիոնալիզացնելով մեր տարածաշրջանային դիրքերը: Վառ օրինակներից մեկը Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական եռակողմ գործընկերությունն է, որը նպաստում է մեր քաղաքական-տնտեսական կարողությունների ընդլայնմանը տարածաշրջանային ավելի լայն մակարդակում:

Քանի որ մեր շահերին և անվտանգությանը սպառնացող վտանգը գալիս է նույն աղբյուրից, Հունաստանը ամուր դիրքեր ունի եվրոպական ինստիտուտներում և մասնավորապես՝ ՆԱՏՕ-ում՝ ճնշում գործադրելու հանդուգն և ավելի ու ավելի անվստահելի դարձող Թուրքիայի վրա: Հունաստանն այդ կառույցներում կարող է արտահայտել իր օրինական մտահոգությունները և առաջարկել գործողությունների փաթեթ՝ հիմնավորելու կամ, անհրաժեշտության դեպքում, ներկայացնելու նաև Հայաստանի տեսակետն այս հարցում: Մենք կարող ենք միավորել մեր քաղաքական կշիռը և հնարավորությունները` Արևմուտքում գտնվող այլ դաշնակիցների հետ միասին իրական միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանն ինստիտուցիոնալ կերպով հաշվետու լինեն իրենց ապակայունացնող և ապակառուցողական գործողությունների համար: Մարտահրավեր նետող այս հանգամանքների համատեքստում ժամանակն է գործել ռազմավարական համակարգման տրամաբանության շրջանակում:

Դիտումների քանակ872
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին 11:4709 Նմբ, 2020 Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին Քաղաքականություն
  • Արմեն Սարգսյանը օրենքներ է ստորագրել 19:1104 Նմբ, 2020 Արմեն Սարգսյանը օրենքներ է ստորագրել Քաղաքականություն
  • Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին 18:0703 Նմբ, 2020 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր շուկաներ՝ նոր հնարավորություններ․ ՀՀ-ից ԱՄԷ ձկան արտահանումը հասել է 60 տոննայի 19:0004 Սեպ, 2026
  • Ապօրինի օտարել է 50 հեկտար հողատարածք. մեղադրյալի աթոռին Շողակաթի նախկին համայնքապետն է 18:5504 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015