Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը չորեքշաբթի առաջին անգամ մասնակցել է ընտրություններին և քվեարկել է իր օգտին՝ քվեաթերթիկում ավելացնելով իր անունը, տեղեկացնում է INTERFAX-ը:
Նա Թվիթերում գրել է. «Այսօր, իմ կյանքում առաջին անգամ, քվեարկում եմ ԱՄՆ նախագահի համար և ձայնս տալիս եմ մեկին, ում իրոք վստահում եմ... ինձ»:
Քանյե Ուեսթը ծրագրել է մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին: