Փարիզի մերձակայքում գտնվող Հատիս-Մոնս համայնքում իրավապահները ձերբակալել են մի մարդու, որը սպառնացել է սպանել ուսուցիչներին, նրանցից վրեժ լուծել «Ալլահի և Մուհամեդ մարգարեի համար»: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Կասկածելի տղամարդու մասին ոստիկանությանը հայտնել է Հատիս-Մոնս համայնքի տարրական դասարանի ուսուցչուհին, որն ընդմիջման ժամանակ դպրոցից հեռանալիս երկու անգամ լսել է սպառնալիքները:
Բողոքն ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցները շտապել են դպրոց:
Ենթադրում են, որ դեպքը կապված է Փարիզի մոտ գտնվող Քոնֆլանս-Սենտ-Օնորին քաղաքում ուսուցիչ Սամուել Պատիի սպանության հետ: