Նոյեմբերի 3-ին անցկացված ԱՄՆ նախագահի ընտրության ձայների հաշվարկը դեռ ընթանում է: Պայքարը ծավալվել է գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի և նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի միջև:
Առաջատար է դեմոկրատ թեկնածուն: Բայդենի օգտին արդեն քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի, իսկ Թրամփին ձայն է տվել ավելի քան 68 մլն ընտրող: Հաղթելու համար թեկնածուներին անհրաժեշտ է ունենալ 270 էլեկտորատի քվեն: