• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ ՀՀ բանակի հատուկ նշանակության... 10:11
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աշխարհ 22:5803 Նմբ, 2020

Հայաստանը գրավելու դեպքում իսլամիստները կմտնեն նաև ձեր տներ. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյան

«Լուրերի» զրուցակիցը Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանն է: 

Լիլիթ Հարությունյան- Բարև Ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Դուք քանի՞ օրով եք Հայաստանում և հետաքրքիր է՝ ինչու՞ ձեր ճանապարհորդությունը չավարտվեց Ստեփանակերտում:

Անուշ Թորանյան (Փարիզի փոխքաղաքապետ)- Հայաստանում եմ մեկ շաբաթով: Եկել եմ Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների մեծ միջազգային կոնֆերանսի պատվիրակության հետ: Այս նախաձեռնության նպատակն է աշխարհի տարբեր ծայրերում ապրող ծագումով հայ և ոչ միայն հայ լրագրողների, քաղաքական գործիչների բերել այստեղ, որ գան, տեսնեն ու հասկանան Արցախում պատերազմի ծավալները և վերադարձին Եվրոպական իշխանություններին ահազանգեն մարդասիրական ճգնաժամի մասին: Սա հզոր վկայություն կլինի՝ միջամտելու հակամարտությանը և դադարեցնելու այն: Ֆորմալ առումով չէի կարող այցելել Ստեփանակերտ, քանի որ այստեղ եմ որպես Փարիզի քաղաքապետի ներկայացուցիչ, և իմ այցը Արցախ կընկալվեր արդեն որպես Արցախի անկախության պաշտոնական ճանաչում: Ցավոք, սա է Արցախ չգնալու իմ պատճառը: Բայց մեր պատվիրակության մյուս ներկայացուցիչները կարողացել են այցելել:

- Եվ ինչի՞ ականատեսն եք եղել Ձեր սեփական աչքերով՝ թեկուզ միայն Գորիսում լինելով:

- Մինչև Գորիս հասնելը նախ այցելեցինք Էջմիածին, այնտեղ տեսանք տեղահանված ընտանիքների։ Գիտեք, չեմ ուզում «փախստական» բառն ասել, քանի որ փախստականն իր երկիր վերադառնալ չի ուզում, իսկ Արցախից տեղահանված մարդիկ հայրենի տներ վերադառնալու մեծ ցանկություն ունեն: Դա ամենաառաջինն եմ նկատել Էջմիածին, Երևան, Գորիս հասած մարդկանցից: Վստահ եմ, որ նրանք, միևնույն է, կվերադառնան իրենց տները, քանի որ պատերազմում չեն պարտվի: Հենց այդ մարդիկ իմ մեջ հույս ներշնչեցին, որ այս պատերազմում կհաղթեն, և այսօր ավելի վստահ եմ, քան երեկ, որ Արցախը պետք է վերակառուցվի, և հայերն ապրեն իրենց սուրբ հողում:

- Տեսա՞ք վիրավորների, զինվորների, այո՞...

- Մեր պատվիրակությունում լրագրողներ կային, որ ուզում էին գնալ, լուսաբանել, թե ինչ է կատարվում: Եթե մենք էլ միանայինք, այն էլ համավարակի տարածման այս մեծ ծավալների դեպքում, շատ անզգույշ քայլ կլիներ միանգամից 30 հոգով հիվանդասենյակներ մտնել: Փոխարենը Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական հիվանդանոցում հանդիպեցինք սահմանին աշխատող բժիշկների հետ, տեղեկացանք սահմանի իրավիճակից, զոհերից, վիրավորներից: Մեզ պատմեցին արգելված զենքերի ու ապօրինի ռազմական գործողությունների մասին, որոնց հարվածներից տուժում են ոչ միայն զինվորները, այլ նաև՝ ռազմական գործողություններից հեռու գտնվող խաղաղ բնակչությունը:

- Ապօրինի գործուղություններ տեղի են ունենում այժմ նաև Եվրոպայում և հատկապես՝ Ֆրանսիայում: Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է լուծարել «Գորշ գայլերի» գործունեությունը, քանի որ թուրք ազգայնականները վանդալիզմի բազմաթիվ գործողություններ են կատարել Ֆրանսիայում՝ մուրճերով ու դանակներով հարձակվելով հայերի վրա: Մեկ այլ դեպք էր նաև Լիոնում Հայատանի գլխավոր հյուպատոսության շենքի դեմ կատարված վանդալիզմը: Այսօր հայերը և հայ քաղաքական գործիչները վտանգի տա՞կ են Ֆրանսիայում: Դուք անձամբ զգու՞մ եք այդ վտանգը:

- Այն, ինչ կատարվում է այժմ Հայաստանում, Արցախում ու Ֆրանսիայում, անհանդուրժողականության վառ ապացույց է: Ադրբեջանն ուզում է հայաթափել Արցախը, հաջորդը նրա պլաններում Հայաստանը հայաթափելն է: Եվ՛ էրդողանը, և՛ Ալիևը սադրում են իրենց իսլամիստներին, որ դրսում ապրող հայերի նկատմամբ սկսեն անհանդուրժողականություն դրսևորել: Այժմ, ինչ կատարվում է Ֆրանսիայում, Էրդողանի տարիների քաղաքականությունն է: Էրդողանը ոգևորում է Ֆրանսիայում ապրող իր թուրք համայնքին, որ ամենուր հարձակվեն հայերի վրա՝ ուժ կիրառելով, սադրելով, վանդալիզմի գործողություններ իրականացնելով: Բայց սա այդ երկրի համար նորություն չէ։ Երբ Սաֆարովը գիշերով կացնահարեց հայի, իր երկիրը նրան ընդունեց որպես հերոս․ այս վարքագիծը նրանց համար նորություն չէ: Բայց ամեն տարի Էրդողանն ու Ալիևն իրենց համայնքների առաջ հայերին բնաջնջելու խնդիրն ավելի կոշտ և հստակ են դնում: Մեր կառավարության կողմից «Գորշ գայլերի» գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը ցույց է տալիս, որ քայլ առ քայլ դեմ ենք կանգնում վայրագություններին: Բայց այսօր իսկապես հայերը պետք է շատ զգույշ լինեն Ֆրանսիայում և հետևեն իրենց անվտանգությանը: Եվրոպան պետք է հասկանա, որ եթե Էրդողանն ու Ալիևը հասնեն իրենց նպատակին՝ գրավեն Արցախը, հաջորդը կլինի Հայաստանը, եթե գրավեն Հայաստանը, հաջորդը կգրավեն Եվրոպան: Պետք է ուրեմն լինել շատ զգոն, քանի որ, եթե Հայաստանը Եվրոպայի օրակարգում լինի վերջինը, Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգում առաջինն է: Զգոնության այս ուղերձը պետք է միջազգային հանրությանը շատ ճիշտ հասցնենք: Եթե նույնիսկ Հայաստանը ձեզ համար փոքր երկիր է, շատերդ նույնիսկ չգիտեք այս երկրի անունը, իմացե՛ք, որ Հայաստանը գրավելու դեպքում իսլամիստները կմտնեն նաև ձեր տներ:

- Եվրոպայում, և հատկապես՝ Ֆրանսիայում հայերը լայնամասշտաբ ցույց կազմակերպեցին: Հայկական «Բերդ» պարն ու Էյֆելյան աշտարակի տեսարանը շատ տպավորիչ էին: Բայց նույնիսկ այս մեծ ցույցերը նպատակայի՞ն են: Հնարավո՞ր է, որ Արցախի անկախությունը ճանաչի Փարիզը, քանի որ Ֆրանսիայում Փարիզի ձայնը որոշիչ է:

- Կարծում եմ՝ նախագահ Մակրոնը շատ արագ և շատ հստակ արձանագրեց, որ Արցախում տեղի ունեցող իրադարձություններում Ադրբեջանն ագրեսոր է, նրան աջակցում է Թուրքիան՝ ջիհադիստների ու վարձու մարդասպանների խմբեր ուղարկելով: Կարծում եմ՝ հայ համայնքի, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի և ֆրանսիական կառավարության գործակցության շնորհիվ է նաև, որ զգալի արդյունքների ենք հասնում: Եվրոպայում հայ համայնքի բոլոր ներկայացուցիչները կառավարությունների հետ պետք է ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին երկխոսության գնալով՝ կարողանան պատասխանատվության առաջ կանգնեցնել մեղավորներին, ինչպես Ֆրանսիայում է: Բողոքի ակցիաներից բացի, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրավիրեց նախագահ Մակրոնին քննարկումների: Եվրամիության մյուս երկրներում էլ է պետք այս ամենն իրականացնել՝ Արցախում անմիջապես հրադադար և, իհարկե, խաղաղություն հաստատելու, Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկելու համար: Դուք Փարիզի կողմից Արցախի ճանաչումից հարցրեցիք: Իր ընտրվելու օրվանից Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնել է իր համերաշխությունն ու համակրանքը հայերի նկատմամբ: Հենց այդ նպատակի համար է նաև իմ այստեղ այցը և ներկայությունը:

- Եվ դուք վերադառնում եք Հայաստանից վիրավորների ու տեղահանվածների տեսնելուց հետո: Անձամբ նաև որպես հայ համայնքի ներկայացուցիչ՝ ի՞նչ նախաձեռնություններ ունեք: Գուցե Համահայկական հիմնադրամին օժանդակելու քայլե՞ր կլինեն:

- Երևանն ու Փարիզն ունեն գործակցությունն ու բարեկամությունը ամրապնդող ու ապացուցող արդեն հին կապեր, դրանցից է «Թումո» ստեղծարար կենտրոնի բացումը Փարիզում: Իսկ Հայաստանին օգնելու համար Անն Իդալգոն, որպես Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի ղեկավար, երկու անգամ բավականին մեծ գումար հավաքեց և ուղարկեց (30 հազար եվրո)՝ առողջապահական ճգնաժամը հաղթահարելու և  Արցախից տեղափոխվածներին աջակցելու համար (50 հազար եվրոյի շտապ օգնություն): Սա ևս մեկ ապացույց էր, որ մեր համերաշխությունը ցույց տանք Հայաստանին և ավելի ամրապնդենք մեր կապերը:

- Եվ մեր զրույցի ավարտին գուցե հայերեն ինչ-որ բան կունենա՞ք ասելու:

- Հաղթելու ենք ... Եվ շնորհակալ եմ հյուրընկալելու համար:

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Դիտումների քանակ193
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015