Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Միացյալ Նահանգների նախագահի անկախ թեկնածուի նոր դիմում է ներկայացրել Քենթուքի և Միսիսիպի նահանգներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Քենթուքի նահանգի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց աշխատակիցները մանրակրկիտ ստուգում են ներկայացված փաստաթղթերը, այդ թվում՝ 19 հազար ստորագրահավաքով խնդրագիրը, որի նպատակն է պարզել՝ օրինակա՞ն է արդյոք, որ Քանյե Ուեսթի անունը ընդգրկվի քվեաթերթիկում:
Քանյե Ուեսթի մասնակցության որոշումը կկայացվի երեքշաբթի: Ավելի վաղ ամերիկացի ռեփերը հայտարարել էր, որ ցանկանում է ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: