Թուրքիայում, մասնավորապես՝ Իզմիրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 105-ի՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել է ավելի քան 1000 քաղաքացի, որոնցից 147-ը դեռևս հիվանդանոցում են: Իզմիրի հինգ շենքի փլուզման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Էգեյան ծովի ափերին տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է հունական Սամոս կղզու հյուսիսում՝ օջախի 10 կմ խորությամբ:
Երկրաշարժից հետո գրանցվել է 1464 հետցնցում: